ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, July 30, 2011 11:17 - չքննարկված

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ: Աշնանը ՀԱԿ-ը Սերժից սերկեֆիլի մուրաբա (մուբարաք) կեփի: Բանակցում են շաքարի շուրջ:

AZG.Տեղադրվել է` 2011-02-19 00:40:13 (GMT +04:00)

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՒԲԱՐԱՔԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եգիպտոսի, Թունիսի, Հորդանանի, Եմենի ու Բահրեյնի ժողովուրդներին ողջունելով երեկ Մատենադարանի հարթակում սկսվեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ի տարբերություն վերջին երկու հանրահավաքների, այս անգամ ծայրահեղ ընդդիմադիրների հանրահավաքին մասնակիցների թիվը հատում էր 8.000-ի սահմանը: Թունիսանալ, եգիպտանալ, ղրղզանալ ու հորդանանալ, առաջարկեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` հավելելով, որ իշխանություններն օր օրի ավելի են վախենում իրենցից: «Սերժի ախռանայի դվայնոյ դառնալը դրա մասին է խոսում: Իրենք իրենց գերեզնանն են փորելու: Սերժ մուբարաքդ քաշի… Ի՞նչ անենք, երեւի գնանք Հրանուշին ասենք, գնա Ղարաբաղ ու էս երկուսին (նկատի ունի Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին-Հ. Հ.) կանչի տուն»:

Չափազանց զավեշտալի եւ տրամաբանությունից զուրկ էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ելույթը: Մասնավորապես իր ելույթում Զուրաբյանը նշում է, որ օտարերկրյա ներդնողները կոռումպացված օլիգարխիկ ռեժիմ ունեցող պետություններում հրաժարվում են ներդնումներ կատարել, վարկեր տրամադրել:

«Դրա համար է Հայաստանում դադարեցվել «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ԱՄՆ-ն դադարեցրել է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրերը, Ռուսաստանի կառավարությունը մերժում է վարկի տրամադրումը: Բացի դրանից, իշխանություններն այսօր ամեն ինչ անում են, որ պատերազմի վերսկսման հավանականության եւ հնարավոր պարտության մեղքն ու տնտեսական կոլապսը ընդդիմության կողմից երկրում ստեղծված քաոսի վրա գցեն», ասաց Զուրաբյանը` երեւի ինքն էլ չհավատալով իր խոսքերին, հատկապես վերջին արտահայտությանը: Հայաստանում քաոսային իրավիճակ ստեղծված չէ: Ավելին, ընդդիմության հանրահավաքն էլ թեպետ այս անգամ ավելի բազմամարդ էր, սակայն առանձնակի ոգեւորությամբ եւ հեղափոխական ոգով չառանձնացավ:

Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսկան իրավիճակին: Նրա մեկնաբանությամբ, իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, տասնյակհազարավոր ընտանիքներ զրկվում են եկամուտի աղբյուրներից: Տեր-Պետրոսյանը նշեց, երկրում աճում են մոնոպոլիաներ եւ լայն սպառման ապրանքատեսակների գները: Նա համոզված է` գնաճը կշարունակվի, եւ թանկացած ապրանքների գներն այլեւս չեն իջնի:

ՀՀ առաջին նախագահը մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի «ԾՌՐ» ռադիոկայանին տված հարցազրույցից մի շարք հատվածներ` հավելելով, որ այն աչքի էր ընկնում մտահոգիչ, վրդովեցուցիչ պահերով:

«Եթե պատերազմ սկսվի, մենք պետք է պաշտպանվենք, ուրիշ ելք չունենք: Քանի որ եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ հայ չի մնա: Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը», նախագահի խոսքերը մեջբերեց Տեր-Պետրոսյանը, վերջին արտահայտությունը որակելով հրեշավոր: «Ցանկացել է ասել, ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը` պատերազմո՞վ, թե՞ բանակցություններով: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ, եւ նրա միակ մտահոգությունն այժմ այն է, որ դա գոնե տեղի կունենա հերոսական մարտնչումից հետո` լրացնելու համար հայոց բարոյական հաղթանակների անվերջանալի շարքը եւ ծնունդ տալու հերթական քաղաքական առասպելին»:

Տեր-Պետրոսյանը համեմատականներ անցկացրեց Հայաստանի, Եգիպտոսի, Թունիսի, Ալժիրի, Եմենի միջեւ եւ հավելեց, որ հայ ժողովրդի վիճակն ավելի բարվոք չէ, քան վերոնշյալ երկրների ժողովուրդներինը, ու Հայաստանի վարչախումբն էլ պակաս բռնապետական ու ատելի չէ, քան այդ երկրներինը:

«Թեեւ Հայ ազգային կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդը, կորցնելու բան չունենալով, կարող է մի օր թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի վրա, թե՛ Ղարաբաղի: Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չկատարեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա նույնը տեղի կունենա Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սարգսյանի եւ նրա ղեկավարած վարչախմբի վրա: Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է»:

Հանրահավաքից հետո տեղի ունեցավ ՀԱԿ երթը` Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա: Այն հիմնականում անցավ հանգիստ, առանց միջադեպերի: ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