Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, March 8, 2010 1:17 - 1 քննարկում

Այն ժողովուրդը, որն ընդունակ չէ համակարգային ապրելաձևին, նա դատապարտված է…

Մարդը իր էությամբ անփոփոխ երևույթ է, ինչպես որ բնության օրենքները… Սակայն այս հարցում, կարևոր դեր է խաղում տևողկանությունը, որում տիեզերական համակարգը, ավելի երկարատև լինելու պատճառով, ստեղծում է մարդու գիտակցության մեջ, իրեն – «հավերժության մտապատկերը», – որին և, մարդը հնուց, փորձել է ընդօրինակել: Ամեն ինչ, որպես տեսակ, ունի իր սկիզբը ու ավարտը… Ապա ի՞նչն է մարդու էության փոխարեն, հանդեա գալիս, որպես էություն. – Ւհարկե տվյալ ժամանակաշրջանում ձևավորված Համակարգը, և նրա տևողականությունը… Մարդու ապաշխարհելը նույնպես համակարգային երևույթ է, – սա ևս մի ձևափոխում է, – ի համեմատ իր նախորդ ապրելաձևին: Արժեքների դասավորումը, մարդկային գիատակցության մեջ, ստեղծում է համակարգային մտածելակերպ, վերջինիս պակասությունը, մարդուն հնարավորություն է տալիս գործել ըստ իր անձնական էության, այսինքն անգիտակցաբար, սակայն ըստ իր մարմնի – օրգանային համակարքի… Իսկ Գիտակցա-Համակարգաին մտածողությունը, հնարավորություն է տվել մարդկանց կազմել ընտանիքներ, բացահայտել և մշակել ցեղային ու ազգաին լեզուներ, զարգանալ և ալն…
Ժամանակի սղության պատճառով, նախընտրում եմ կարճ կտրել, և բերել մի փաստացի օրինակ, որին ես ինքս ականատես եմ եղել, «չնայած որ, հազարավոր օրինակներ են, աչքիս առաջ անցել»…
– Ֆրանսիացիները բարեկիրթ ժողովուրդ են և բավականին դրսևորված համակարգային մտածելակերպ ունեն, որի վառ օրինակներից է համարվում ազգային պոլիտեսը, – իրենց «մերսիներով, պառդոններով և սիլվուպլեներով»… Սակայն մի օր, ինձ «բախտ վիճակվեց» ականատես լինելու մի զարհուրելի երևույթի… Ինչ -որ պատճառներից ելնելով, մի խումբ գյուղատնտես արտադրողներ, դուրս էին եկել Բաստիլի հրապարակ, իրենց բողոքն արտահայտելու, և իրենց հետ էին բերել, իրենց արատադրած մթերքը… Հենց այն պահից սկսած, երբ նրանք հայտարարեցին, որ բոլոր ցանկացողները կարող են անվճար օգտվել մթերքից, այդ վարկյանից սկսած, տեսարանը փոխվեց, վերածվելով մի անկանոն իրարանցումի… Ես այդ պահին, հանկարծ ինձ պատկերացրեծի, Խռուշչևյան ժամանակների Հայաստանում, սև հաց գնելու կռիվ-ղալմաղալների կենտրոնում… Խախտվեց համակարգը…
Այն ժողովուրդը, որն ընդունակ չէ համակարգային ապրելաձևին, նա դատապարտված է ինքնաոչնչացման…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Davtyan
Mar 8, 2010 7:43