ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, March 24, 2011 5:29 - չքննարկված

Հայ ազգային բուրժուազիայի ճակատագիրը

Վերջին շրջանի զարգացումները նորից ստիպեցին խորհել ազգային բուրժուազիայի մասին: Այն ցանկացած ազգային պետության զարգացման և նույնիսկ գոյության նախապայմանն է: Իր հերթին ազգային բուրժուազիան հետաքրքրված է սեփական երկրի ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացմամբ: Սակայն Հայաստանում համառորեն շրջանառվում են լուրեր սեփական բիզնեսը Վրաստան տեղափոխելու մի շարք գործարարների մտադրության մասին:

Ավելին` Վրաստանի հանրային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն` տարվա սկզբից այդ երկրում գրանցվել է ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ 100 բիզնես սուբյեկտ:

Պատմությունը ցույց է տալիս, որ հայկական կապիտալը իրեն միշտ էլ շատ վստահ է զգացել այլ երկրներում: Այլ հարց` ինչ ճակատագիր է այն ունեցել հետագայում:

Վերջերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրեց նոր վեբկայք՝ նվիրված Բաքու քաղաքի հայ բնակչության պատմությանը՝ www.baku.am: Քաղաքի հարուստ մշակութային կյանքը, տնտեսական զարգացումը և հասարակական ակտիվությունը տպավորիչ է: Իսկ հայերի ներդրումն ուղղակի ապշեցնում է:

Այսպես՝ Բաքվի «նավթաբիզնեսի հայրերից մեկը»` Հ.Միրզոյանը, առաջինն էր, որ 1868թ. Սուրախանում հիմնեց կերոսինի երկու գործարան, իսկ 1869թ. կառուցեց Ապշերոնի առաջին նավթահորը, 1897-1907 թթ. հայ արդյունաբերողների կողմից (Ա. Մանթաշյան, Տեր-Ակոպով, Տեր-Մարգարյան և այլք) կառուցվել է աշխարհում առաջին` Բաքու-Բաթում նավթամուղը, Վ. Արշակունին 1853թ. առաջինը մշակեց ձկան խավիարը թիթեղյա տուփերում երկարաժամկետ պահպանման տեխնիկան, 1891թ. Փիլլիպոսյան եղբայրները հիմնեցին շոկոլադի առաջին ֆաբրիկան, 1891թ. Անդրկովկասում առաջինը Ս. Մելիք-Ղուլամբարյանցը հիմնում է մրգահյութերի և հանքային ջրերի գործարանը, 1891թ. Ա. Խարաջյանը հիմնում է Կովկասի հայելիների ֆաբրիկան, 1894թ. փետրվարին Ալ. Մանթաշյանի հայկական խմբավորման և «Բաքվի կերոսինի գործարանատերերի միության» միջև համաձայնագիր է կնքվում, որով հայ գործարարները հնարավորություն են ստանում անարգել դուրս գալ համաշխարհային շուկա:

Հայ գործարար Գ. Լիանոզյանը համարվել է տարածաշրջանի ձուկ և ձկնամթերք արտադրող ամենախոշոր ձեռնարկատերը:

Գրեթե նույն պատկերն էր Թիֆլիսում 19 դարի վերջին: Քաղաքի Առևտրի ու արդյունաբերության ձեռնարկությունների 62%-ը և բանկերի 66%-ը հայկական կապիտալի ձեռքում էին:

Հայապատկան էր Թիֆլիսի խոշոր գործարանների մեծ մասը: Միրզոևը հիմնում է առաջին թուղթ արտադրող գործարանը, 1870-ից Ազնաուրովի, Կորղանովի և Էնֆիանջյանցի ջանքերով ներդրվում է ծխախոտագործությունը, 1875թ. Ադելխանովը Ա. Մատինյանի հետ հիմնում է առաջին կաշվի գործարանը, Ի. Թաիրովը և Կ.Ալիխանովը 1892թ.` Կովկասում բուսայուղից օճառի պատրաստման առաջին գործարանը, Պ. Պրիդոնովը և Ա. Գոզալովը` հրոշակեղենի գործարանը: Ազդեցիկ թիֆլիսահայ առևտրականներից հարկ է նշել Գ. Զավրիանցին, Ս. Աբիսողոմյանցին, Մ. Տեր-Գրիգորյանցին: Արտաքին առևտուրը գրեթե բացառապես հայերի ձեռքում էր՝ ինչպես «Առևտրական դասի հայկական ընկերակցության», այնպես էլ առանձին հայկական մեծահարուստների` Թամամշևի, Մադաթովի, Մկրտումովի, Միրզոևի և այլն:

Հայապատկան էր նաև քաղաքի քարավանսարաների, հյուրանոցների, դուքանների, գինետների մեծ մասը: Մանթաշևը, Արամյանցը, Պիտոևը, Թամամշևը և մյուսները կառուցում էին հիվանդանոցներ, դպրոցներ, թատրոններ, կամուրջներ, բնակելի շենքեր: Զգալի էր նաև հայկական կապիտալի ներկայությունը Բաթումում և Հյուսիսային Կովկասի այլ քաղաքներում:

Ընդ որում՝ հայկական բուրժուազիան չէր սահմանափակվում մեկ քաղաքում գործունեություն ծավալելով: Օրինակ՝ 1850-54 թթ. Բաքվի խոշորագույն կապալառուներ են դարձել թիֆլիսաբանակ վաճառականներ Կուկուջանյանը, Բաբանասյանը, գեներալ Տեր-Ղուկասյանը, հետագայում էլ` Հ. Միրզոյանը:

Ընդամենը հարյուր տարի հետո հայկական բուրժուազիայի կողմից կառուցված և շենացրած քաղաքներում ոչ ոք չի հիշում դրանց իսկական հեղինակներին: Հայերի ստեղծած հսկայական հարստությունները տնօրինվում են այլ ազգերի կողմից: Մի պարզ պատճառով` ներդրումները հայրենիքում չեն արվել:

Իսկ Արևելյան Հայաստանի կենտրոն Երևանը 1897թ. մարդահամարի տվյալներով ուներ ընդամենը 29006 բնակիչ: Քաղաքում կար… մեկ տպարան և մեխանիկական գործարան:

Սուրեն Մանուկյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