ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 8, 2011 17:06 - չքննարկված

…պեդոֆիլներին ամորձատել քիմիական եղանակով…

Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է պեդոֆիլներին ամորձատել

Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է պեդոֆիլներին ամորձատել

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրադարձել է Հայաստանում մանկապղծության ահագնացող չափերին և նշել, որ այսօր մանկապիղծների համար օրենքով սահմանված պատիժը նման ծանր հանցագործության համար չնչին է։ Առավել ևս, որ 2009թ. անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 18 դատական ակտերից միայն 3 -ի դեպքում է նշանակվել ազատազրկում, իսկ մնացած դեպքերում սահմանվել է տուգանք։

-Այսինքն, մանկապիղծները վճարելով չնչին գումարներ՝ խուսափել են իրենց կատարած ծանրագույն հանցագործության համար պատասխանատվություն կրելուց,-հայտարարել է նա՝ առաջարկելով անչափահասների նկատմամաբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած անձանց դատապարտել ազատազկման 3-5 տարի ժամկետով, իսկ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարածներին՝ 2-5 տարի։

-Միջազգային փորձը վկայում է, որ սեռական բնույթի հանցագործությունների համար սահմանված պատիժներին զուգահեռ’ սեռական ոտնձգություններ կատարած անձանց և պեդոֆիլների նկատմամբ նշանակվում է նաև հարկադրաբար կամ կամավոր ձևով իրականացվող վիրահատական կամ քիմիական եղանակով կատարվող ամրոձատում։ Այսօրինակ պրակտիկան կիրառվում է մասնավորապես Չեխիայում, Լեհաստանում, Գերմանիայում և այլն։ Մանկապղծությունը պետք է պատժվի հենց դրակոնյան օրենքներով,-եզրափակել է նա։

7or.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