ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 5, 2011 5:02 - 2 քննարկում

Քոչարյանի վարկանիշը բարձր է գնահատվում:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ իրենց անցկացրած վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը 2,5 տոկոս է:
Այս ցուցանիշը խորհելու առիթ է տալիս, քանի որ Քոչարյանը իր թիկունքում չունի գրպանի կուսայցություն, նրան չեն «շոյում» ծախու և վարձու լրատվական միջոցները, հանդես չի գալիս հեռուստատեսությամբ, հավաքներում և այլուր: Պետք է կարծել , որ նման պայմաններում 2.5 տոկոս ապահովելը շատ բարձր արդյունք է և կարելի է հայտ համարել գալիք նախագահական ընտրություններին Քոչարյանի մասնակցությունը: Փաստորեն նա ունի անշահախնդիր համակիրներ, որոնք նրան են տվել նախապատվությունը, առանց ակնկալելու Քոչարյանի քաղաքական ակտիվությունը: Այսպիսի համակիր-քաղաքացիները արժեքավոր են համարվում բոլոր երկրներում, քանի որ արտահայտում են ազատ կամք և նմանատիպ անհատներով ստեղծված իշխանությունները ընդունելի են հասարակության կողմից:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ariman
Feb 5, 2011 8:09