ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, December 20, 2009 10:23 - 1 քննարկում

“Իսրայել”-ը հիմնված Է ստի վրա

“Իսրայել”-ը հիմնված Է ստի վրա

By vahagnakanch


Մինչ օրս “Իսրայել”-ի պատմության դասագրքերում նոյեմբերի 29-ը նշվում է անկախության ձեռք բերման ամենակարեւոր թվական: 62 տարի առաջ այդ օրը, ՄԱԿ-ի 181 հոդվածի վավերացմամբ, հրեաները իրավունք ունեցան Պաղեստինում հիմնելու իրենց “հայրենիք”-ը, այսպես կոչված Իսրայելը…

Հնուց մեզ փոխանցված է այն միտքը, որ ի վերջո ճշմարտությունը ի հայտ է գալու, գերակշռելու է ստին եւ հաղթելու է: Սակայն շատ անգամներ ճշմարտությունը մնում է մթի մեջ, երբ իրար հակասող անճշմարտություններ կրկնվում են անդադար: Վերջին շրջանի աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ այդ ոճի կիրառումը վտանգում է մարդկային քաղաքակրթությունը, եւ այդ ոճի շարունակությունը ի վերջո սպառնալու է մարդկության բնականոն զարգացմանն ու գոյատեւմանը:

Ոչ մի կառույց չի կարող երկար գոյատեւել, եթե հիմնված չէ ճշմարտության վրա: (Ճշմարտություն ասելով մենք խոսում ենք բացարձակ արժեքի մասին, ճշմարտությունը չի կարող հարաբերական լինել, կիսաճշմարտություն հասկացողություն գոյություն չունի, ինչպես գոյություն չունի կիսաազնիվ կամ կիսակաշառակեր հասկացողությունը:) Այսպես կոչված Իսրայել պետությունը բացառություն չի կազմում:

Մեծամասամբ շնորհիվ ԱՄՆ նախագահ Հերի Թրումանի, ով սիոնիզմի ազդեցության ներքո էր, ստեղծվեց Իսրայելը 1948թ.: Այդ տխրահռչակ ծրագրի համար մարդկությունը ընդհանրապես եւ պաղեստինցիները մասնավորապես շատ թանկ վճարեցին եւ վճարում են:

Այն հողատարածքը, որտեղ պաղեստինցիները ապրում էին դարեր շարունակ, խաղաղ փոքրաթիվ հրեաների հետ միասին, աստիճանաբար ձեւափոխվեց ցեղապաշտական պետության` շնորհիվ սիոնիստական շարժման:

Իսրայելը ստեղծվեց ամենավայրագ, անգութ էթնիկական մաքրազտման միջոցով: 1947-1949թթ. մոտ 750 հզ. իսլամներ եւ քրիստոնյաներ, որ կազմում էին տարածքի 95%-ը, բռնությամբ, ահաբեկմամբ ստիպված էին հեռանալ իրենց նախահայրերի օջախից: Այդ պետության ստեղծման առաջին պտուղներն էին 33 սպանդ, 500 գյուղի լրիվ ոչնչացում եւ քրտնաջան աշխատանք ջնջելու պաղեստինյան պատմական եւ մշակույթի հետքերը: Անհերքելի փաստ է, որ “Իսրայել”-ը հիմնված է էթնիկ եւ կրոնական խտրականության վրա ներգաղթյալ մի խմբի կողմից: Եվ որպեսզի այս այլամերժ ինքնությունը պահպանվի, պետք էր եւ պետք է շարունակական բռնություն կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր ապաստան տվեցին այդ գաղթականներին: Մենք այս իրողությունների ականատեսն ենք ամեն օր, 60 տարուց ավելի:

