ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, November 19, 2011 17:23 - 3 քննարկում

Տառապանքս փորձ ունի:

Վովա Գասպարյան,-

Հայրս լինի, եղբայրս լինի, Ծառուկյանը լինի…

Saturday, 19 November 2011 12:29

Written by SERGO

3 Comments
E-mail Print PDF
AddThis Social Bookmark Button
There are no translations available.

 

«Հայկական ժամանակը»- զրուցել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Գասպարյան, լուրեր են շրջում, որ դուք ոստիկանապետի պաշտոնում նշանակվել եք այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված ներիշխանական դավադրություն եք բացահայտել: Ի՞նչ կասեք սրա մասին:

-Դա ընդամենը քաղաքային ֆոլկլոր է: Նման բան առաջին անգամ ձեզնից եմ լսում: Իմ նշանակումը եղել է շատ հասարակ: Ըստ ինձ, եղել է այսպես, ես երկար տարիներ հանրապետության նախագահի, այն ժամանակ պաշտպանության նախարարի ոստիկանապետն եմ եղել, ռազմական ոստիկանության պետն եմ եղել յոթ տարի շարունակ: Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահին ինձ ներկայացնելու կամ ինձ ճանաչելու, կամ՝ ինչ-որ մի բանի համար, ինչ-որ դավեր բացահայտելու համար ինձ չպետք է նշանակեր: Նա ընդամենը գիտի ինձ, աշխատել է ինձ հետ:

-Շուտվանից գիտի, բայց հիմա նշանակեց այդ պաշտոնում:

-Եթե կարծում եք, որ այն ժամանակ ես ոստիկանապետ չեմ եղել` սխալվում եք: Ես միշտ էլ եղել եմ ոստիկանապետ` ռազմական ոստիկանության պետ, ես զբաղվել եմ իմ սիրած գործով և լավ եմ զբաղվել:

– Մամուլում լուրեր էին շրջում, որ ձեր պաշտոնանկ արած ոստիկանապետերը ուղղակի կամ անուղղակի կապ ունեն ԲՀԿ֊ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ, և դա է պաշտոնանկությունների հիմնական պատճառը: Տեղեկություններ են պտտվում նաև, որ վատ հարաբերություններ ունեք Գագիկ Ծառուկյանի հետ և, հարկ եղած դեպքում, նրա դեմ գործողություններ կիրականացնեք մեծ հաճույքով: Սա է՞լ է քաղաքային ֆոլկլոր:

-Նախ ասեմ, որ իմ էությամբ մարդատյաց մարդ չեմ, ես քրիստոնյա մարդ եմ, և ինձ համար սին են նման ինտրիգները, նման բաները: Ես շատ ուղիղ մարդ եմ: Գագիկ Ծառուկյանին ես ճանաչում եմ շատ վաղուց, մենք ընկերներ ենք, և ես իմ հարաբերությունները երբեք չեմ կառուցում այս կամ այն բանի համար, այլ կառուցում եմ մարդու կոնկրետ որակների համար: Ոստիկանությունը քաղաքականությունից դուրս է: Վա՛յ, վա՛յ, վա՛յ՝ եթե ոստիկանությունը հանկարծ քաղաքականությամբ զբաղվի: Ո՛չ ոստիկանությունն է դրանից օգուտ ստանալու, ո՛չ հասարակությունն է օգուտ ստանալու: Իսկ սա իմ մասնագիտությունն է, և ես պրոֆեսիոնալ եմ: Գագիկ Ծառուկյանին ես շատ վաղուց եմ ճանաչում, ճանաչում եմ նրա ընտանիքը: Գագիկ Ծառուկյանը այս պետության անվտանգության խորհրդի անդամ է: Գագիկ Ծառուկյանը այս պետության քաղաքացին է, այսօրվա իշխանությունների կոալիցիոն գործընկերն է: Իսկ մեծ հաշվով մենք ընկերներ ենք, դա թեմա լինել չի կարող: Բայց ասեմ այսպես, ինչու են ստեղծվում այդ խոսակցությունները, և ինչը ինչից հետո է լինում:

Տառապանքս փորձ ունի: Մեծ հաշվով, իմ պաշտոնին գտնվող մարդը պետք է ենթարկվի նաև օրենքին, և իմ պաշտոնի մարդը էմոցիաներով, ամբիցիաներով, ցանկություններով, կրքերով իր պաշտոնին չպետք է վերաբերվի: Ես շատ օբյեկտիվ և ուղիղ եմ այդ հարցերում և, որպես կանոն, չեմ ստում: Ես այս պաշտոնին եմ: Ցանկացած երևույթ, որը կխաթարի իմ երկրի խաղաղությունը, հանգիստը, անարդարություն կառաջացնի, ես կկանգնեմ այդ երևույթի դեմ, անկախ այն բանից, դա կլինի իմ հայրը, եղբայրը, Գագիկը Ծառուկյանը և այլն: Ես շատ լուրջ եմ մոտենում իմ զբաղեցրած պաշտոնին, որպեսզի զբաղվեմ հիմարություններով:

-Պարոն Գասպարյան, ինչպե՞ս եք գնահատում 2008թ. մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, ի՞նչն է, որ այն ժամանակ, ոստիկանապետ լինելու դեպքում, կանեիք նույն կերպ, և ի՞նչն է, որ կանեիք այլ կերպ:

-Երևակայությունների հարցերից է: Կասեմ հետևյալը: Իրավիճակից ելնելով, նայած թե՝ որ ելակետից ես նայում: Եթե ելակետայինից ես նայում, կարծում եմ՝ կկարողանայի գործը չհասցնել դրան: Այդ պատմությունը, հա՞, ինչքան ձգվեց: Այդ պրոցեսի ժամանակ աշխատանքներ էր պետք անել մարդկանց հետ, հասկանալ, բացատրել, բերել այն որակին, որ կոնֆլիկտը չբերի զոհերի: Ես կարծում եմ, որ երևի թե ինձ կհաջողվեր դա անել: Իսկ արդեն եթե կոնկրետ դեպքին, իրավիճակին նայենք, ես այդտեղ չեմ կարող ասել: Կարծում եմ, ես ավելի կտրուկ կլինեի, կարծում եմ, ավելի խիստ կլինեի: Դա չի նշանակում, որ մարդ կսպանեի: Դա նշանակում Է, որ կընտրեի գրոհային քաղաքականություն, չէի սպասի հարձակումներին, առաջ կգնայի հարձակումով, որով կկարողանայի բացառել իմ տրամաբանական մինիմումին, այսինքն՝ կբացառեի զոհերը: Որովհետև արյունը, այնուամենայնիվ, դաժան է: Ես գտնում եմ, որ այս պարագայում մեղավոր ենք բոլորս, այստեղ չկա այնպիսի բան, թե ընդդիմությունն էր մեղավոր, իշխանությունն էր մեղավոր: Բոլորս ենք մեղավոր: Ես, դուք, բոլորս: Մենք ենք այդ իրավիճակը ծնել, ստեղծել: Մեկս ուրախացել ենք, որ իրավիճակը գրգռվում է, մեկս կողքից մի լեգենդ ենք պատմել, որ իրավիճակը ավելի գրգռվի, մյուսն ասել է, թե՝ ինչքան վատ, այնքան լավ, էն մյուսն ասել է, թե` արի առիթից օգտվենք, ու էս մեկը, որ մի անգամ ինձ նեղացրել է, այս աղմուկի տակ սրան մի բան անենք: Մենք այդպիսի տեսակ ենք, մարդ եք դարձել այդպիսի: Երբ մարդկանց հետ առանձին-առանձին խոսում ես…կոնկրետ օրինակ բերեմ` որ մի հանցագործություն է տեղի ունեցել, ոհմակով` 7-8 հոգով մեկին սպանել են: Վերցնում ես առանձին-առանձին մարդկանց հետ խոսում ես: Տեսնում ես, որ նորմալ մարդ է: Բայց հենց համախմբվում են, ոհմակն է աշխատում: Եվ չգիտես ինչու՝ մարդիկ սկսում են ավելի դաժան լինել, ինքնահաստատման համար ցույց են տալիս, թե իրենք ինչքան սրիկա են: Ես այդ տեսակներից եմ վախենում: Մարդիկ կարող են գրգռել իրենց, և դա շատ վատ տեսակ է: Ես կրկնում եմ, որ նման տեսակին հասարակության միջից վիրաբուժական լուծումով պետք է հանեմ: Այսինքն, դա օտար մարմին է: Այս երկրին չի կարելի ցնցումների տանել:

Բոլոր պարագաներում չի կարելի տանել: Ասեմ, որ շատ վատ եմ վերաբերվում անձնական վիրավորանքներին: Ինչ քննադատություն լինի իմ հասցեին՝ եթե տեղին է, եթե մարդավարի է, ես ուժեղ մարդ եմ, ներողություն կարող եմ խնդրել: Փալասն ու թույլը չի կարող դա անել: Ես շատ ուժեղ եմ, ես շատ պինդ եմ, ես կարող եմ ներողություն խնդրել, որովհետև ինձ համար ավելի թանկ է աչքերի մեջ նայելը, քան հայացք փախցնելը: Ես հոգով եմ տեսնում: Ես չեմ ուզում որևէ մեկից հայացք փախցնեմ, չեմ ուզում, որ իմ երեխան ինձնից հայացքը փախցնի: Մինչև 40 տարեկան մարդն ապրում է, որ նրա հորը չասեն, որ տղեդ շան լակոտ է, իսկ 40-ից հետո ապրում է, որ հանկարծ երեխային չասեն, որ հերդ շուն է: Այ, «միլիցա-պեպելնիցա» որ ասել էի՝ դրա մասին ասեմ: Գասպարյանը էդքան պրիմիտիվ չի: Խոսքը եղել է այն մասին, որ Տերն ինձ ողորմել է, ու ես փոքր՝ 7 տարեկան տղա ունեմ: Տերն ինձ ողորմել է, որ տղաս դեռ չի հասկանում, որ բակում խաղալուց էրեխեքը ձեռ են առնում, միլիցով են վախեցնում՝ արա, միլիցեն եկավ, արա, միլիցա-պեպելնիցա, արա, տո լավ, էսի միլիցու տղա յա, հետը գործ չունես և այլն:

Լավ է, որ իմ տղան դեռ փոքր է ու չի հասկանում, որ ամենագլխավոր միլիցու տղեն է ինքը: Ես ամաչում եմ դրանից, որ իմ էրեխեն կարող է նեղվի մեր երեսից, որովհետև մենք ենք էս համազգեստը կեղտոտել, մենք ենք այնպես արել, որ այդպես են վախացնում: Մենք բիրտ ու կոպիտ ենք: Մենք տեսնում ենք, որ մեր միլիցեն փնթի է, մեր միլիցեն վատն է: Ես ամաչում եմ, որ իմ երեխային այդպիսի բաներ են ասում: Աստված իմ արդարությունով թող ինձ դատի, իսկ մյուսների արդարությունով թող իրենց ների Աստված, թող գթա ու ների իրենց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում:

-Պարոն Գասպարյան, դուք ներքին գործերի նախարարությունից հեռացել էիք այն ժամանակ, երբ համակարգը ղեկավարում էր Վանո Սիրադեղյանը: Ինչպիսի՞ն են այն ժամանակվա և այսօրվա համակարգի տարբերությունները:

-Շատ մեծ տարբերություն կա, ժամանակի պահանջով փոփոխություններ էլ են եղել, մուտացիա էլ է եղել: Կան բաներ, որ ես վերադարձնելու եմ դեպի հին կառուցվածք:

– Օրինակ կբերե՞ք:

-Օրինակ, ես կարծում եմ, որ ոստիկանության կենտրոնական ապարատը այսքան ուռճացված չպետք է լինի, ինչպես հիմա է: Շատ տարօրինակ է: Փաստաթղթերում երևում է, որ կենտրոնական ապարատը պետք է կրճատվի, բայց այդ կրճատումից հետո, չգիտես ինչու, մի տասը տոկոսով ավելանում է: Եվ հիմա այսպիսի մեծ դինոզավր ունենալը, որը իր վրա բարձել է աշխատակիցներին ու աշխատասենյակները, որտեղից միայն սուրճի, կամ մանիկյուրի հոտ է գալիս, նախարարությունը այդպիսի բանի տակ չի կարող աշխատել: Իհարկե, այն ժամանակ այդպես չէր, հիմա ուռճացված է: Երևի այն ժամանակ աղքատ էինք, այդքան շռայլություն չէինք կարող անել, պատերազմ էր, իսկ հիմա այդ ուռճացվածությունը պետք է վերացնել և ավելի շատ վարձատրել մեր դրսի՝ օպերատիվ և արտաքին ծառայությունների աշխատակիցներին: Այն ժամանակ մի քիչ արդարությունն ու ռոմանտիզմը ավելի շատ էին: Այն ժամանակ հեղափոխական էինք, նոր էինք: Առաջ, առաջ, առաջ:

-Այդ մթնոլորտը չե՞ք ուզում վերականգնել:

-Չէ, այդ մթնոլորտը կա հիմա, մենք այդ մթնոլորտը վերականգնում ենք: Ես ասում եմ՝ ոստիկանությունը մեր կուսակցությունն է, և մեր ծրագիրն էլ օրենքի իրականացումը: Մենք տեսակ ենք այդպիսի, որը կոչվում է ոստիկան: Ոստիկանը լինում է ոչ թե առավոտվա ժամը 9-ից մինչև 18.00-ն, այլ ոստիկանը ապրելաձև է, մտածելակերպ է: Դու տեսակ ես այդպիսի, դու 24 ժամ ոստիկան ես, դու օրենքի մարդն ես, դու կանչված ես, որ համաքաղաքացուդ օգնես, նրա կրակը վերցնես քո վրա, նրա ցավը վերցնես քո վրա, դու լավ տեսակից ես, դու պետության տեսակն ես, դու այս երկրի սիմվոլներից մեկն ես, դու քո համազգեստի վրա կրում ես ՀՀ զինանշանը, դու երկիր ես, դու պետություն ես, դու այս երկրի պատիվն ու անպատվությունն ես, դու խիղճն ու անխղճությունն ես, դու սրիկան ես կամ լավն ես այս պետության, քեզնով կամ օրհնելու են, կամ անիծելու են այս պետությանը: Դու դա ես: Ես հույս ունեմ, որ դու այս ամենը ընկալես: Տեսակդ փոխիր, փոխիր ինքդ քեզ, և ամեն ինչ կընկնի իր տեղը, և դու կտեսնես, որ քաղաքացին քեզ հարգանքով կմոտենա: Դրանից մեծ դոպինգ, դրանից մեծ ոգևորություն չկա: Առավոտյան ժամերին, 8-ից 20 պակաս մենակ մանկաարժներն են լինում, երբ ես ոտքով գալիս եմ այստեղ, այդ ժողովուրդը, մակավարժները, որոնք ինձնից կախվածության հարց չունեն, ասում են՝ գիտեք, մենք ինչ-որ փոփոխություն զգում ենք: Իսկ մի օր մի կին այնպես ինձ հետ խոսեց, որ ես ինձ հազիվ եմ զսպել, հուզվել էի: Լավ էր խոսում, ես էլ հուզվել էի, հուզվել էի լակոտի նման, կոկորդս սեղմվել էր: Ես գիտեմ, որ լավ գործ եմ անում, ես գիտեմ, որ մեզ մոտ լավերը շատ ավելի շատ են, քան սրիկաները, ես գիտեմ, որ հիվանդը պետք է գնա առողջ օրգանիզմից, ես գիտեմ, որ մեր գործերը շատ լավ են գնում, ես գիտեմ, որ համակարգը սթրեսի մեջ է, ես գիտեմ, որ համակարգին դուր է գալիս այդ ամեն ինչը, ես գիտեմ ցավոտ տեղերը, ես այդ թարախաբշտիկներն եմ մաքրում: Եվ անկեղծ ասեմ, որ ես շատ բարի եմ այդ հարցերում, որովհետև շատ շատերի նկատմամբ շատ ավելի խիստ պետք է լինել:

Նույն այդ անձնագրայինների հետ կապված, նույն այն բոլոր օղակները, որոնք հասարակության հետ շփվում են և իրենց շատ վատ են պահել հասարակության հետ: Իմ խոսելուց հետո ցանկացած սայթաքում, ցանկացած բողոք՝ վերջնական որոշում կկայացվի: էդ էր պակաս՝ մարդկանց վրա գոռգոռան, վիրավորեն և այլն:

-Խոսում եք համակարգում դրական փոփոխություններ իրականացնելու մասին: Իսկ աղմկոտ հանցագործությունների բացահայտում սպասե՞նք: Ալիկ Սարգսյանը Գևորգ Մհերյանի սպանության բացահայտումն անվանել էր ոստիկանության պատվի հարցը:

-Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել: Անկեղծ ասած՝ քննությունները գնում են, և դրան չեմ հասցրել անդրադառնալ: Միայն ընդհանուր ցուցում եմ տվել, որ եթե որևէ մի գործով կաշկանդող որևէ երևույթ կա, ես այդ կաշկանդվածությունը հանողն եմ: Ասել եմ՝ պատրաստ եղեք, որ այդ գործերը զեկուցեք, բայց դեռ դրան չեմ հասել: Չեմ ասում, որ դրա ժամանակը չի: Միշտ դրա ժամանակն է: Բայց ինքս գործի մեջ դեռ չեմ մտել, կան կարևոր հարցեր, որոնք պետք է ի մի բերել, որպեսզի կարողանանք նորմալ աշխատել: Հիմա մեծ հաշվով ամեն ինչ կատարված է, այն, ինչ-որ պետք է կատարվեր: Կարծում եմ, կարող է մեկ-երկու փոփոխություններ էլ լինեն»:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
Nov 19, 2011 18:12