ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, September 15, 2009 10:47 - 4 քննարկում

Մինչ հայերը քնած են էշի ականջում, դաշնակները նստած են անորոշ հացադուլի…. Պատմության կեղծարար, տխրահռչակ Ռիչարդ Հովհաննեսյանը միջին Արևելքում թուրք պատմաբանների հետ միասին սկսել են իրենց սև գործը:

Պրոֆեսորական աճպարարություններ` այս անգամ Արաբական Արեւելքում

Գրել է Լուսանցք
14-09-2009

Այս ամսի 3-ին եւ 4-ին, Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցու սրահում կայացավ «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը» խորագրով միջազգային գիտաժողովը£ Հայտարարված կազմակերպիչներն էին նույն կրոնական համայնքին պատկանող Հայկազյան համալսարանն ու Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակը£ Գիտաժողովին զուգահեռ, նրա մասնակիցներից մի քանիսը առանձին ելույթներ ունեցան 2-5 սեպտեմբերին՝ հանրության առջեւ, իսկ նրանցից ոչ անհայտ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը 5 սեպտեմբերին Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի մասին մի դասախոսությամբ հանդես եկավ նաեւ Դամասկոսում՝ տեղի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու սրահում:

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 20 գիտնականներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից (ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ պալատական պատմաբան Հայկ Դեմոյանը) եւ Թուրքիայից£ Ի դեպ, զգալի էր հատկապես թուրք մասնակիցների հարաբերական տեսակետից մեծ քանակը՝ զեկուցողների թվի 1/3-ը£ Այս մանրուքը հարկ է ի մտի ունենալ ավելի լավ հասկանալու համար սույն միջոցառման բուն նպատակը, որի մասին կխոսենք քիչ անդին£

Մինչ այդ՝ մի քանի նույնքան կարեւոր նկատառելի մանրուքներ:

Գիտաժողովը կազմակերպվել էր շատ հապճեպ, ընդամենը 2 շաբաթվա ընթացքում£ Այդ մասին նույնիսկ տեղյակ չէր նույն համալսարանում «Էթնիկական հակամարտությունների կարգավորում» եւ «Ցեղասպանագիտություն» նյութերը դասախոսող դոկտոր Օհաննես Գեոքջյանը (որն, ի դեպ, ողջ Մերձավոր Արեւելքից միակն է, ով ստորագրել է ռիչարդհովհաննիսյանական խմբակցության տխրահռչակ բողոքագիր-վերջնագիրը ամերիկահայ ուսանողական միությունների եւ Հայ ազգայնական համախմբումի հարուցած արդարացի ընդվզման դեմ)£ Վերջինս դա իմացել էր … ԱՄՆ-ի Միչիգանի Դիրբոռնի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանից (նույնպես հակահայկական հայագիտության կարկառուն ներկայացուցիչ)£ Ավելին, մինչեւ գիտաժողովի նախընթաց 2-3 օրերը, նրանում հնչելիք զեկուցումները չէին ներկայացվել քննարկումների ղեկավարներին՝ դրանց պատշաճ կերպով պատրաստվելու համար£ Հետաքրքրական է, որ Հայկազյան համալսարանից գիտաժողովի կազմակերպական հարցերով զբաղվում էր համալսարանի ուսանողական հարցերի պատասխանատու Անդրանիկ Դաքեսյանը, որի պաշտոնի հետ այս միջոցառումը հեռավոր առնչություն իսկ չունի£ Հիշյալ անձը օգոստոսի վերջին օրերին ոգի ի բռին աշխատում էր (հատկապես հեռախոսազանգերով) ապահովելու լիբանանահայ մտավորականության ներկայությունը գիտաժողովին, ինչը նրան չհաջողվեց, քանի որ եթե մի կողմից կային արգելակիչ հանգամանքներ (արձակուրդով երկրից բացակայություն, այլ պայմանավորվածություններ եւ այլն), մյուս կողմից, սեպտեմբերի 1-ի ՀՀ-Թուրքիա (սխալ է դրանք հայ-թուրքական հայտարարել) դավաճանական արձանագրությունների հրապարակումը գիտաժողովի բացումից հաշված ժամեր առաջ՝ այդ մտավորականներից խելամիտների ու քիչ-շատ արժանապատվությունը պահպանածների մոտ կասկած առաջացրեց գիտաժողովի այդքան հապճեպ կազմակերպման ու անցկացման բուն նպատակի վերաբերյալ£