Աշխարհը ինչի՞ նման էր լինելու, եթե ԱՄՆ նախագահ Հերի Թրումենը չենթարկվեր սիոնիստներին եւ թույլ չտար Իսրայելի ստեղծումը: (Անհերքելի փաստ է, առանց ԱՄՆ-ի աշխույժ մասնակցության` ի նպաստ սիոնիստների, Պաղեստինը երբեք չէր նվաճվելու, որովհետեւ սիոնիստները չէին համարձակվի նվաճել Պաղեստինը ուժով կամ տիրելու ՄԱԿ-ի մի հոդվածով):
ա. ԱՄՆ-ն ոչ մի թշնամի չէր ունենալու արաբական աշխարհում,
բ. Մոտ 4 մլն պաղեստինցիներ, ովքեր բռնի տեղահանված էին իրենց հայրենիքից 1948թ.-ից սկսած, ապրելու էին ազատ, անկախ պաղեստինյան պետությունում,
գ. Երուսաղեմը պիտի ունենար աշխույժ հայ բնակչություն, ինչպես նաեւ այլ արաբական երկրներում,
դ. իսրայելյան լոբբին չպիտի ունենար հավասարը չունեցող ուժ` ազդելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա,
ե. Սեպտեմբերի 11-ի դեպքը տեղի չէր ունենալու, ոչ էլ Իրաքի ներխուժումը, որտեղ հազարավոր ամերիկացի զինվորներ եւ միլիոնի հասնող իրաքցի քաղաքացիներ սպանվեցին,
զ. Իրանը չէր դառնալու ԱՄՆ-ի հաջորդ թիրախը,
է. Ոչ “Համաս”-ի եւ ոչ էլ “Հիզբոլլա”-ի կարիքը չպիտի լիներ:

Ընթերցողը կարող է մտածել` բա հրեա ժողովրդի իրավու՞նքը, 2000 տարուց ավել տեղահանված իր նախնիների հայրենիքից, հալածված, հետապնդված, ատված, զզվանքի ենթարկված, չհանդուրժված, չսիրված, արհամարհված, ցեղասպանության ենթարկված, տառապած ու չարչարված, խեղճ ու կրակ դարձած ժողովուրդը չունի՞ իրավունք վերադառնալու իր նախնիների հայրենիքը:

Առանց այսօր գոյություն ունեցող հրեա ժողովրդի ծագումաբանության ու պատմության ամբողջական եւ ճշգրիտ ուսումնասիրության, անհնար է հասկանալ “Իսրայել” կոչվող պետության վտանգը, որը սպառնում է աշխարհին, անհնար է ըմբռնել, որ այսօրվա հրեաների ջախջախիչ մեծամասնությունը, որ սփռված է աշխարհով մեկ, ոչ մի կերպ չի առնչվում 2000 տարի առաջ հուդայական կրոնը դավանող այն ժողովրդին, որ ապրում էր Պաղեստինում: Ավելին, այս ինքնակոչ հրեաները ծագումով սեմական չէին, սեմական չեն նաեւ այսօր, եւ սեմական չեն լինելու երբեք: Ինչպես չինացին, որ կընդունի քրիստոնեությունը, չի կարող դառնալ սեմական, եւ ինչպես ֆրանսիացին, որ կընդունի իսլամը, չի կարող դառնալ սեմական, նույնպես որեւէ մեկը, որ կընդունի հուդայականությունը, չի կարող դառնալ սեմական: Այսօրվա հրեաների ջախջախիչ մեծամասնությունը կարող է ասել, որ հետեւում է հուդայական կրոնին, ինչպես որ չինացի քրիստոնյան կարող է ասել, որ հետեւում է Քրիստոսի ուսմունքին: Որեւէ կրոնի հետեւելը ոչ մեկին իրավունք չի տալիս (ոչ իրավական եւ ոչ բարոյական) բռնազավթելու մի ուրիշ ժողովրդի տարածքը եւ չի կարող ինքն իրեն կոչել “ընտրված ժողովուրդ” եւ տարածքը` “խոստացյալ երկիր”:

Ովքեր են այս ինկնակոչ հրեաները, որտեղից են եկել
Մինչեւ վերջերս խազարների թագավորության ծագումն ու պատմությունը շատ երկար ժամանակ թաքնված էր` շնորհիվ խորհրդավոր եւ մութ ուժերի: Այդ թագավորության ծագումն ու պատմությունը լույս կսփռեն այս ինքնակոչ հրեաների իսկական էության վրա: Առանց խազարների թագավորության ամբողջական ուսումնասիրության, մենք չենք կարող ճշգրիտ պատկերացում ունենալ, թե ինչ պատահեց անցյալ դարասկզբից, երբ մարդկությունը ականատես եղավ երկու համաշխարհային պատերազմների, հայոց եղեռնին, բոլշեւիկյան հեղափոխությանը եւ, ի վերջո, “Իսրայել”-ի ստեղծմանը:

