Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 24, 2010 2:02 - 5 քննարկում

Հոգուս աղաղակը

– Զարթնիր:
– Բայց ես արթուն եմ, դու ո՞վ ես:
– Արթո՞ւն: Կիմանաս: Տեսնո՞ւմ ես այս տարածքը:
– Այո:
– Տեսնո՞ւմ ես այս գետերը, ահա այս մեծ գետերը:
– Այո, այո տեսնում եմ:
– Այդ գետերը հոսում են քո երակներով, զգո՞ւմ ես:
– Ոչ, չեմ զգում:
– Դրա համար էլ ասում եմ, զարթնիր: Ճանաչո՞ւմ ես քո տեսակը:
– Այո՛, ես հայ եմ:
– Հա, հա,… հայ…. ի՞նչ է հայից մնացել քեզ մոտ:
– Այսի՞նքն:
– Ոչ մարմինդ է ամբողջական, ոչ ոգիդ: Ցաքուցրիվ, հալածված, սփռված ես: Մի՞թե դա է հայը:
– Իսկ ո՞րն է հայը:
– Միայն կասեմ, որ հիմա դու հայ չես, այլ սովորական մի մարդ: Կարդա՛ քո պատմությունը:
– Եվ ի՞նչ ասել է դա:
– Մինչև դու տեր չլինես քո հայրենիքին, նույնն է քո ծնողին, և մինչև չսնվես նրա ոգով, դու չես կարող քեզ հայ համարել:
– Ես չեմ կարող այսօր անել դա:
– Զարթնի՛ր, կարող ես:
– Ախր…
– Մենք չենք զոհվել, որ այսպես տկար ու հիվանդ լինի նա:
– Այս ովքե՞ր են:
– Նրանք, ովքեր զոհվել են հանուն իմ անմահության: Պատգամս ուղիր բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում. Դուք չեք կարող կրել ՀԱՅ սուրբ անունը, քանի դեռ կիսատ եք: Ես կտամ Ձեզ ուժ, եթե դուք հավատում եք իմ գոյությանը: Ապա պետք է վերականգնեք իմ ամբողջ մարմինը: Այդ մի պատառիկը, որի վրա կանգնելով դուք Ձեզ հայ եք համարում, խաբկանք է: Դուք ուժեղ եք, Ձեր երակներով հոսում են այս գետերը: Դուք պարտավոր եք վերակագնել Ձեր նախկին տեսքը և սրբորեն կրել ՀԱՅ անունը:
Փնտրեք Ձեր նմաններին և ի կատար ածեք այս սուրբ գործը:
– Իսկ եթե դա չլինի:
– Դա կլինի: Զարթնի՛ր: Ես միայն քո ներսում չեմ աղաղակում:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
May 24, 2010 8:41