Եվ նրանք իրավացի էին£

Եվս մեկ մանրուք. ի տարբերություն շատ երկրների, Լիբանանում սեպտեմբերի սկիզբը համարվում է ամառնային արձակուրդների շրջան, երբ երկրից մեծամասամբ բացակայում են մտավորական ուժերը£ Եթե գիտաժողովի

հայտարարված կազմակերպիչների իսկական նպատակը բավարար ներկայություն ապահովելն էր, ապա նրանք այդքան հիմար չէին չիմանալու այս տարրական ճշմարտությունը, մանավանդ, որ հենց իրենք են անմիջականորեն առնչվում կրթական ու ակադեմական ոլորտների հետ£

Արժե նշել նաեւ, թե հայ ավետարանական համայնքն ընդհանրապես, իսկ հիշյալ համալսարանը մասնավորապես, հայկական միջավայրում համարվում են ամերիկյան ազդեցության գործակալներ (խորապես հարգելով Գերսամ Ահարոնյանի, Երվանդ Քասունու եւ նման ազգայնական հայ ավետարանական մտավորականների բացառությունները)£ Հիշյալ համալսարանում էլ այդ ազդեցության տարածման մեջ էական դեր են խաղում համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Պոլ Հայդոստյանն ու հումանիտար ֆակուլտետի դեկան տիկին Արդա Էկմեկչին, որ նաեւ նիստերից մեկի քննարկման զեկուցաբերն էր£ Զեկուցաբերներից էր նաեւ ոչ անհայտ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն Կիրո Մանոյանը, որին, չգիտես ինչո՞ւ, կուսակցությունը այդ պաշտոնում շարունակում է պահպանել, երբ ՀՅԴ Հայ դատի նախաձեռնությունները մեկի մյուսի հետեւից շռնդալից ձախողության են մատնվում (դե՛հ, Դաշնակցությունը ե՞րբ է ընդունել, թե ինքը կարող է երբեւէ սխալվել)……

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան արաբ պատմաբաններ Մուհամմադ Ռիֆաթ ալ-Իմամը (Եգիպտոս) եւ Ժան Շարաֆը (Լիբանան), արեւմտյան երկրների ներկայացուցիչներ Վիլյամ Շաբասը, Ալֆրեդ դո Զայասը, Ռոջեր Սմիթը, Հենրի Տերրիոն, ՀՅԴ «Արմինյըն ուիքլի» անգլերեն շաբաթաթերթի (ԱՄՆ) խմբագիր Խաչիկ Մուրադյանը, թուրքեր Ուղուր Ունգեորը, Ռագիբ Զարաքոլուն, Ջեյհան Բայրակդարը եւ Թաներ Աքչամը (վերջինիս բացակայության պատճառով զեկուցումը կարդաց Արդա Էկմեկչին), քուրդ կին դոկտորանտ Բիլգին Այաթան£ Ուշագրավ է, որ վերջին դասախոսությունը վերապահվել էր ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանին, որ խոսեց Հայոց ցեղասպանության ժառանգության համաշխարհայնացման (գլոբալիզացիա) մասին:

Գիտաժողովի փակման նիստին, վեր. Հայդոստյանը հայտարարեց, թե գիտաժողովն անցել է բարձր մակարդակով եւ հաջողություն է արձանագրել£ Սա լիովին հասկանալի կլինի՝ եթե երեւան ենք հանում գիտաժողովի անցկացման բուն նպատակը, քանի որ ներկաների մեծագույն մասի կարծիքով՝ զեկուցումների մակարդակը եղել է բավականին ցածր, եւ միջոցառումը «ծիտիկ» (ռուսերեն՝ «գալոչկա») դնելու նպատակ է հետապնդել հայտնապես:

Բոլոր վերոհիշյալ փաստերի համադրումը մեզ բերում է այն աներկբայելի եզրակացության, թե «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը» գիտաժողովը սեպտեմբերի 1-ի արձանագրություններում հիշատակված հայ-թուրքական պատմական քննարկումների անհրաժեշտության վերաբերյալ կետի առաջին միջոցառումն էր, երբ այդ արձանագրությունների վրայի թանաքը դեռ չէր իսկ հասցրել չորանալ£ Այլ խոսքով՝ Բեյրութում սկսվեց այն, ինչ որոշ բարդությունների էր հանդիպել Երեւանում՝ շնորհիվ հայ ազգայնականների ու քիչ-շատ իրենց ազգային արժանապատվությանը նախանձախնդիր մնացած պատմաբանների ուժեղ ընդդիմության:

Հետաքրքրական է, որ հայ-թուրքական գործընթացի դեմ օրնիբուն բղավող ՀՅԴ-ն հանդես է գալիս նման միջոցառման համակազմակերպչի հանգամանքով£ Այս փաստը կարող է զարմացնել միայն միամիտներին, քանի որ ՀՅԴ-ն ինքը վաղուց է … ընդգրկված այդ գործընթացում£ Հիշեցնենք, որ ապրիլի 22-23-ի փաստաթուղթը ստորագրվեց, երբ ՀՅԴ-ն մաս էր կազմում իշխանական համաձայնության (կոալիցիա) ու գրավոր տեսքով պատասխանատվություն կրում համաձայնական դաշինքի բոլոր (շեշտում ենք՝ ԲՈԼՈՐ) գործերի համար (5 օր ետք դաշինքից դուրս գալը ՀՅԴի պատասխանատվությունը մազաչափ իսկ չի պակասեցնում)£ Մյուս կողմից, մինչեւ ս.թ. ապրիլի վերջը, ՀՅԴ-ն շուրջ 10 տարի մաս էր կազմում ՀՀ իշխանության, հետեւաբար, կա՛մ այն է, որ նա չէր կռահում, թե իշխանության մեջ իր գործընկերները ի՞նչ են անում իր թիկունքում (այլ խոսքով՝ հանրապետականները դաշնակցականներին դրել են … վարունգի տեղ), կա՛մ էլ դավադրության մասնակից են՝ հակառակ իրենց գոռում-գոչումների£ 2 դեպքում էլ վար է ընկնում իբրեւ թե ազգայնական ՀՅԴի մերկությունը ծածկող թզի տերեւը…

Ուշագրավ է նաեւ պրոֆ. Ռ. Հովհաննիսյանի հրապարակային ելույթը Սիրիայի մայրաքաղաքում£ Ինչպես հայտնի է, Սիրիայում նման որեւէ միջոցառում կարելի չէ կազմակերպել առանց իշխանությունների նախնական թույլտվության£ Սա նշանակում է, որ սիրիական իշխանությունները եւս ներդրում են կատարում հայ-թուրքական գործընթացում, ինչպես այդ մասին Երեւանում հայտարարեց երկրի նախագահ Բաշշար Ասադը մի քանի ամիս առաջ Երեւան իր պաշտոնական այցի ընթացքում£ Դա տեղավորվում է նաեւ ԱՄՆ-ի հետ Սիրիայի լարված հարաբերությունների թուլացման ներկայումս նկատվող միտումների մեջ£ Այսինքն՝ հայկական գործոնը հերթական անգամ իբրեւ մանրադրամ գործածվում է աշխարհաքաղաքական մեծ խաղերի սեղանի վրա£

Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ ՀՀ-Թուրքիա հիշյալ արձանագրություններում ակնարկություն իսկ չկա, թե հայ-թուրքական պատմագիտական քննարկումները անցկացվելու են Թուրքիայո՞ւմ, ՀՀ-ո՞ւմ թե՞ այլուր£

Այս առթիվ հիշեցնենք, որ արեւմտյան ազդեցության գործակալ Կովկասյան ինստիտուտն ու նրա տնօրեն, հայոց լեզուն ատող Ալեքսանդր Իսկանդարյանը անցյալ տարվա օգոստոսին Ստամբուլում հասցրեցին նման քննարկում կազմակերպել՝ մի քանի վրացու, աբխազի եւ օսեթի մասնակցությամբ քողածածկելով այդ միջոցառման բուն նպատակը, միջոցառում, որը կազմակերպվել էր շվեյցարական փողերով ու հովանավորությամբ, իսկ ինչպես հայտնի է, հայ-թուրքական այս խայտառակ գործընթացում Շվեյցարիան կատարում է առաջին ջութակի նվագը՝ ամերիկացի դիրիժորի ցպիկների շարժումների համաձայն… Ավելորդ չէ նշել նաեւ, որ ստամբուլյան այս խառնաժողովի նյութերը Կովկասյան ինստիտուտը Երեւանում հրատարակեց ռուսերենով եւ անգլերենով, նյութեր, որոնցից գոնե մեկի մեջ (հայ-թուրքական գործընթացում աշխույժ ընդգրկված Այբարս Գեորգյուլյուի ելույթում) Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ է առնվում եւ նույնիսկ ուրացվում£ Մի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հանցավոր լռության պայմաններում, ՀՀ-ում լույս է տեսել եւ անարգել տարածվել Հայոց ցեղասպանությունն ուրացող հրատարակություն£ Սրանից ավելի ստորություն կարելի՞ է երեւակայել……

Այս զազրելի գործընթացի կարկառուն աշխատակիցներից է նաեւ պրոֆեսոր ու ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը, ով պարզապես կատարում է ԱՄՆ պետական բաժանմունքի ցուցմունքները£ Դե՛հ ինչ, նա այպանելի չէ այնքան, որքան ՀՀ իշխանություններն ու «ազգային» ակադեմիայի ղեկավարությունը£ Մարդը ԱՄՆ քաղաքացի է եւ հավատարմորեն կատարում է իրեն տրված հանձնարարությունները՝ հայոց պատմության խեղաթյուրում, հայության ազգային դեմքերը վարկաբեկողների հետ գործակցություն, հայ-թուրքական հաշտեցման գծով եռանդուն աշխատանքներ եւ այլն£ Մնում է հարցերի հարցը՝ հիշյալ ազգուրացներն ու օտարի գործակալները շարունակելո՞ւ են հարգանք ու պատիվ վայելել ՀՀ որոշ իշխանավորների եւ տիտղոսակիր գիտնականների մոտ£ Եթե այո՛, մեզ մնում է հաստատել դառն ճշմարտությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայկական պետություն չէ՛:

Գեւորգ Յազըճյան

(պատմ. գիտ. թեկնածու)

Հ. Գ. – Ի դեպ, գիտաժողովի ետնապաստառում, հրավիրատոմսում եւ մյուս նյութերում հիմնովին բացակայում էր հայոց լեզուն, մինչդեռ տեղ էին գտել, իհարկե անգլերենի կողքին, ուրիշ օտար լեզուներ, նույնիսկ արաբերենը: Հայտարարաված կազմակերպիչները՝ «հայկական» Հայկազյան համալսարանն ու «հայկական» կուսակցություն ՀՅԴ-ն (Հայ դատի գրասենյակները վերջինիս մենաշնորհն են) երեւի ամոթի տարրական զգացումից իսկ զուրկ են… Առանց հայոց լեզվի իրավունքների պաշտպանության՝ կեղծավորություն է խոսել հայոց իրավունքների, առաջին հերթին՝ հայոց հողային իրավունքների հետապնդման մասին……