Խազարները մ.թ.ա. 1-ին դարում հարձակվեցին Արեւելյան Եվրոպայի վրա` թողնելով իրենց հայրենիքը, որ գտնվում էր Ասիայում, եւ կարճ ժամանակահատվածում ստեղծեցին ամենամեծ, հզոր եւ հարուստ թագավորությունը Եվրոպայում: Խազարները սեմական չէին, ասիական, մոնղոլական ծագում ունեին եւ, ըստ հրեական հանրագիտարանի, խազարները արմատներով թուրքանման են:

Երբ խազարները հարձակվեցին Արեւելյան Եվրոպայի վրա, կռապաշտ էին եւ շարունակեցին մնալ մինչեւ 7-րդ դար, երբ այն ժամանակվա թագավոր Բուլանը որոշեց վերջ տալ կռապաշտությանը եւ 3 միաստվածյան կրոններից մեկը դարձնել պետական կրոն: Հրավիրելով իր մոտ 3 կրոնների ներկայացուցիչներին` որոշեց հուդայականությունը դարձնել պետական կրոն:
Բազմաթիվ խախամներ հրավիրվեցին, տաճարներ եւ դպրոցներ բացվեցին, եւ բնակչությունը աստիճանաբար կրոնափոխվեց: Բնականաբար, այդ օրվանից միայն կրոնափոխը կարող էր թագավոր դառնալ, եւ խազարների պետությունը փաստացի դարձավ կրոնապետություն: Մինչեւ 10-րդ դարը համարյա բոլոր խազարները կրոնափոխվել էին եւ դարձել հուդայական:

Այս ժամանակահատվածում լուրեր սկսեցին տարածվել այլ երկրներում հուդայական կրոնի հետեւորդների մոտ (որոնց մեծ մասը նույնպես կրոնափոխ էր), թե կրոնափոխ եղած խազարները իրականում Իսրայելի “10 կորած տոհմերն” են, եւ այս ասեկոսներն էին, որ պատճառ դարձան այն մտքի, իբր Պաղեստինը այս կրոնափոխ խազարների հայրենիքն է: Ցայսօր շարունակում է այս բացարձակ կեղծիքի տարածումը` որպես արդարացում բռնագրավված պահելու Պաղեստինը:

Հարկ է հիշել, որ երբ խազարները արշավեցին Արեւելյան Եվրոպա, իրենց մայրենի լեզուն ասիական մի լեզու էր նախնադարյան բարբառով` առանց այբուբենի կամ գրելու այլ ձեւի: Կրոնափոխությունից հետո որդեգրեցին եբրայերեն տառերը:

10-13 դդ. ռուսական ներխուժման հետեւանքով խազարական թագավորությունը փլուզվեց, թագավորական ընտանիքը մեկնեց Իսպանիա, բայց բնակչությունը մնաց տեղում: Այդ ժամանակահատվածից 6 դար շարունակ խազարները իրենք իրենց ազգությունը եւ լեզուն կոչում էին իդիշ (բայց ոչ ռուս, լեհ կամ ռումինացի), եւ խազար հասկացությունը մոռացվեց: Գործածում էին եբրայերեն տառերը, բայց լեզուն ոչ մի կապ չուներ եբրայերենի հետ, եւ հակառակ համատարած կարծիքին, առնչություն չուներ գերմաներենի հետ, պարզապես շատ բառեր փոխառնված էին գերմաներենից, ինչպես նաեւ սլավոնական, բալթյան լեզուներից, քանի որ, ինչպես նշեցինք, իրենց լեզուն նախնադարյան բարբառ էր` սահմանափակ բառապաշարով:

Իդիշ լեզուն դարձավ ինքնակոչ հրեաների մշակութային հասարակ հայտարարը: Ինքնակոչ հրեաների 90%-ը, որ սփռված է աշխարհով մեկ, կամ ներգաղթած է Արեւելյան Եվրոպայից, եւ կամ իրենց ծնողները ներգաղթած են Արեւելյան Եվրոպայից, եւ որոնց նախահայրերը ներգաղթած են Արեւելյան Եվրոպա՝ Ասիայից:

13-րդ դարից, երբ Ռուսաստանը ստիպված էր զիջել տարածքներ Լեհաստանին, Հունգարիային, Ավստրիային, որոնք մաս էին կազմում խազար թագավորությանը, այդ պետությունները տարածքի հետ մեկտեղ ստանում էին որոշ քանակությամբ ինքնակոչ հրեաներ: Այս է պատճառը, որ 90% կազմող ինքնակոչ հրեաները սփռված են աշխարհով մեկ, որոնց նախահայրերը եկել էին Ասիայից եւ ոչ թե Պաղեստինից: Եվ այս ինքնակոչ հրեաներն էին, որ հիմնեցին սիոնիզմը: Հետեւաբար, այս ինքնակոչ հրեաները չեն կարող կոչվել հրեա այն իմաստով, որ մենք կոչում ենք այն ժողովրդին, որ ապրում էր Պաղեստինում 2000 տարի առաջ եւ դավանում հուդայականությունը: Զարմանալին այն է, որ այս ինքնակոչ հրեաները, որ սեմական չեն, հակասեմականության մեջ մեղադրում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ասելու ճշմարտությունը, իսկ ծիծաղելին այն է, որ հակասեմականության մեջ մեղադրում են արաբներին, ովքեր իսկական սեմական են: Ավելի ճիշտ պիտի լիներ օգտագործել հակահրեա կամ հակահուդայական բառերը, բայց “հակասեմական” բառի օգտագործումն ուներ իր ընդգծված նպատակը:

Վերեւում ասացինք, որ ԱՄՆ-ի նախագահ Թրումենը մեծ դեր ունեցավ սիոնիզմի դավադրական ծրագրի իրականացման գործում, բայց պետք է հստակ իմանալ, որ Թրումենը, առանց ժողովրդական նեցուկի, չէր կարող հաջողության հասնել: Իսկ այդ հասարակական աջակցությունը ապահովելու գործում աշխատանքի լծվեցին թուլամորթ քրիստոնյա հոգեւորականները` անդադար կրկնելով “հակասեմականը”: Այդպիսով նրանք միտում ունեին շարագրգռել քրիստոնյա զանգվածին, ով գիտեր, որ Քրիստոսը սեմական էր, եւ հետեւաբար, հակասեմական նշանակում էր հակաքրիստոս: Այսպիսով, ինքնակոչ հրեաները լուծում էին 2 հարց` աջակցություն էին ապահովում Իսրայելի ստեղծման գործին` լռեցնելով բոլոր քրիստոնյաներին, ովքեր բացահայտում էին իրենց դավադրական ծրագրերը եւ ա՛յս ձեւով հարվածում նույնիսկ քրիստոնեությանը: Հետեւաբար, հոգեւորականներն էլ ունեն իրենց հանցանքի մեծ բաժինը այս դավադրական ծրագրի իրագործման եւ շարունակականության մեջ, որոնք իրենց հոտին համոզեցին եւ համոզում են, որ այս ինքնակոչ հրեաները “Աստծո ընտրյալներն են” եւ Պաղեստինը` նրանց “խոստացյալ երկիրը”:

Դժբախտաբար, “հայ” առաքելական եկեղեցին էլ ունի մեղքի իր բաժինը այս անարդարության շարունակության մեջ. հատկապես նկատի ունենք այն իրողությունը, որ 2001թ. “հայ” եկեղեցին ստորագրեց մի աննախադեպ փաստաթուղթ, որտեղ ի միջի այլոց նշվում է.

-…Մենք պախարակում ենք եւ դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումները ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույրեղբայրներից՝ հաշտություն:
Պարտավորվում ենք մերժել եկեղեցու եւ հասարակության մեջ հակասեմական եւ հակահրեական բոլոր ձեւերը:
Կրոնն ու եկեղեցին ցեղամոլ, ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել:

Ուրեմն, ստացվում է, որ ըստ “հայ” առաքելական եկեղեցու, բոլոր նրանք, ովքեր պայքարում են արդարության համար, ցեղամոլ ու ազգայնամոլ են` բացի թուրք-մոնղոլական ծագում ունեցող ինքնակոչ հրեաներից:

Հակառակ բոլոր տեսակի ճնշումներին, որ սիոնական շարժումը ի գործ է դնում շնորհիվ իր անսահման հնարավորությունների (նյութական, լրատվական, միջպետական, կառավարական, եւ կրոնական), որպեսզի պահպանի գոյությունը “Իսրայել”-ի եւ իրականացնի մյուս դավադրական ծրագրերը, գործնականում իրավիճակը այդքան էլ բարենպաստ չէ նրանց համար:

