ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, February 19, 2009 15:26 - 1 քննարկում

Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին

2004թ.  փետրվարի 19-ին ողջ քաղաքակիրթ մարդկությունը բախվեց մի
սահմռկեցուցիչ իրողության հետ. Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՈ-ի հովանու տակ
անգլերենի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած
անկողնում սպանեց Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որին
ադրբեջանում ” ազգային հերոս” տիտղոսի արժանացրին: Աշխարհը լուռ էր, քարի էր նման:
Իսկ Հայաստանում մի պահ բորբոքվեցին, եռացին ու հանդարտվեցին.
ճիշտ է Հունգարիայի արդարադատությունը կարողացավ անկողմնակալ վճիռ կայացնել, բայց հայ սպայի  սպանդը իր արժանի հնչեղությունն ու դատապարտումը չունեցավ Եվրոմիության, ՄԱԿ-ի, Ամերիկայի կոնգրեսի … դեմոկրատիա, ժողովրդավարություն քարոզող կառույցների կողմից:Մեր լրատվամիջոցները, որոնք լավ հմտացել են դիմության, ընդդիմության ճամբարներում ազգին իրար դեմ հանող հոդվածներ թխելով, չփորձեցին արտասահման մամուլում լուսաբանել այս հրեշավոր սպանդը. Լռության մատնվեց նաև մեր արտաքին գործոց նախարարի կողմից. բարձր ամբիոններից ինչպես հարկն է չհնչեցվեց կատարվածը : Ինչու՞ է թյուր կարծիք ձևավորվել, որ մեր դարդ ու ցավին օտարները պիտի տեր կանգնեն ու բարձրաձայնեն. մեր անհարգի հանդուրժողականությունից օգտվում է թշնամին:

Դժբախտ պատահականությու՞ն էր արդյոք, որ մեր երեք հայորդիների’ Մովսես
Գորգիսյանի, Հրանտ Դինքի և Գուրգեն Մարգարյանի կյանքի թելը կտրվեց
դավադրաբար ու երեքն էլ սպանվեցին 19-ին:

Ձեր հիշատակը թող սերունդների սրտերում այրվեն…
Թող հողը թեթև լինի ձեր վրա

2005թ Բրյուսել

* * * * * * *

Սոնա Արշունեցի-Բրյուսել



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լիանա Մարտիրոսյան / 32 տ./ Սեուլից
Feb 19, 2009 19:18