Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 22, 2012 14:45 - 5 քննարկում

ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…

Հայաստանին և առհասարակ մարդկությանը թշնամի քողարկված ուժերը ոչ միայն անհայտ տիպի վիրուսներով,հիվանդություններով,զանազան «գրիպներով» են պայքարում մոլորակի մարդկության դեմ,այլև սերմանում են բազմաթիվ վտանգավոր մտքեր ու այլասեռվածություններ և որ ամենավտանգավորն է՝անունը դնում են «բազմազանության մշակույթ»,պահանջում են «հարգել սեռական փոքրամասնությանը»…Իրականում այս տիպի բառակապակցություններն ավելի վտանգավոր են,քան հենց բուն երևույթը,քանզի սրանք գալիս են արդարացման քողի տակ առնելու կործանարար այլասեռվածությունը,հաշտեցնելու մեզ նողկալի այդ երևույթի հետ և այսպես ասած՝ «կուլտուրական» մոտեցում ապահովվելու այդ երևույթի հանդեպ:Իսկ հայերիս մեջ քաղքենիների պակաս չկա,մանավանդ այս ժամանակներում,ովքեր տառապելով Եվրոպացուց ավելի Եվրոպացի երևալու մարմաջով,պատրաստ են արագորեն ընդունելի համարել այս անսեռ այլասեռվածների գոյությունն ու զանազան մեղմ ու գեղեցիկ բառերով անվանել այս այլանդակ երևույթը:Սրա ամենավառ ապացույցն է հենց այս նոր «մշակութային բազմազանություն» կոչվածը,ինչու չէ,նաև այսպես կոչված՝ «միասեռական» կամ՝«նույնասեռական» անվանումը:Իրականում գոյություն չունեն նման անվանումներ,կապված այլասեռվածության այս դրսևորման ջատագովների հետ:Դեռևս 20-րդ դարում հոգեբանության հայր հանդիսացող Ֆրոյդն անգամ նմաններին անվանում էր հենց ԱՅԼԱՍԵՌՎԱԾՆԵՐ:Այսօր բազմաթիվ մարդիկ,կազմակերպություններ ամբողջ աշխարհում,նաև հենց մեր Հանրապետրությունում, հորինում են այս այլասեռվածության հետ բացարձակ կապ չունեցող հասկացություններ ու անվանումներ,փորձելով լվանալ մեր ուղեղները,ինչը վտանգավոր է հատկապես մեր երեխաների,մեր ապագա սերնդի և մեր վաղվա օրվա համար:ՄԻԱՍԵՌ կամ ՆՈՒՅՆԱՍԵՌ հայերենով նշանակում է նույն սեռի մարդիկ և բառն ինքնին բոլորովին էլ կապ չունի սեքսի հետ:Մենք կարող ենք օրինակ ասել՝ ժողովին հավաքվածները նույնասեռ էին և հասկանալ,որ նրանք բոլորը եղել են կանայք,կամ՝ տղամարդիկ,կամ ասել՝ հավաքված բազմությունը միասեռ էր և նորից հասկանալ,որ հավաքված են եղել նույն սեռն ունեցող մարդիկ:Իսկ ահա այսօր, աղավաղելով հայկական այս բառերի բուն իմաստը,մեր խոսակցականում սրանք օգտագործվում են մեկ այլ իմաստով՝ հասկացնել տալու համար,որ խոսքը գնում է այլասեռված կամ՝ անսեռ այդ ողորմելիների մասին,որոնք սեռական ակտ են իրականացնում նույն սեռն ունեցող իրենց նմանների հետ:Այնինչ հայկական այդ բառերը ԵՐԲԵ´Ք կապ չունեն սեքսի հետ ու երբեք էլ չեն բնորոշում սեքսի այդ տեսակով զբաղվողներին:Այդպիսիներին բնորոշող ճիշտ բառն է հենց ԱՅԼ-ա-ՍԵՌ-ՎԱԾ-ներ բառը,որն էլ հենց իրավամբ մեր պատկերացումներում առաջացնում է մերժելի,զզվելի արարք կատարողի