“Իսրայել”-ի ստեղծման այդ աղետալի դեպքը, որ սկիզբ դրվեց 1948թ. մայիսին, առաջին լուրջ հակահարվածը ստացավ 2000թ. մայիսի 25-ին, երբ սիոնիստական գրավյալ ուժերը հեռացան Լիբանանի տարածքից 18 տարի բռնագրավելուց հետո, շնորհիվ լիբանանյան դիմադրության “Հիզբոլլա”-ի առաջնորդության: Այդ դեպքը սիոնիստների համար անմարսելի էր, եւ նրանք 2006թ. նեցուկ ունենալով համարյա ամբողջ աշխարհը, մեծ յոթնյակը, ՄԱԿ-ը, առավել մի քանի այսպես կոչված չափավորական արաբական երկրներ, փորձեցին եւս մեկ անգամ հարձակվել Լիբանանի վրա, սակայն լիբանանյան դիմադրությունը, արաբ-իսրայելյան հակամարտության մեջ աննախադեպ` 33 օր դիմադրեց եւ հետ մղեց նախահարձակներին: 2 անգամ պարտված լիբանանյան (ինչու չէ նաեւ արաբական, իսլամական եւ բոլոր առաջադեմ մարդկանց) դիմադրությունը մարմնավորող “Հիզբոլլա”-ից, սիոնիստները փորձեցին իրենց կամ ԱՄՆ ազդեցության տակ գտնվող լիբանանցի կառավարական գործիչների միջոցով միջիսլամական սյունի-շիի պատերազմ հրահրել եւ այդ ձեւով մեկ անգամ եւս արշավել Լիբանանի վրա եւ մեկընդմիշտ կանգնեցնել “Հիզբոլլա”-ի վտանգը, որի իբր հետեւանք պիտի թուլանար նաեւ Պաղեստինյան դիմադրությունը, ինչը թափ է ստանում մանավանդ ավելի քան 18 տարվա անարդյունք բանակցությունների պատճառով:

“Շիի վտանգը” արաբական աշխարհում “վաճառելու”, Իրանը ներկայացնելու որպես արաբների թշնամի, մնաց ապարդյուն, որովհետեւ արաբ ժողովուրդը շատ լավ գիտեր, որ “Հիզբոլլա”-ն արաբական դիմադրությունն էր ընդդեմ միակ թշնամի “Իսրայել”-ի, եւ արաբ ժողովուրդը լավ գիտեր, նաեւ սյուննիներով “մտահոգվածները” լուռ նայում էին այն տառապանքներին, չարչարանքներին, կանանց եւ երեխաների կոտորածին, որ տեղի էր ունենում ամեն օր պաղեստինյան տարածքներում, մասնավորապես` Գազայում, որտեղ նմուշի համար մի հոգի շիի չկա եւ ոչ մի ձեւով չէին օգնում սյուննի “Համաս”-ին կամ սյուննի “Ջիհադ իսլամի”-ն:

Եվ այս էր պատճառը, որ Լիբանանի արեւմտամետ կառավարությունը ստիպված էր բանակցել լիբանանյան դիմադրության եւ ընդդիմության հետ եւ վճռորոշ տեղ տրամադրել կառավարության մեջ վերջիններին: Լիբանանում նորակազմ կառավարությունը, որի կազմում (հակառակ սիոնիստական պետության առարկության) կան “Հիզբոլլա”-ի 2 անդամներ, վավերացրեց կառավարության “քաղաքականության հայտարարություն”-ը, որտեղ նշված է “Լիբանանի ժողովրդի, բանակի եւ դիմադրության (Լիբանանում դիմադրություն, առաջին հերթին նշանակում է, “Հիզբոլլա”-ՌՊ) իրավունքն է պաշտպանելու Լիբանանը որեւէ թշնամուց բոլոր առկա եւ օրինական միջոցներով”: Ավելին՝ Լիբանանի մարդու իրավունքների դեսպանի խոսքը, որ ուղղված էր “Իսրայել”-ի մեծագույն դաշնակցին` ԱՄՆ-ին, հստակ է, “Դուք կարող եք բարեկամական հարաբերություններ ունենալ Լիբանանի հետ, ինչը նշանակում է գործակցել նոր կառավարության հետ ամբողջությամբ եւ ոչ թե ընտրել որոշ նախարարներ կամ կուսակցություններ: “Հիզբոլլա”-ն Լիբանանն է եւ Լիբանանը “Հիզբոլլա”-ն է: Փորձեք հասկանալ եւ համակերպվել”: արդեն “Նոր Միջին Արեւելք” սատանայական ծրագրի մասին խոսակցությունները դադարել են…

