Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, May 20, 2012 13:17 - 5 քննարկում

-Շվեյկ, այնոյինը կապի…

Լևոնն աչքի տակով նայեց ցածում հավաքվածներին , մի պահ խորհրդավոր լռություն տիրեց, սկսեցին գործել երկնային ոգիներն։
Առաջին շարքում հավաքված այրի և անբարոյական կանայք հուզմունքից սկսեցին հեծկլտալ , ոմանք էլ կամացուկ շարժում էին բազմակողմանի հետույքները։ Նիկոլը կանգնած էր նրա հետևում և բերանը բաց սպասում էր նրա բառերին ,որ հետագա սերունդների համար, սևով սպիտակի վրա անմահացնի նրա խոսքը։
– Դոնե մուա, սիլվուփլե , մի բան ասա ,- ձայնեցին այս ու այն կողմից ,հավանաբար սփյուռքահայեր էին և հավաքը միասեռականների բացօթյա ներկայացման տեղ էին դրել։
-,Ես ձեզ խոստանում եմ, որ այստեղ գտնվող ձեզանից ոմանք իմ կաոավարության ժամանակ լավ կապրեն։
Հուզմունքի թույլ զեփյուռ անցավ հավաքվածների վրայով։ Առաջին շարքում հեծկլտոցը մարմանդ շարունակվում էր։ Հույս ունենք , մտածեցին երկրորդ շարքում։ Այն ժամանակ ինչ՛ արեցիր , որ հիմա ինչ անես , մտածեցին երրորդ շարքում գտնվողներն և դժգոհ տմտմբացրեցին գլուխներն։
Ձեզանից ամեն մեկն իր կաթսայում մեկ տապակած ճուտ և գարաժում մեկ ավտոմեքենա կունենա։
-, Հազար օղորմի Ռուզվելտին ,- թեթևակի շշուկով ծածանվեց առաջին շարքը։
Այդ երբ կլինի, մտածեցին թամաշայի եկած երկրորդ շարքցիները։
Հայաստանում փափուկ հող չկա ոտքի տակ , բոլորն ապառայժ է, նա չծակվի, լեզուն էլ ոսկոռ չունի , մտածեցին երրորդ շարքի կանգնածներն։
– Ես ձեզ խոստանում եմ, որ այսօրվա շատ հարուստներ բոմժեր կդառնան։
Ձայնդ անսպառ , լեզուդ դալար,- փոթորկվեց առաջին շարքի անբարոյական և այրի կանանց կույտն: Ամեն մեկի մտքում փայլփլեց սեփական հարեմի պատկերը, որտեղ հարճ տղամարդիկ ծառայում են իրենց և ղեյլան են պատրաստում վայելքի համար:
Դրանից մեզ ինչ օգուտ, վառվող և հանգչռղ լույսերի պես սկսեցին մտածել երկրորդ շարքւմ:
« Երանի բոլորս հարուստներ լինենք », սկսեցին մտածել պատահաբար երրորդ շարքում հայտնված նախկին մտավորականներն, որոնք այսօր ճակնդեղից գունավոր մետաղների ստացման գործով էին զբաղված:
Մի քանի նախկին վարչության պետեր տեղում դոփում էին , ցույց տալով հին կոստյումի փայփլող արմունկներն:
Նիկոլն հետևից երբեմն ծիկրակում էր ցածում կանգնածներին և երեկվա գինուց դեռ լրիվ չսթափված իր աչքին մեկն երկուս էր երևում: Մի քանի ՀՀՇ -կաններ «Լեփո – լե -լե» երգն էին փորձում խմբակային երգելու համար, չէր ստացվում, մի երկուսն ավելի բարձր տոն էին վերցնում և ավելի շատ « Հինգալայի » հնչյուններին էր նմանվում:
Մոնումենտից իջնող թեթև զեփյուռն գցեց ամբիոնի վրայի մի քանի գրված թուղթ: Լևոնն նայեց մոնումենտի կողմն և մեկրոֆոնն ուղղելով ասաց . « Հանդարտվիր»: Զեփյուռն ինչպես հայտնվել էր այնպես էլ անհայտացավ:
Առաջին շարքում խլրտումներն աշխուժացան: Ծովի հոտ փչեց: Նավում ապստամբություն է հասունանում , մտածեցին երրորդ շարքում:Առաջին շարքում շիկացումն հասել էր գագաթնակետին:Եթե Նիկոլն ամբիոնին մոտ գար , տեղական նշանակության բունտ էր բարձրանալու: Բայց Նիկոլը մոտ չեկավ: Փոթորիկը փառք աստծո անցավ , – մտածեցին երրորդ շարքում և երկրորդ շարքից մի քանիսն, որ վերջին 1Օ տարում էին արտասահման գնացել, հիմա կիսասփյուռքահայի կարգավիճակ էին ձեռք բերել:
Պատահական մեկը մղկտալով սկսեց. «Ջիկ-Ջիկ ջուջալարի»:
«Իշալլահ , մաշալլահ» ոգևորեցին ամբիոնի կողմից , բայց ընդհանուր աղմուկի մեջ ձայնը կտրվեց:
«Մեզ հետ է միջազգային կապիտալը» , – լսվեց ամբիոնից:
«Մատաղ» ոգևորված կանչեց ազգությամբ հայ մի ղարաբաղցի ,որ զարհուրելի նպատակներով էր հայտնվել այստեղ և կարծում էր թե պաշտոնների ձրի բախշում էր կատարվում, բայց սրան ոտ գցեցին և ընդհանուր հրմշտոցի մեջ այլևս չերևաց: Ոմանք էլ ամբիոնի հետևում չխկչխկացրեցին թզբեհներն , իրենց ակնկալիք մի քանի գրուզավիկ փողը հաշվելու համար:
Ամբիոնի հետևում և առաջին շարքից ոմանց ԳՄՈՒ – ներ էին բաժանում: Երրորդ շարքից հակադիսկրոմինացիոն բացագանչություններ լսվեցին: Ինչ որ պրովոկատորներ կիսաբերան լուրեր տարածեցին թե Խաչիկ Ստամբոլցյանին տեսել են Ցախի մեյդանում «Կիլիկիա » գարեջուր խմելուց , բայց սթափներն այդ լուրը չհաստատեցին: Տարականների ձրի սերմ բաժանելու մասին լուրերն էլ սուտ դուրս եկան:
– Դոնե մուա, մի բան ասա ,- Էլի երկրորդ շարքից հնչեց սփյուռքահայերի հատուկենտ ձայներ:
– Ես ձեզ համար երկնքից աստղեր ցած կբերեմ:
Առաջին շարքի անբարոյական կանանցից մեկը էպիլէպսիայի նոպայով գետին ընկավ: Այդ բառերը լսել էր իր երբեմնի սիրեկաններից մեկի բերանից , որը հիմա Ամերիկայում էր ապրում: Կնոջը մի քիչ տրորեցին , բերանի փրփուրը մաքրեցին, լեզուն կուլ էր գնացել գդալ չգտան ռաժոկով լեզուն դուրս հանեցին , հոգադարձ արեցին , հանգստացան:
Երկրորդ շարքի կանգնածներից ոմանք երկնքին նայեցին, բայց քանի որ արևը պայծառ էր և աստղ չէր երևում, մի որոշ ժամանակ կուրությամբ էին զարկվել, բայց համառ էին, հավաքը չլքեցին: Էլ Վիկտոր Համբարձումյանը մեր ինչին էր պետք , չարախինդ քմծիծաղով փսփսացին երրորդ շարքում կանգնածներն:
-Ես այսօր խոստանում եմ ձեզ , որ ոմանք ինձ հետ իմ կառավարությունում կլինեն:
Առաջին շարքում մասսայական ուշաթափության դեպքեր գրանցվեցին:
Մարգարեի խոսքեր է ասում, ով է այս մարդը: 9 -րդ ալիքի ուժգնությունը խփեց առաջին շարքին, Ֆոկուսիմայի տեղական ճառագայթում սկսվեց։ Հուզմունքախառն աղմուկը կպավ Օպերայի պատին և ավելի մեծ թափով հետ եկավ։ Առաջին շարքում ուշաթափությունն համատարած բնույթ ստացավ։ Մեկն էլ հուզմունքից Ժիրայր Լիպարիտյանի վարսավիրի կողմից իրեն նվիրած մի խուրձ մազափունջ էր թափահարում։
Լևոն Զուրաբյանին շատ նման մեկն էլ նրա հետևից մոտեցավ ամբիոնի ձախ կողմին, երկու ձեռքով պատռեց շապիկի առաջին մասը , փայլեց օսլայված մայկան և աջ բազկին «արա վայ – վայ » դաջվածքը։