պատկերը:Եվ չափազանց տեղին,բառի «ՎԱԾ» վերջավորությունն էլ բնորոշում է նմանների ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ այդպիսին դարձած լինելու փաստը:Նմանները ՄԻԱՍԵՌ կամ ՆՈՒՅՆԱՍԵՌ համարվել չեն կարող թեկուզ հենց այն պարզ պատճառով,որ առաջին հերթին հենց իրենք են մերժել Աստծո կողմից իրենց տրված սեռը:Այդպիսիներն իրականում ԱՆՍԵՌ են և բնականոն ճանապարհով բազմանալու նրանց անընդունակությունը հենց խոսում է ԲՆՈՒԹՅԱՆ կողմից նրանց մերժելի,ոչ նորմալ կեցության մասին:
Դեռ այսքանը բավական չէ,այժմ էլ,որն ամենավտանգավորն է,փորձում են այս ԱՅԼԱՍԵՌ-ված ԱՆՍԵՌ-ների ապրելակերպը անվանել ոչ ավել,ոչ պակաս՝ «ՄՇԱԿՈՒՅԹ» և այս մերժելի խայտառակությունը հանելով հրապարակ,տեղ ապահովվել Մշակութային բազմաձևության մեջ:ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ հասկացության մեջ այս ԱՅԼԱՍԵՌ-վածներին ու նրանց մերժելի ապրելակերպը ներառելով,ի՞նչ են ցանկանում անել դրա ջատագովները՝ բոլորիս է հայտնի:Բայց «անհայտ» է այս հասկացությունը այդ ԱՅԼԱՍԵՌ-ների պարագայում շրջանառության մեջ դնող այն լրագրողների ջանքերը,ովքեր բոլորից լավ գիտեն,որ սեքսի ձևերի բազմազանությունը երբե´ք կապ չունի Մշակույթի հետ:Եթե հակառակն է,ուրեմն իրավացի հարց է առաջանում՝ նույն սեռի հետ կենակցող ԱՅԼԱՍԵՌ-վածների սեքսի այդ տեսակը Մշակույթի ո՞ր տեսակին կարելի է դասել՝ նկարչությա՞նը,երաժշտությա՞նը,գրականությա՞նը,թատրոնի՞ն,թե՞ մի գուցե՝ մեր ազգային սովորույթների՞ն:Ինչպե՞ս կարող ենք մենք՝ հազարամիակների ՄՇԱԿՈՒՅԹ ունեցող հայերս ընդունելի համարել,էլ չեմ ասում՝ այդ ՎԵՀ՝ ՄՇԱԿՈՒՅԹ հասկացության մեջ տեղավորել համաշխարհային այդ ԱԽՏԸ:Այդ ո՞ր օրվանից սեռական ակտը դարձավ մշակույթ:Ո՞վ է այն մարդը,այն հայը,կամ մարդկանց այն խումբը,որ ցանկանում է ոմանց կողմից որպես «ընդունելի-արդարացուցիչ» պատճառաբանություն բերվող այս իբր «հորմոնալ հիվանդությունը» բերել ու նույնացնել մեր Մշակույթի հետ,կամ համադրելի դարձնել մեր ազգային սովորույթներին:Դարեր շարունակ մեր ազգն ունեցել ու պաշտել է իր զգոնության և առաքինության Աստվածուհիներին և ըստ այդմ էլ մեզ համար մերժելի են եղել անգամ կնոջ անբարոյականության դրսևորումները:Մենք եղել ենք այն հին ազգերի շարքում,ովքեր լինելով հեթանոսներ,ունենալով բազմաստված կրոն,չե´ն ունեցել այսպես կոչված՝«սուրբ պոռնկության» տոներ:Մեր Աստվածները եղել են հյուրասեր,բյուրեղյա մաքրության հասնող սիրով լի,մայրության,բերրիության,զգոնության և առաքինության բարձր հատկանիշներով օժտված և մեզ՝ հայերիս պատգամել են հենց ա´յդ օրենքներով ապրել:Այսօր ուրացել ենք մեր Աստվածներին ու վերցրել օտարի պարտադրած «աստծուն»,մոռացել ենք մեր ինքնությունը,կորցրել ենք մեր պապերի սուրբ երկրի մեծ մասը և մեզ մնացել են ընդհամենը մեր սովորույթները,այն էլ ո´չ ամբողջությամբ:Եվ հենց այդ ազգային սովորույթներն էլ մեզ զերծ են պահել օտարին ձուլվելուց,վերջանալուց:Այդ սովորույթներով,այսինքն՝ ազգային մեր ՄՇԱԿՈՒՅԹՈՎ է,որ մենք առանձնացել ու առանձնանում ենք աշխարհում և ՀԱՅ ենք կոչվում:Եվ հայապահպանման գործում որքա՜ն անհատներ են զոհել իրենց կյանքը,ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ,որ մենք գանք,հասնենք այս ժամանակներին:Իսկ այսօր ու՞ր են փորձում մեզ տանել,ու՞ր են փորձում ուղղորդել մեզ արտաքին ու ներքին մեր թշնամիները:Ի՞նչ «մշակութային բազմազանության» մասին է խոսքը, երբ հարցը վերաբերվում է ինտիմ սեռական հարաբերություններին և այն էլ հարաբերության այն տեսակին,որը չնչին չափով պատահում է բնազդով ապրող կենդանիների մոտ միայն:Այս նույն «հիվանդների» շարքին են պատկանում նաև պեդոֆիլները:Ինչու՞ ենք բողոքում և դատապարտում նրանց մենք ուրեմն,կամ աշխարհի բոլոր երկրները:Դե եկեք այս նույն արդարացմամբ նրանց էլ մտցնենք «բազմազան մշակույթի» կրողների շարքն ու արդարացնենք,չէ՞ որ նրանք էլ այդ տեսակի հիվանդ են…Իսկ ու՞ր մնաց մարդկային մեր ուղեղը,որը կոչված է կառավարելու մեզ,մեր նյութական մարմինն ու նրա ցանկություններն անգամ:Ինչու՞ չենք ուզում հասկանալ,որ այդ ամեն արատավոր երևույթները միտումնավոր խցկում են մեր կյանք,թուլացնելու մեզ,ներսից պառակտելու,դարձնելու մեզ ազգային սովորույթներից զուրկ և ըստ այդմ էլ՝ հեշտ կառավարվող համաշխարհային ժողովուրդ,որի նպատակը կլինի միայն փոր կշտացնելն ու հաճույքներով գոյատևելը:Մի՞թե հենց այս մասին պարզ,հստակ չարտահայտվեց Ծոմակ կոչված այդ երևույթը,«Կենտրոն» հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում:ՈՒ՞մ համար պարզ չէ,որ ԱՆՍԵՌ այդ ողորմելիների համար գոյություն չունեն ազգ ու ազգություններ,նրանց երկիրն աշխարհն է,իսկ ազգը՝ իրենց նման ԱՅԼԱՍԵՌ-վածների խառնամբոխը:Նրանք այն թերիներն են,որ կամովին ոտնահարել են մարդկության առաջին զգացումը՝ ամոթը,իսկ ամոթը կորցրած մարդը ամենավտանգավորն է և ընդունակ է ամեն ինչի՝ առանց բացառության:Ինչու՞ պետք է մենք՝ նորմալ մարդիկս(ես չեմ ցանկանում այստեղ օգտագործել մեծամասնություն բառը,քանզի ինձ համար նրանք փոքրամասոնություն համարվել անգամ չեն կարող) պարտավոր լինենք ընդունելի համարելու այդպիսիներին և նույնիսկ «հարգել» նրանց իրավունքները:ՀԱՐԳԱՆՔ ասելով մենք ի նկատի ունենք մի զգացմունք,որը տածվում է այն անհատի,կամ մարդկանց խմբի հանդեպ, որոնց կողմից կատարվել է այնպիսի արարք,որը եղել է հանուն մարդկության,կամ՝հանուն ազգի,հանուն ընտանիքի,հանուն անհատի բարօրության:ՈՒրեմն ինչու՞ պետք է ես և մյուսները «հարգենք» այդ անսեռների իրավունքները,հանուն ինչի՞:Նրանց ունեցած այդ «իրավունքն» իրենցն է և իրենց անկողիններում միայն,եթե ընտրել են նորմալ մարդուն ոչ հարիր այդ ապրելակերպը,բայց ոչ երբե´ք պարտադրելի ու մա´նավանդ՝ ՀԱՐԳԵԼԻ մյուսների