Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, November 23, 2011 21:34 - 4 քննարկում

Տեր Կյուրեղ քահանա Տալյան. Մարդը փորձում է բարոյականությունը հարմարեցնել իր սեռական սանձարձակության հետ

Մարդկությունը այդ սպանությանը այլ անուն է տվել, որպեսզի արդարացնի իր անհոգ կյանքի ձգտումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հեգեւոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը: Ըստ նրա՝ աբորտը նույն սպանությունն է, նույն մեղքն է և դեռ ավելին` այդ դեպքում մարդը գործ է ունենում անպաշտպան մեկի հետ. «Մարդու կյանքը մեծագույն արժեք է»:

Ինչպես ընդգծեց Տեր Կյուրեղը, իր համար անբացատրելի մոտեցում է, երբ այսօր դպրոցներում երեխաների հետ խոսում են անվտանգ սեռական հարաբերությունների մասին. «Բարոյական օրենքները միշտ նույնն են. ժամանակի ընթացքում դրանք չեն փոփոխվում, մարդն է փորձում բարոյականությունը հարմարեցնել իր սեռական սանձարձակության հետ: Այս ամենի հիմքում ընկած է անաստվածությունը: Ես չեմ զարմանա, որ շուտով մարդիկ սկսեն խոսել մարդասպանի իրավունքների մասին»:

Քահանան նաև նկատեց, որ այն տղամարդը, ով իր կնոջը դրդում է աբորտի, նույնքան մեղսագործ է. «10 տարվա մեջ սպանվել է 400 միլիոն մարդ: Պատկերացրեք՝ որքան հանճարներ ենք մենք սպանում»:

Ըստ Տեր Կյուրեղի՝ այս հարցում Հայ առաքելական եկեղեցին նույնպես իր դերակատարումը պետք է ունենա և հասարակությունը պետք է հասկանա` ինչ մեղք է աբորտը և ինչ հոգևոր անկում է դա մարդու համար:

SVETLANA



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ruzan
Nov 24, 2011 21:00