Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 15, 2013 16:13 - 1 քննարկում
Փաստերը նշանակություն չունեն, վաղը մի հուդաքրիստոնյա պատմապան Հայրիկյանին կներկայացնի որպես մերօրյա Նժդեհ ու կփաթաթի հայ սերնդի վզին որպես ազգային հերոս…
| Հայրիկյանի վրա հրազենային վնասվածքի հետքեր չկան
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը Վարդան Սեդրակյանի քրեական գործի որոշակի փաստեր է ներկայացրել, որոնք ներկայացնում ենք ստորև. «Փորձագետների եզրակացություններից հետեւում է, որ. • Դատական բժիշկ-փորձագետը Պ.Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել (հատոր 1, գ.թ. 210/2), • Դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Պ.Հայրիկյանի արյան ճնշումը 100/60 է, իսկ պուլսը՝ 73 զարկ, ինչը չի լինում արյան զգալի կորստի ժամանակ (հատոր 1, գ.թ. 210/1), • Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում:, թեեւ՝ Պ.Հայրիկյանը երկրորդ հրազենային վնասվածքը աջ կողմից ստացել է հենց այդ գնդակով (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4), • Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, չի պարունակում նաեւ ասֆալտի հետ ուժային շփման հետքեր (եթե հաշվի առնենք, որ հատակին է ընկել կրակվելու արդյունքում) (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4), • Պ.Հայրիկյանի կարճաթեւ ներքնաշափիկի եւ անթեւ շապիկի վրա չկան համապատասխան վնասվածքներ, թեեւ՝ աջ կողմից առկա է հրազենային 2-րդ վնասվածքը, որն, ի դեպ, դատաբժիշկ փորձագետը չի տեսել: Այդ մասին խոսվել է վերեւում (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջեր 13, 15), • Երկրորդ կրակոցի հետեւանքով Պ.Հայրիկյանի հագուստի աջ մասում իբր 7.62 մմ տրամաչափի գնդակի ներթափանցման արդյունքում առաջացել է. • Առաջին կրակոցի հետեւանքով (որն առաջացրել է հրազենային վնասվածք կրծքավանդակի հատվածում եւ որը դատական փորձագետը եւ քննիչը չեն տեսել), այն կրակոցի, որը կատարվել է 7.62 մմ տրամաչափի գնդակով, վերնաշապիկի վրայի անցքը գնդակից 1.5 անգամ փոքր է (5.8 մմ), իսկ անմիջապես վերնաշապիկի տակ գտնվող ներքնաշապիկի վրայի անցքը գրեթե գնդակի չափ է (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4)»: |
1 քննարկում
sofia