Այս իրողությունը առավել քան հավանական է, որ իր բնական անդրադարձը ունենա ամբողջ տարածաշրջանում:

Ավելին, արժե հիշատակել նաեւ, որ վերջերս սիոնիստ մտավորականներ, որոնք ոչ միայն մտավորականներ են, այլ քաղաքական պաշտոններ զբաղեցրած “Իսրայել”-ում, ինչպես Ամնոն Րուպինշտայնը, որ կրթության եւ գիտության նախարար էր, Աբրահամ Թայրոշը` Մենահիմ Բեգինի կառավարության քարտուղար, Րովի Րիվլինը` Քնեսեդի նախկին պարագլուխ, եւ որոնց թիվը ավելանում է օրեցօր, բարձրաձայն ասում են, որ “Իսրայել”-ը չի կարող իր գոյությունը պահպանել եւ մոռացության պիտի մատնվի:

Նշված պատճառները միայն վերջին շրջանի զինվորական ձախողությունները չեն հզոր դիմադրության առաջ, նրանք պարզապես կարող են հետեւանքներ լինել: Բուն պատճառը Իսրայելի 2 հիմնական մասնիկների բեւեռացումն է: Արեւելյան հրեաների եւ Արեւմտյան “հրեա”-ների տրամագծորեն հակադրվածությունը, որոնք 60 տարի հետո մերժում են ինտեգրվել միմյանց: Մի պետություն, որ ինքն իր մեջ բաժանված է, չի կարող երկար գոյատեւել:
Արեւլյան հրեաները, որոնց շրջանները արհամարհված են պետության կողմից (որ մշտապես ինքնակոչ հրեաների ձեռքում է), որոնց մոտ գործազրկությունը ավելավում է եւ շատ մեծ թիվ են կազմում աղքատները, կարծում են, որ իրենք պարզապես որպես գործիք գործածվեցին հենց սկզբից` սիոնիստական ծրագրի իրականացման գործում:

Իսրայելը մոռացության պիտի մատնվի ոչ թե որովհետեւ սիոնիստները թուլացան, կամ արաբական դիմադրությունը ուժեղացավ (դիմադրությունը անհրաժեշտ միջոց է արտահայտելու անարդարության դեմ բողոքը` նկատի առնելով, որ միջազգային կոչված կառույցները լավագույն դեպքում անզոր են (“Իսրայել”-ը խախտել է բազում ՄԱԿ-ի որոշումներ), իսկ վատագույն դեպքում կայացնում են անարդար վճիռներ (ինչպիսին էր նոյեմբերի 29-ի 1947թ. բանաձեւը), այլ որովհետեւ “Իսրայել”-ը հիմնված է ստի վրա եւ այն, ինչ որ հիմնված չէ ճշմարտության վրա, չի կարող անվերջ գոյատեւել:

Եզրափակելու համար մեջբերում անենք “Իսրայել”-ի ամենատարածված օրաթերթից` “Եդիոտ Ահարոնոտ”-ից.

Պաղեստինյան ազգային շարժումը շատ ավելի երիտասարդ է, քան սիոնիզմը, սակայն հակառակ դրա, աշխարհում ոչ ոք չի կասկածում պաղեստինցիների պետություն ունենալու իրավունքին: Միեւնույն ժամանակ, հրեաների պետություն ունենալու իրավունքը կասկածի աղբյուր է եւ ոչ միայն արաբների եւ իսլամների մեջ:

Ոչ ոք ավելի լավ չէր կարող ասել:

Ռաֆֆի Պապիկյան
“Հայաստան-Սփյուռք նախաձեռնության” ղեկավար

Կրկին Պաղեստինի հարցով
Օրերս “Համաս”-ի քաղաքական բյուրո-ի ղեկավար Խալեդ Մեշաալի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինիջադը ասեց, որ Պաղեստինի հարցն է վճռելու աշխարհի ճակատագիրը:
Միաժամանակ նա կոչ արեց ազատ ու անկախ պետություններին` աջակցելու Պաղեստինյան դիմադրությանը, որը միջազգային գերիշխանական համակարգը հաղթահարելու բանալին է:
Իր խոսքում ԻԻՀ նախագահն ավելացրեց, որ Սիոնիստական վարչակարգի վայրենությունը եւ ԱՄՆ-ի խաբեբայությունները չեն կարողանալու փրկել այս համակարգը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Minas Maghaqyan
Dec 21, 2009 5:21