Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, August 8, 2010 0:45 - 3 քննարկում

Մասո՜ն, բարերա՞ր, թե քանդարա՞ր…

Որքան ես հիշում եմ, կար մեկ հիմնական կազմակերպիչ` Հովսեփ Սեֆերյանն էր, որն այդ ժամանակ Հնդկաստանում Հայաստանի պատվո հյուպատոսն էր /հիմա Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոսն է/: Նրան համարում եմ մեր խմբի ծայրահեղ ծանր վիճակի հիմնական պատասխանատուներից մեկը. նույնիսկ անմեղության կանխավարկածի կիրառման պարագայում նա պարտավոր էր մշտապես տեղյակ լինել, թե ինչպես են ապրում իր իսկ կողմից բերված երեխաները: ԱՐԹՈՒՐ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ (Կալկաթայի ճեմարանը լքած աշակերտ):

Ինչ լավ է, որ ես Հովսեփ Սեֆերյան չեմ ու ամբողջ ՀՀ քաղաքացիների քրտինքով սարքված քանի-քանի գործարան ձրի ձեռք բերելուց հետո դրանք աշխատեցնելու փոխարեն՝ հիմնահատակ չեմ ավերել: ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ

Հիմա լսենք «Կալկաթայում Հայաստանի պատվո հյուպատոսի», Հայաստանում գործարաններ սեփականացրած և քանդած,  «քրիստոնեական երանիներ» ճարտասանողին

Երանիներ

«Երանի ազգովի քրիստոնեությունը եւ ազգայինն
արժեւորելու գիտակցությունն ունենանք», – ասում է
«Ռոթարի» ակումբի հայաստանյան գրասենյակի
նախագահ Հովսեփ Սեֆերյանը:
Հիսուսի Երանիներն անհատական բնույթ ունեն։ Եթե
ձեզ հնարավորություն տրվեր, հաշվի առնելով
մարդկանց քաոսային փոխհարաբերությունները,
սոցիալական անհավասարությունը, ինչպիսի՞
համազգային երանիներով կդիմեիք մարդկանց։
Լեռան քարոզում Հիսուսի խոսքն ուղղված էր անհատին,
բայց այդ ինը երանիները հեշտությամբ կարող ենք
հավաքական դարձնել, քանզի համայնքը, ազգը,
մարդկությունը, հասարակությունը կազմված է անհատից։ Խաղաղարար պիտի
լինենք, արդարության համար պիտի հալածվենք, որպեսզի Աստծո զավակներ
ճանաչվենք, Երկնային Արքայությանն արժանանանք։ Մեր ազգային դիմագիծը
հիվանդագին է այսօր, որովհետև 70 տարի աթեիզմի քարոզչությամբ ապրեցինք։ Այս
դաստիրակությունն ըմբոշխնած, դրանով խմորված երիտասարդությունը պարզ բան
է, որ չէր կարող երանելի լինել։ Նույնը չէինք կարող ասել սփյուռքի
երիտասարդության մասին։ Նրանք իրենց ծնողների հետ եկեղեցի էին գնում՝
հասկանալով, որ այլ ազգերից զանազանվող քրիստոնյայի դիմագիծ ունեն։
Քրիստոնեական եւ ազգային դիմագիծը իրարից չի կարելի անջատել: Դա եւս
երանելիություն է: Երանի է խաղաղությունը: Վարդանանց պատերազմը
քրիստոնեության և մարդկության արժանապատվության պաշտպանության համար
մղված առաջին պատերազմն էր: Սրանք են երանության արժեչափերը: Քրիստոսի
ամենամեծ քարոզած ուժը սերն է, բայց որտեղ խաղաղություն չկա, սեր չի կարող
լինել: Խաղաղությունը սիրո զարգացման նախապայման է: Երանի այն ազգերին, որ
խաղաղության են ձգտում, երանի այն մարդկանց, որ ընկերային արդարության
համար են ճգնում, երանի նրանց, որ չեն վախենում ճշմարտության համար
չարչարվելու եւ հալածվելու:
Օրեցօր տարածվում են խաղատները, գիշերային ակումբները, որոնք, ինչպես
գովազդում են լրատվամիջոցները, խոստանում են դրախտային, երանական
հաճույքներ: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:
Սատանան ամեն ինչ գործածում է մարդուն փորձության ենթարկելու համար: Եթե
մարդ ճիշտը սխալից զանազանելու շնորհ չունի, եթե այս կյանքը ապրում է ոչ թե
հոգեկան անդորրի մեջ, այլ ուրիշին ցույց տալու համար, թե նա նույնպես այս եւ այն
բանից օգտվում, վայելում է, ապա այսպիսի չափանիշներով ապրողը խղճալի է:
Այդպիսիները հոգու խաղաղություն չունեն, հոգիները ծարավ են, բավարարությունը
այլանդակության մեջ են փնտրում: Հոգու հարստությունը հնարավոր է, որ ստեղծի
նյութական հարստություն: Իրական հաճույքը, երանությունը, մեկմեկու ծառայելու,
մեկի արտասուքը չորացնելու, երեսին ժպիտ բերելու, մեկին ապահովելու,
մոլորությունից ճիշտ ճանապարհին դարձնելու մեջ է: Բարի խոսքի հետ բարի
օրինակի առկայությունն անհրաժեշտ է, որ մեր նոր սերունդն իրական հայ
քրիստոնյա լինի, մեր ազգը փառաբանվի Աստծո օրհնությամբ:
Տարիների ընթացքում կենսափորձը, դժվարությունները շատ բաներ են փոխում
մարդու մտածողության, կյանքի արժեչափերի եւ այլ հարցերի վերաբերյալ:
Երիտասարդ տարիներին ի՞նչ երանիներ եք ունեցել:
Բախտավոր եւ երջանիկ եմ, որովհետեւ այն միջավայրը, ուր ծնվել եւ մեծացել եմ,
հայրս, մայրս, մեծ մայրս եւ հայրս, որոնք թրքախոս են եղել, իրենց ապրած, տեսած
չարչարանքներով եւ կյանքի իմաստությամբ ինձ փոխանցել են իրական արժեքների
ճիշտ գնահատման դաստիարակությունը: Ես շատ հարուստ եւ աղքատ եմ եղել,
պատերազմ, մահ եմ տեսել, շատ անգամ առեւանգվել եմ, շատ անգամ փոխանակվել,
կյանքումս ամեն տեսակի ելեւէջներ եղել են: Ուրիշին ծառայելու
դաստիարակությունը իմ ծնողները, իմ ուսուցիչները իրենց օրինակով ինձ փոխանցել
են: Շատ եմ ցավում, երբ այսօր հայրենիքում շատ ծնողներ իրենց զավակներին դրամ
աշխատելու համար վատ խորհուրդներ են տալիս, մղում ցանկացած ճանապարհով
վաստակելու: Այդպիսինները իրական, մարդկային եւ քրիստոնեական արժեքներ չեն
հետապնդում: Մենք Աստծո Տաճարներն ենք, մեր մարմինները Աստծուն են
պատկանում: Երանի ազգովի քրիստոնեությունը եւ ազգայինը արժեւորելու
գիտակցությունն ունենանք:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Aug 8, 2010 3:07