համար:Հարգելու իրավունքը անհատական է և ոչ ոք այն պարտադրել չի կարող և հարգանք առաջացնողը կատարված գործի բնույթն է,ինչ էլ ինքնստինքյան է առաջացնում հարգանքի զգացմունքը մարդու հոգում:Տվյալ դեպքում ի՞նչը հարգենք,ի՞նչ իրավունքի հարգման մասին կարող է խոսք լինել:Հարգենք այն բանի համար,որ որոշել են ԱՅԼԱՍԵՌ կյանքո՞վ ապրել,ինչն անոմալիա է անգամ Բնության մեջ,թե՞ այն բանի համար, որ նրանք այսպես կոչված իբր՝ «հորմոնալ հիվանդներ» են,որոնք, հակառակ պասսիվ դիրք գրաված ցանկացած հիվանդություն ունեցողների,իրենց սեռական բնույթը դրոշակ դարձրած ագրեսիա են դրսևորում շրջապատի նորմալ մարդկանց հանդեպ և դեռ այս ամենի դեմ բողոքողներին էլ անվանում «ֆաշիստ»,շահարկելով այս բառի նշանակությունը ևս:Եվ ի վեջո,բոլոր հիվանդությունների համար գոյություն ունեն բժիշկներ և հաստատություններ:Կույրերն ու հաշմանդամները նյութական մարմնի ոչ լիարժեքության խնդիրներ ունեն և դա չի խանգարում նրանց ապրել ու գործել բոլորիս հետ միասին և ոչ էլ նրանք ագրեսիա են դրսևորում մնացածի հանդեպ:Մարդկությունը հարգում է նրանց բոլոր իրավունքները և պատրաստ է ամեն կերպ աջակցելու նրանց:Իսկ հոգեկան շեղում ունեցող ցանկացած անհատի, աշխարհի բոլոր երկրներում առանձնացնում են մարդկանցից,ապահովվելով ՄԱԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ անվտանգությունը:Երկրներ կան,որ պեդոֆիլներին ամորձատում են և ոչ միայն դատապարտում ազատազրկման:Այն,ինչ կատարվում է այլասեռվածի ուղեղում և հոգեբանության մեջ,երբ երևակայում է,որ ինքը տղամարդու մարմին ունեցող կին է,կամ կնոջ մարմին ունեցող տղամարդ,ես չեմ վախենում ասել,որ դա էլ հոգեկան շեղման մի ձև է,որը ևս վտանգավոր է շրջապատի համար:Այդպիսիներին կամ պետք է անհրաժեշտ բուժօգնություն ցույց տան,կամ՝ առանձնացնեն շրջապատից,կանխելու համար «վարաքի» տարածումը և ոչ թե հորդորեն հասարակությանը՝ հարգելու նրանց «իրավունքը»:Ի վերջո, մենք մեղավոր չենք,որ նրանք ընտրել են այդ խայտառակ ապրելակերպը և ուրեմն պարտավոր էլ չենք հարգելու գոյություն չունեցող այն «իրավունքը» ,որն իրենք են ստեղծել իրենց համար:
Թե´ այլասեռվածների և թե´ նորմալ մարդկանց սեռական իրավունքները միայն իրենց տան դռների ետևում են,իրենց անկողիններում և ո´չ երբեք փողոցում,ի ցույց ամենքի:
Ազգովի պետք է անհանդուրժողական պայքար մղենք այլասեռվածության այս դրսևորման դեմ,մերժելով մերժենք այս երևույթն ամբողջությամբ:
Թույլ չտանք Բազմազան Մշակույթ,Հարգանք,Նույնասեռ,Համասեռ բառերն ու հասկացությունները ներմուծել խոսակցական առօրիա,երբ հարցը վերաբերվում է ԱՆՍԵՌ,կամ ԱՅԼԱՍԵՌՎԱԾ այդ արարածներին:
Փրկենք մեր երեխաներին,մեր ժողովրդին ու մեր երկրի ապագան…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
2012թ. Մայիս
Բելգիա



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
May 22, 2012 16:07