ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, July 27, 2011 2:55 - 2 քննարկում

Այ քե՛զ նորություն: Եթե հայի ազգանունով միասեռական ես, ուրեմն մաքուր հրեա ե՞ս…

Հայը, որ ուզում է հրեա դառնալ…

Չորեքշաբթի, 27 Հուլիս 2011 12:18

Գրել է SERGO

1 Comments

Իսրայելական Haaretz.com կայքը մի հոդված է հրապարակել, որտեղ պատմվում է մի հայ երիտասարդի մասին, ով ուզում է դառնալ այդ երկրի քաղաքացի: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Թովմաս Գալստյանը եկել էր Իսրայել` հոգևորական դառնալու համար: Բայց երբ պարզվեց, որ նա համասեռամոլ է, Ներքին գործերի նախարարությունը մերժեց նրան վիզա տրամադրել` այնտեղ մնալու համար:

Թովմաս Գալստյանը ուզում է դառնալ Իսրայելի լիիրավ քաղաքացի: « Բոլորը ինձ Թոմաս են անվանում »,-ասում է նա` ընբռնումով մոտենալով իր անվան սխալ արտասանությանը: Նա համարյա իր կյանքի կեսը այստեղ է անցկացրել, նրա բոլոր ընկերները հրեա են, և խոսում է եբրայերեն համարյա բնիկներին հավասար մակարդակի վրա: Ճշմարտությունն այն է, որ նա ամեն ձևով իրեն հրեա է համարում. Միայն պաշտոնական փաստաթուղթն է պակասում:

Գալստյանը 29 տարեկան է, ծնվել է Հայաստանում: 16 տարեկանում եկել է Իսրայել` սովորելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում` հոգևորական դառնալու համար: Նա այնտեղ սովորել է 3 տարի, մինչև մի օր որոշել է թողնել ուսումը, քանի որ գիտակցել է, որ միասեռական է:

Պատրիարքարանում իր սեռական կողմնորոշման մասին Գալստյանը ոչ ոքի ոչինչ չի ասել: Նա գիտեր, որ եկեղեցին դա ահավոր մեղք է համարում և իրեն չէր ընդունի: Սկզբում նա միայն Հայաստանում գտնվող իր ծնողներին տեղեկացրեց, բայց նրանց արձագանքը հուսահատեցրեց և վախեցրեց երիտասարդին. «Ծնողներս էլ չեն ուզում ինձ տեսնել: Նրանք ասացին, որ ավելի լավ է մահանամ, քան տուն վերադառնամ: Ինձ համար տան դռները փակ են, ես այլևս ընտանիք չունեմ»,- ասում է նա:

Այսպիսով, 19 տարեկան հասակում Գալստյանը մնաց միայնակ: Նա շտապում էր թողնել Երուսաղեմը` Թել-Ավիվ գնալու համար: Նա վախենում էր հետ վերադառնալ պահպանողական Հայաստան, և, փաստորեն, խոստովանում է, որ ոչ մի պատճառ չունի այնտեղ վերադառնալու: Երեք տարի անց, երբ սպառվեց նրա վիզայի ժամկետը Իսրայելում, երիտասարդը չկարողացավ աշխատանք գտնել և որոշեց դիմել Միավորված ազգերի կազմակերպություն` խնդրելով քաղաքական ապաստան Իսրայելում: Նրան տրվեց փախստականի ժամանակավոր կարգավիճակ, որը պետք է թարմացվի վեց ամիսը մեկ:

«Նրանք նույնիսկ ինձ թույլ չտվեցին դիմել` մշտական կացություն ստանալու համար,- ասում է նա,- Նրանք արդեն երկուսուկես տարի է` ինձ ասում են, որ պետք է հարցազրույց տամ, բայց չեն պայմանավորվում ինձ հետ դրա համար: Ամեն անգամ, երբ հարցնում եմ նրանց, ասում են` լավ, մենք կպայմանավորվենք և քեզ տեղյակ կպահենք, որ գաս: Բայց ոչինչ տեղից չի շարժվում»:

Գալստյանը վեց ամիսը մեկ գնում է Ներքին գործերի նախարարություն. «Ես այնտեղ սպասում եմ 3 ժամ: Նրանք այստեղ ստուգում են, այնտեղ հետազոտում են և վերջում ասում են. «Եկ, արդեն գրանցումն է»: Նրանք ինձ ստորացուցիչ ձևով են վերաբերվում, դա շատ վիրավորական է:

Հիմա, առանց պարծենալու, ես ինձ ավելի շատ եմ հրեա համարում, քան հրեաները: Իմ մեջ Հայաստանից ոչ մի նշույլ չի մնացել»:

Մի քանի ամիս առաջ Գալստյանը օգնության խնդրանքով դիմել է Կնեսետի անդամ Նիցան Հորուիթին: Հույս ունենալով հարցը լուծել` վերջինս նրան ուղարկել է Թել-Ավիվի համալսարանի Մարդու իրավունքների կլինիկայի իրավաբան դոկտոր Յուվալ Լիվնաթի մոտ, ով գործ ունի փախստականների իրավունքների հետ: Դատելով նախկինում ունեցած փորձից` Լիվնաթը լավատես չէ, այլ ընդհակառակը:

Մինչև հիմա Իսրայելում ոչ մի միասեռական որպես փախստական չի դիտվել: Ըստ ՄԱԿ-ի փախստականների կանոնադրության` փախստականը մի մարդ է, ով իր հայրենիքում ենթարկվում է հալածանքների` ռասայական, կրոնական, ազգային, քաղաքական հայացքների կամ որոշակի սոցիալական խմբին պատկանելու համար:

«Արևմուտքի բոլոր երկրները ընդունել են, որ բոլոր միասեռականները պատկանում են որոշակի սոցիալական խմբի, այսպիսով, նրանք կարող են համարվել փախստականներ: Իսկ Իսրայելում ներկա դրությամբ այդպիսի օրենք դեռ չկա»:

Եթե նույնիսկ Գալստյանին հաջողվի դառնալ առաջին միասեռականը, ով Իսրայելում կճանաչվի որպես փախստական, նա դժվար թե ստանա մշտական կացության կարգավիճակ, որի մասին այդքան երազում է: Իսրայելը դեռ երբեք որևէ փախստականի քաղաքացիություն չի շնորհել. «Ցավում եմ, Իսրայելում եթե դու նույնիսկ համարվես փախստական, դու ընդմիշտ կմնաս ժամանակավոր բնակիչ»,- բացատրում է Լիվնաթը:

Չնայած բոլոր այս դժվարություններին` Գալստյանը հիացմունքով է խոսում Իսրայելի մասին: Նա զգում է, որ սա է իր երկիրը. «Ես սիրում եմ այս երկիրը: ՄԱԿ-ում իմ առաջին հարցազրույցի ժամանակ նրանք հարցրեցին, թե արդյոք կնախընտրեմ գնալ այլ երկիր, և ես չհամաձայնվեցի ցանկացած հանգամանքներում: Բայց ժամանակ առ ժամանակ մի զգացողություն ունեմ, որ միգուցե ես սխալ եմ գործել, և ավելի լավ կլինի գնալ այլ երկիր, որտեղ քեզ անմիջապես կընդունեն և հնարավորություն կտան կյանքում առաջ շարժվել»,- ասում է նա:

«Այժմ, չնայած Իսրայելի նկատմամբ իմ սիրուն, ես զգում եմ, որ խրված եմ, և դա ինձ շատ է վիրավորում»:

Ըստ Ներքին գործերի նախարարության` Թովմաս Գալստյանը եկել է Իսրայել 1998 թ.-ին տուրիստական վիզայով: Մի քանի տարի անց նա գրանցվել է ՄԱԿ-ում և դիմում է ներկայացրել` քաղաքական ապաստան ստանալու համար: Որոշում էր կայացվել նրան ժամանակավոր աշխատանքի թույլտվություն տրամադրել, մինչև որևէ որոշում կկայացվեր: Նրա վիզան ժամանակավոր է և պետք է թարմացվի մի քանի ամիսը մեկ անգամ: Այդ վիզան հնարավորություն է տալիս աշխատել Իսրայելում: Նրա դիմումը դիտարկվում է Բնակչության և միգրացիայի կոմիտեի հսկողության տակ:

BNABAN.AM



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Jul 27, 2011 13:23