Երկրորդ շարքում սնապաշտների մի խումբ վզներից կախված խաչն աննկատ հանեցին և աղոտք մրմնջալով համբուրեցին ու էլի տեղն դրեցին։
Երրորդ շարքում անհամաձայնության 4 – 5 բալանոց մի տատանում գրանցվեց։ Բաժանվեցին մի քանի մասի , աջ կողմում կանգնածներն, որ ձմռանն խաշ էին կերել, ավելի վճռական էին տրամադրված և 7-8 բալանոց տատանում արձանագրեցին։
Լևոնն ավելի լրջացավ։ Մտածում է , նա մտածում է։ Ս՛Ս՛Ս՛, առաջին շարքը սկսեց սաստել բոլորին։ Նիկոլն գաղտնի հրահանգ ուղարկեց , որ քաղաքում դվիժենին կանգնի։ 15 րոպե, գիտությանն անհայտ պատճառներով քաղաքի բոլոր սվետաֆորներն կարմիր լույս վառեցին , իսկ Բոսֆորում կանգնած նավերի շչակներն ինքնաբերաբար միացան , «Միր » տիեզերանավում հերմետիկության խախտման դեպք գրանցվեց, «Շաթլ»-ի թռիչքն էլ 15 րոպեով հետաձգվեց։
Ինչ որ խոպանչի ռուսահայ ինքնաբերաբար զլեց « վլեսու րոդիլաս յոլչկա », բայց նրան չթողեցին խոսքն ավարտի , խոպանի բուշլատը շրջեցին գլխին , մի 2 հատ քոթակեցին և սկսեցին « թաք տանեին- տանեին »- ը երգել , որ հետքերն կորցնեն:
Երկրորդ շարքն ապշել էր, մոլորված կանգնել էր, չգիտեր թե ինչ է կատարվում , լրիվ շանթահար էր , մեկ առաջին շարքին էր նայում մեկ վերջին:
Հանկարծ լուր տարածվեց թե մարդը լրջացել է, տխուր է , մտածում է:
Երրորդ շարքն էլ զգաց որ մի բան է կատարվում , բայց մինչև վերջ գլխի չէր ընկել թե ինչ է կատարվում: Դե եթե մարդը տխրում է ուրեմն մտածում է , դե եթե մտածում է թե ինչ է արել , դրա համար էլ տխրում է:
Ամբիոնից քիչ հեռու մի հնդիկ էին բերել , որ մի ճլորած տոպրակի առաջ զուռնա էր նվագում: Իմպոտենտներն երախտագիտությամբ զուռնաչուն էին նայում:
Առաջին շարքի այրի և անբարոյական կանայք զգացին պահի պատմական լինելու լրջությունն : Հեռվում կանգնած ինպոտենտների շարքերն սկսեց կանանցով համալրվել: Սկսվեց իմպոտենտների համատարած սեփականաշնորհում :
Միասեռական կանայք էլ առանձին էին խմբվել և ակնածանքով ամբիոնի վրայի մեկրոֆոնին էին նայում:
Մի քանի հոգի էլ լրիվ ուրիշ կողմ էին հավաքվել և կանեփի պակասի պատճառով մեկն ղուլաբ էր անում և ծուխն հերթով մնացածների երեսներին էր փչում, որ արդար լինի և բոլորին էլ մի բան հասնի:
Առաջին շարքում ոմանք շփոթված զկրտում էին ԳՄՈՒ – ներից: Երրորդ շարքում կատարյալ դասալքություն էր սկսվել: Հորանջողների պակաս չէր զգացվում:
Մնացած սփյուռքահայերն էլ դոլլարի կուրսի մասին նորություն իմանալու պատրվակով ցրվեցին:
Երրորդ շարքում բարոյալքումը սաստկացավ , մասսայաբար ցրվում էին: Տեղ – տեղ լսվում էր «գիով կուտվի» , « ճմբուռն համով էր » , « Սաղաթել չգնանք կլուբ » արտահայտություններն:
-Շվեյկ, այնոյինը կապի ,- Նիկոլին կամացուկ ասաց Նա, վերջին օծումը չեղավ:
Ամառային անձրևը սկսեց կաթկթալ տաք ասֆալտի վրա :

Serob



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան
May 20, 2012 19:11