ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, April 7, 2011 15:43 - 3 քննարկում

Ա՜յ զուռնաչիք, ա՜յ երգչուհիներ, խոսելուց առաջ մտածեք…

Ջիվան Գասպարյանը «Տաշիր-2011»-ի մասին. Շռայլ նվերներ անող տղերքին չպետք է վիրավորել եւ հրաժարվել նվերներից

 

 

Ապրիլ 06, 2011 | 14:08

Ի՞նչ վատ բան են արել մեր լավ, հայ հարուստ տղաները, որ «Տաշիր 2011» մրցանակաբաշխության ժամանակ արտիստներին բնակարաններ են նվիրել. եթե նրանք ուզում են երկրի համար մի լավ բան անեն, ինչո՞ւ չանեն, մանավանդ, որ Սամվել Կարապետյանը հրաշալի տղա է, մեծ գործեր է անում։ Ապրիլի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց դուդուկահար Ջիվան Գասպարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ապրիլի 3-ին կայացած «Տաշիր 2011»-ի ժամանակ երգիչ-երգչուհիներին թանկարժեք նվերներ մատուցելու թեմային։

«Օրինակ, եթե ինձ մեկ սենյականոց բնակարան են տվել, ո՞նց կարող եմ ինձ նվիրած բանն ուրիշին նվիրել։ Նվեր տվողն ինձ կասի՝ իմ փողերով ուրիշին լավությո՞ւն ես անում։ Այնպես, որ խոսակցությունները, որ արտիստներն իրենց նվեր ստացած բնակարանները պետք է տային անօթեւան ընտանիքներին, անիմաստ են։ Ամեն մարդ ինքն է որոշում՝ իր փողերն ինչպես ծախսի, մանավանդ, որ մեր այդ հրաշալի տղաներին չես կարող ասել՝ ինձ մի նվիրի, տուն չունեցողներին նվիրի։ Բացի այդ, ոչ ոք չի ասի, որ իրեն տված նվերն իրեն պետք չէ։ Հետո մի բան էլ կա, այդ բնակարաններն արտիստներին մի մարդ չի նվիրել, այլ տարբեր կազմակերպություններ։ Օրինակ, ինձ բնակարան նվիրել է «Արարատ» հյուրանոցի տնօրենը, մանկական Եվրատեսիլում հաղթած երեխային՝ Գագիկ Ծառուկյանը՝ հրաշալի տղա, ում անունով մարդիկ երդում են ուտում։

Ինձ զանգում են, ասում են, ինչո՞ւ Սիրուշոյին բնակարան նվիրեցին, նա բնակարանի կարիք չունի։ Բայց եկեք այսպես մտածենք, նրան դիտենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հարս, այլ ուղղակի սովորական երեխա։ Լավ էլ երգում է, ինչո՞ւ չնվիրել»,- ասաց Ջիվան Գասպարյանը՝ ավելացնելով, որ արտիստները մեղք չունեն, որ իրեն թանկարժեք նվերներ են մատուցում:

«Եթե քեզ մի բան են նվիրում, պետք է սիրով ընդունես այդ նվերը։ Հիմա ես ձեզ եմ հարցնում՝ ես արժանի չէի՞ ինձ տրված  նվերին»,- հարց հնչեցրեց դուդուկահարը՝ ընդգծելով, որ շռայլ նվերներ անող «տղերքին» չպետք է վիրավորել եւ հրաժարվել նրանց մատուցած նվերներից։

«Ընդհակառակը, պետք է դուխ տաս նրանց, որ նման բարի գործ են անում։ Դու չես կարող ասել, թե ինչպես նա բաշխի իր ունեցվածքը, որովհետեի ամեն մարդ ինքն է ծախսում իր փողերը, իր քեֆը ոնց կուզի, այնպես էլ կանի»,- բացատրեց երաժիշտը:

Հարցին, թե «Տաշիր 2011» մրցանակաբաշխության ժամանակ հայ արտիստներին տրված թանկարժեք նվերները կարելի՞ է համարել որպես նախընտրական շրջանում տրված կաշառք, Ջիվան Գասպարյանը նշեց որ ինքն արվեստագետ է եւ «պոլիտիկայով չի զբաղվում»։ «Նման բան չեմ կարող եւ իրավասու էլ չեմ հայտարարել»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 3–ին Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց։ Կազմակերպիչները տարբեր անվանակարգերում մրցանակ շնորհելուց զատ, նաեւ բնակարանի սերտիֆիկատ ու թանկարժեք ավտոմեքենա նվիրեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

Երեւանի կենտրոնում բնակարանատեր դարձան Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Լուսինան, իսկ «ներկայացուցչական ավտոմեքենայի» տեր դարձան Էմմին ու Ռազմիկ Ամյանը:

Ի դեպ, բնակարաններն անօթեւաններին նվիրելու կոչին ավելի վաղ արձագանքել էին հայրենական շոու-իզնեսի աստղեր Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը, ովքեր այդ կոչը համարել էին անկրթություն: Շուշան Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր, որ ոչ ոք իրավունք չունի իրեն հրամայել, թե ինչպես վարվի իր ստացած նվերների հետ: Իսկ Նունե Եսայանն էլ վրդովված ասել էր. «Ժողովուրդը հարամ է անում մեր նվերը»:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

David
Apr 7, 2011 20:50