ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 5, 2011 14:18 - 1 քննարկում

ԱՄՆ-ում թուրք և հրեա կազմակերպությունները համագործակցության հուշագիր են ստորագրել:

ԱՄՆ-ում թուրք և հրեա կազմակերպությունները համագործակցության հուշագիր են ստորագրել: ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղի է ունեցել թուրք և հրեա համայնքները ներկայացնող կազմակերպությունների համաժողով, որի ընթացքում կողմերը երկարաժամկետ համագործակցության հուշագիր են ստորագրել: Թուրքական պատվիրակությունը ղեկավարել է Թուրք-ամերիկյան գործարար միության նախագահի տեղակալ Էրհան Աթայը ,իսկ հրեական կազմակերպությունները ներկայացրել է Նյու Յորքում Ռաբբի առաջնորդների ղեկավար Ջո Պոտասնիկը: Կողմերը հայտարարել են, որ չնայած Իսրայելի և Թուքրայի միջև վերջին տարիներին առաջացած քաղաքական լարվածությունը, դա չի կարող ազդել ԱՄՆ-ում թուրք և հրեա համայնքների համագործակցության վրա , քանի որ օսմանցիների և հրեաների համագործակցությունն ունի 500 տարվա պատմություն: Ստորագրված հուշագրով նախատեսվում է աջակցություն միմյանց գործունեության ու նախաձեռնությունների համար: Հուշագրում ներառված կետերից առնվազն երկուսը ունեն անուղղակի հակահայկական ուղղվածություն`

ԱՄՆ-ում թուրք համայնքը` Իսրայելի, իսկ հրեա համայնքը` Թուրքիայի, իմիջը բարելավելու համար առավել մեծ ջանքեր են գործադրելու

Հրեա համայնքի ներկայացուցիչները թուրքական մամուլում, իսկ թուրք համայնքի ներկայացուցիչները հրական լրատվամիջոցներում պետք է երկու համայնքների միջև կապերն ամրացնող հոդվածներ տպագրեն

Համաձայնագրի այս երկու կետերն անուղղակի նախատեսում են, որ հրեական մամուլն ԱՄՆ-ում ձեռնպահ է մնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիշատակումներից, քանի որ դա կարող է վնասել Թուրքիայի իմիջին:

Էդիկ Հովսեփյան 06.05.11



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
May 7, 2011 14:53