ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, August 24, 2011 8:36 - 7 քննարկում

Մեսչյանի երգերի հմայքը բառերի իմաստի մեջ է, իսկ պարզվում է դրանք ուրիշներն են գրել… և շատերը չգիտեն: Զարմանալի է, ինչո՞ւ երգիչը դա չի հայտարարում կատարելիս:


«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին»

— Հրաչ Թամրազյան

«Առաքյալներ» կոչվող լեգենդը ծնվել է 1960-ականների վերջին, Արթուր Մեսչյանի նախաձեռնությամբ: Խումբի կազմն եր ՝ Երևանի պոլիտեխնիկական համալսարանի երեք ուսանողներ` Արթուր Մեսչյան, Լևոն Մելիքյան և Գրիգոր Նալբանդյան: «Առաքյալներ»-ի  երգերը միանգամից դարձան մի ամբողջ սերնդի ձայնը: Միախառնելով հայ հոգևոր երաժշտությունը այն տարիներին իր վերելքն ապրող ռոքի հետ, խումբը պարզապես անմոռաց տպավորություն էր թողնում ունկընդրողի վրա: Այդ հաջողությանը չէր կարող խանգարել նույնիսկ սովետական ցենզուրան, և 1970-ականներին տասնյակ հազարավոր հայեր լսում էին եռյակի ձայնագրությունները ժապավենների և ինքնագործ սկավառակների  վրա: «Առաքյալների» հաջողությունը էլ ավելի ամրապնդվեց « Խենթանոց» ներկայացումը /Հեղինակ Ա. Մեսչյան / , որը պատմության մեջ մտավ, որպես առաջին հայկական ռոք-օպերա: Ներկայացմանը հետևեցին խմբի հյուրախաղերը խորհրդային հանրապետությունների համալսարաններում:

1974-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն պատվիրեց Մեսչյանին Ռեքվիեմ գրել, նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մեսչյանը  միախարնեց  ռոք-խմբի և  կամերային նվագախմբի երաժշտություն: Տեքստային նյութի որոնման ընթացքում Մեսչյանը   դիմեց հայտնի արևմտահայ պոետ Մուշեղ Իշխանի  « Տառապանք » ժողովածուին , որն էլ ի վերջո դարձավ Ռեքվիեմի հիմքը: Մեկ տարի անց 1975-ին  «Ռեքվիեմը» կատարվեց Էջմիածնում և ստացավ Վեհափառ Հայրապետի  օրհնությունը: Չնայած ալբոմն այդպես էլ լույս չտեսավ, Իշխանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը հետագայում տեղ գտան Ա. Մեսչյանի մյուս ալբոմներում:

1978-ին Մեսչյանին հաջողվեց առաջին անգամ ելույթ ունենալ ազգային հեռուստատեսության 2րդ ալիքով, շրջանցելով բոլոր խոչընդոտները: Նրա երգերը հնչեցին քաղաքական ենթատեքստ ունեցող «Մարդակեր» հեռուստաներկայացման ընթացքում:

Հաջորդ տասնամյակի սկզբին «Առաքյալենր»-ն անհայտացան երաժշտական բեմից, իսկ 1984-ին Արթուր Մեսչյանը սկսեց իր առանձին ուղղին: Նոր խմբում նա ընդգրկեց իր երկու աշակերտներին` Վահան Արծրունուն և Գուրգեն Մելիքյանին: «Առաքյալներ»-ի հավատարիմ երկրպագուները կրկին Մեսչյանի կողքին էին, նրա լսարանը աճում էր չնայած նրան, որ համերգները փաստացի արգելված էին:

1980 թվականին Մեսչյանն առաջին անգամ համաձայնվեց ուժերը փորձելու կինոյում: Պոետ Միքայել Նալբանդյանի մասին ֆիլմում Մեսչյանին ոչ միայն տրվեց գլխավոր դերը, այլև ազատություն կինոնկարի երաժշտական ձևավորման հարցում: Այս վերջին հանգամանքը առավել քան գրավիչ էր, և նախկին «առաքյալը» հնարավորություն ստացավ վերջապես, առաջին (և վերջին) անգամ Սովետական Հայաստանում, պրոֆեսիոնալ ձայնագրության : Ֆիլմում տեղ գտան Մեսչյանի երեք ստեղծագործություն: 1989-ին լույս տեսավ Մեսչյանի մասնակցությամբ երկրորդ ֆիլմը` «Եվ կրկնվի ամենը» կինոնկարը:

Միևնույն ժամանակ Մեսչյանը, որը մինչ օրս նշում է այն, որ նա ոչ թե երաժիշտ է, այլ` ճարտարապետ, շարունակում էր աշխատել իր հիմնական մասնագիտությամբ Հայարդնախագծում: Այդ տարիներին Մեսչյանը  մասնաքցեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագծման, նախագծեց Կառավարության ընդունելությունների տունը և Մատենադարանի նոր մասնաճյուղը, որի շինարարությունը երկար ընդմիջումից հետո վերսկսվեց 2007-ին, արդեն նոր -ավելի ընդլայնված  տեսքով:

Սակայն 1980-ականների վերջին երկրում դժվար ժանակ է սկսվում, 1988-ին սկսվում է Ղարաբաղյան շարժումը: Մեսչյանը, ինչպես ամբողջ հայ ժողովուրդը և մտավորականությունը, իր ձայնն է բարձրացնում Արցախում տիրող իրավիճակի դեմ: Միևնույն ժամանակ արդեն  նա հասկացավ որ շարժման ղեկավարները այն մարդիկ չեն, ովքեր իսկապես մտածում են ժողովրդի մասին: Որպես արդյունք` Սովետական միության փլուզումից  հետո Հայաստանն ընկղմվեց խավարի, ցրտի և անօրինության մեջ…

1989-ին, ԽՍՀՄ փլուզումից երկու տարի առաջ, Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ էլ վերջապես կարողացավ ձայնագրել երկու տասնամյակի ընթացքում կուտակված նյութերը, միաժամանակ աշխատելով որպես ճարտարապետ: 1990 թվականին ծնվեց իր առաջին` «Catharsis» սկավառակը, որին երկու տարի անց հաջորդեց 1992-ին «Ցնորված ջութակահարի մենախոսությունը», ապա 1993-ին «Cahtarsis II»-ը, «Wander»-ը և  1995-ին  «Հաղորդությունը», որոնք միանգամից մեծ ճանաչում ստացան թե սփյուռքում, թե Հայաստանում:

1996-ին Ա. Մեսչյանը գալիս է Հայաստան ներկայացնելու իր Հաղորդությունը: Չորս օր Օպերա-ի բեմից հնչում է  Communion-Հաղորդություն , ցնցելով երկրպակուներին իր անզուգական կատարումով

Արթուր Մեսչյանի` իրադարձություններով հարուստ կյանքում նոր էջ բացվեց 2005 թվականին, երբ նա` 17 տարի Միացյալ Նահանգներում ապրելուց և աշխատելուց հետո կնոջ հետ միասին վերադարձավ հայրենիք: Վերադարձին հաջորդած համերգների շարքը իսկական նվեր էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց տեսնել նրան բեմում երկար տարիների ընդմիջումից հետո: Այս ելույթների տրամաբանական շարունակությունը դարձան երկու համերգային սկավառակները: Այնուամենայնիվ, չնայած դրանց մեծ հաջողությանը, Մեսչյանն առայժմ չի շտապում հանդես գալ նոր երգերով կամ համերգային ծրարգրերով նախընտրելով զբաղվել ճարտարապետությամբ:

ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈ՞ՒՄ…
Իսկապես, տասնամյակից ավել գործող  ԱՌԱՔՅԱԼՆԵՐ երաժշտական եռյակից մի կենսագրություն մնաց՝ Մեսչյանինը: Գրիգոր Նալբանդյանի և Լևոն Մելիքյանի մասին ոչ ոք չի հիշում. կա՞ն թե չկա՞ն: Այս երկուսն էլ արժանացան Մարկ Արյանի ճակատագրին: Եթե Մարկ Արյանը հայտնաբերվեց և նրա երգերը տեղադրվեցին ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ-ում, ապա «Անհայտացած Առաքյալներին» գտնել ոչ մի կերպ չհաջողվեց  կամ որևէ տեղեկություն ստանալ նրանց ապրած կյանքի, ճակատագրի մասին: Ինտերնետային հզոր փնտրող համակարգերը անզոր եղան: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ը հրավիրում է բոլորին, առաջին հերթին Արթուր Մեսչյանին, պատմելու նրանց մասին: Ներկայացնում ենք հայտնաբերված միակ Գրիգոր Նալբանդյանին, ով չի խոսում, լուռ է, բայց «գլորվող փշի» նման, Մենդելսոնի «Երգ առանց բառերի» ստեղծագործությամբ պատմում է անհետացած երկու «Առաքյալների» մասին:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Aug 24, 2011 13:12