ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, November 15, 2010 3:12 - չքննարկված

Փաստորեն ՀՀ նախագահը վախենալով Տիգրան Սարգսյանի տերերից Կալուգայի Սամոյին «քցել է» 200 միլիոն դոլարի համարժեք…

ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրիտ գործարանի բանվորները անցած ուրբաթ բողոքի երթ էին կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր, պահանջելով վճարել իրենց 4 ամսվա աշխատավարձը: Նրանց հետ հանդիպել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա խոստացել էր լուծել աշխատավարձի հարցը: Հանդիպման ժամանակ նա նաեւ բարկացել էր բանվորներից մեկի վրա ու նրան կոչել Հաննիբալ:

Նաիրիտ գործարանը, ինչպես հայտնի է, աշխատում է վարչապետ Տիգրան Սարգսյանի “բարձր հովանու ներքո”: Հետաքրքիր է, որ Նաիրիտի բանվորները ակցիա էին արել ոչ թե կառավարության շենքի, այլ նախագահի նստավայրի մոտ: Պետք է ասել, որ այդ օրը վարչապետը գտնվում էր Բրյուսելում, սակայն դա բացատրություն չէ, թե ինչու է ակցիան կատարվում նախագահականի մոտ:

Շատերն են պնդում, թե ակցիան կազմակերպվել էր նախագահականից: Այդ պնդումների համար հիմք է այն, որ Կարեն Կարապետյանն ունի վարչապետական հավակնություններ: Ըստ տարբեր աղբյուրների, 2008-ի նախագահի ընտրության նախօրեին Կարեն Կարապետյանի եղբոր` ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, ըստ որի Սամվել Կարապետյանը ֆինանսական խոշոր ներդրում է ունեցել Սերժ Սարգսյանի նախընտրական արշավում, փոխարենը Կարեն Կարապետյանը պետք է նշանակվեր վարչապետ: Սամվել Կարապետյանը հայտարարել էր նաեւ Ղարաբաղին խոշոր նվիրատվության մասին:

Սակայն, Կարեն Կարապետյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար, եւ մինչ օրս Սերժ Սարգսյանը չի կատարում պայմանավորվածությունը:

Արդյոք այս ակցիան կապ ունի այս հանգամանքի հետ: Հնարավոր է, Կարեն Կարապետյանի նյարդային պահվածքը բանվորների հանդեպ թերեւս դրա վկայությունն է: Փաստացի, ակցիան այդ իմաստով տապալվեց, եւ այս պայմաններում ավելի տրամաբանական կլիներ, եթե Կարեն Կարապետյանը հրաժարական տար:

Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա նրա դիրքերը բավական ամրացել են իշխանության համակարգում, եւ նրան պաշտոնանկ անելն այդքան էլ հեշտ չի լինի, հաշվի առնելով մանավանդ այն հանգամանքը, որ Հայաստանի բյուջեն սնող միջազգային կառույցները աջակցում են Տիգրան Սարգսյանին: Դժվար թե Կարեն Կարապետյանի ընտանիքն “այնքան փող բերի ու կերակրի հաննիբալներին”, որքան տալիս են միջազգային կառույցները



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