ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 10:25 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ

Աիդա ԱվտալյանԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ

**
ԱՉՔԵՐԸ ՄՈՐ….

Մեղրամոմի պես դալուկ, աստվածամոր աչքերով,
Տերյանն է մեր մեծ տեսել ու տողեր հրաշք ձոնել,
Կանաչ գույնով զմրուխտի՝ հանց հատիկներ խաղողի,
Հավերժական թախիծով, չքնաղ աչքերը հայի….

Ուր էլ լինես աշխարհի, որ ծայրում էլ դու ապրես,
Հայի աչքերը հաստատ, նույնիսկ հեռվից կտեսնես,
Կարծես, նրանք էլ հեռվից, հայացքով քեզ են կանչում,
Եվ անվարան մոտենում, հարցով ` հայ չե՞ս դու արդյոք….

Ու նայելով աչքերին կարծես կարդալ ես ուզում ,
Պատճառը նրա այսօր, օտար ափում լինելու,
Հետո ուշքի ես գալիս, չգիտես ինչու՞, ինչպե՞ս,
Տուն-տեղդ էլ դու լքել, օտար ափեր ես հասել…

Հանկարծ փարվել ես ուզում, հարազատի գորովով,
Քեզ անծանոթ այդ հային, սրտի թաքուն թրթիռով `
Թախծոտ աչքերին նայես, հայացքը տեսնես քո մոր,
Աստվածամորն աղոթող, խոնավ ` խնդրող աչքերով ….

Թող երբեք թաց չլինեն, աչքերը թեկուզ մի մոր,
Արցունքներն էլ մայրական ` երջանկության, որ լինեն,
Կողքին իր զավակների, թոռ ու ծոռին խնամեն,
Իսկ հավերժի ճամփեքով ` զավակները ուղեկցեն,,,,

**

ԳԻՇԵՐՆԵՐԸ ՄՈՒԹ….

Հարցրեք կամաց սիրու՞մ եմ, արդյոք՝
գիշերները մութ,
Ամռան գեղեցիկ աստղալից երկինքն՝
իր հարդագողով,
Արևն էլ՝ ճամփորդ, հոգնել ու խորը՝
արդեն քուն մտել,
Ու ծղրիդներն են միայն մերթ ընդ մերթ՝
խախտում լռություն….
Հարցրեք կամաց, ինչու՞ եմ սիրում,
գիշերները մութ,
Աստղերի շքերթն իր Ծիր կաթինով
ու պայծառ փայլով,
Նայում եմ անվերջ, որ փնտրեմ գտնեմ
միակը ձեր մեջ,
Որ ինձ է նայում անթարթ հայացքով՝
գիշեր ու ցերեկ,
Հարցրեք կամաց սիրում եմ արդյոք՝
լուսաբացը ես,
Աստղերս են կորում, թե՞ քուն են մտնում
հոգնած իրենք էլ,
Աղոթք եմ անում ու սպասում եմ,
որ հաջորդ գիշեր,
Նորից այցելեն աստղերն իմ անմեղ
ու իրար փնտրենք…
Այսպես շարունակ տարիներ ի վեր
փնտրում ենք՝ սակայն,
Ու չենք հասկանում երբ պիտր գտնենք՝
ի վերջո իրար…

ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