ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, November 11, 2010 10:21 - 1 քննարկում

Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ շինծու մահափորձը կազմակերպել էր Վատիկանը… իսկ ո՞վ էր կազմակերպել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ նույնատիպ-շինծու մահափորձը, Վատիկյանը՞, թե Պողոսյանը…Միգուցե՞ Աղաջանյանը:

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՎԱՏԻԿԱՆԸ

article's photo

Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ կազմակերպված մահափորձի hետևում կանգնած էր Վատիկանը: ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձը չի բացահայտվի, քանի դեռ նա հանգուցյալ չէ…

Այս մասին Թուրքիայի հանրային հեռուստատեսության (TRT) ուղիղ եթերում հայտարարել է Մեհմեդ Ալի Աղջան, որը 1979թ. սպանել էր Milliyet օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիին, իսկ 1981թ. մահափորձ իրականացրել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ: «Պապի մահափորձի հետևում կանգնած էին Վատիկանի իշխանությունները: Նրանք էին որոշում կայացրել և ծրագրել»,- ասել է Աղջան` հավելելով, որ Հռոմի պապի դեմ մահափորձը ցանկանում էր Վատիկանի կառավարության ղեկավարը։

«Պապի դեմ հարձակումը ցանկանում էր Վատիկանի վարչապետ, կարդինալ Ագոստինո Վալինին, այսինքն` Հռոմի պապին մոտ կանգնած անձանցից մեկը: Իսկ գործողությունը ծրագրել է Վատիկանի հետախուզության ներկայացուցիչ պադրե Միչելեն»,- հայտարարել է Աղջան` նշելով, որ իրեն հանձնարարված էր միայն վիրավորել Հովհաննես Պողոս Երկրորդին:

«Ինձ հանձնարարեցին ոչ թե սպանել, այլ վիրավորել Հռոմի պապին: Ասացին` գլխի կամ սրտի ուղղությամբ չկրակես: Նշա՛ն բռնիր որովայնին: Մահափորձի իրականացումից հետո կարող էի փախչել, սակայն իմ ձերբակալությունը գործողության մի մասն էր»,- ասել է Աղջան` նշելով, որ մահափորձի իրականացման զենքը գնելու համար Վատիկանի իշխանություններից ստացել է $40-50 հազ.:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

vardan manuk
Nov 11, 2010 16:13