Հ. Գ. – «Լուսանցք»-ի կողմից

Հայ-թուրքական հարաբերությունների ծիրում հայագիտության շուրջ խարդավանքները միանշանակ տեղավորվում են հայությանը սեփական ակունքից կտրելու, հիշողությունը խաթարելու, ճշմարտությունը չիմանալու թուրք-սիոնական ծրագրերում: Հայագիտության ոլորտում ծախու հայ եւ օտար «գիտնականների» մասին մենք պարբերաբար գրել ենք, ներկայացրել ենք հակագիտական ու հակահայկական տեսությունները: Այս առումով մեր թշնամու ջրաղացին ջուր լցնողների շարքում է ամերիկահայ «պատմաբան» Ռիչարդ Հովհաննիսյանը: Նրան, փաստորեն, դեր է վերապահված ոչ միայն հայագիտությունը ապականելու համար, այլեւ՝ հայ-թուրքական հարաբերություններում ամերիկյան քարոզը ապահովելու նպատակով: Հասկանալի է, որ հատկապես սփյուռքահայերը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ աշխատանք են կատարում եւ նրանք առավելապես պիտի դեմ լինեն հայ-թուրքական հարաբերությունների ծավալմանը, հատկապես, երբ առաջարկված փաստաթուղթը վտանգում է մեր ազգային շահը: Ուստի, Ռիչարդ Հովհաննիսյանին նոր դեր են տվել Արեւմուտքի տերերը՝ սփյուռքում կազմակերպել գիտաժողովներ ու այլ միջոցառումներ, որոնցում նկատելի, թե աննկատ կերպով պիտի առաջ տանել հայ-թուրքական եղբայրության ու համագործակցության գաղափարը (մասոնական` արդարություն, հավասարություն, եղբայրություն): Այս հարցում նրան «տարօրինակորեն» աջակցում են դրսի դաշնակցականները: ԱՄՆ-ում «Ասպարեզ»-ը, իսկ Լիբանանում «Ազդակ»-ը դարձել են ռիչարդհովհաննիսյանների դաշնակցա-արեւմտյան քարոզի ամբիոնները: ՀՅԴ-ն Հայաստանում ընդդիմություն խաղալով քարոզ է անում հայ-թուրքական հարաբերություններին դեմ լինելու, իսկ սփյուռքում անում է լրիվ հակառակը… Շատ նման է 1900ական թվականների սկզբին Թուրքիայում երիտթուրքերի հետ ախպերություն անելուն, իսկ հայության մեջ ազգային երեւալուն… ինչն ավարտվեց Հայոց ցեղասպանությամբ: Հիմա ռիչարդհովհաննիսյանների նպատակն է հայությանը եւ աշխարհին ցույց տալ իբր սփյուռքահայերը դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ ՀՀի իշխանություններին կանգնեցնեն փաստի առաջ, թե սփյուռքը կողմ է, դուք էլ կողմ եղեք… Պարզունակ դավադիր ձեւ է սակայն: Հայությունը (սփյուռքահայությունը) դեռ ռիչարդհովհաննիսյանների կամ հայաստանցի վախվխորած ակադեմիական պատմաբանների (Վ. Բարխուդարյան, Ա. Մելքոնյան եւ այլք) շրջապատի հայերը չեն միայն, եւ դա դեռ կզգացվի առաջիկայում… Իսկ ՀՅԴին խորհորդ կտանք վերջ տալ իր խարդախ խաղերին եւ միանգամից անդամագրվելով ՀԱԿ-ում՝ սթրվեր իր իրական տեղում ու զբաղվեր իր սին խաղերով, որն արդեն վտանգավոր չէր լինի ազգի ու ազգայինի համար:

«Լուսանցք» թիվ 3 (116), 2009թ.



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Անժելա
Sep 17, 2009 1:04