ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, July 7, 2010 23:11 - չքննարկված

Լվիկ Սամոն, նույն ինքը՝ փնթին, 25 դրամանոց առաջարկություն է արել գյուղացիներին, նրանք էլ ասել են «սի՛ք»…

Գյուղացիները Սամվել Ալեքսանյանի առաջարկած պայմաններին համաձայն չեն

Գյուղացիները Սամվել Ալեքսանյանի առաջարկած պայմաններին համաձայն  չեն

Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանն իր առաջին արտադրանքը կտա, ու բացումը կլինի հաջորդ շաբաթ: Ի սկզբանե իշխանությունները նոր գործարանի բացումը ներկայացնում էին այնպես, թե դրա գործարկումով ոչ միայն տեղական շաքարավազն էինք գնելու կամ սպառելու, այլև շրջակա համայնքների  գյուղացիների համար զբաղվածության խնդիր էր լուծվելու: Այսինքն, գյուղացիները գործարանի հետ համապատասխան պայմանագիր էին կնքելու, որպեսզի ճակնդեղ մատակարարեն: Սակայն այսօր Ազատան, Ախուրյան համայնքների  գյուղացիները հրաժարվում են աշխատել գործարանի հետ։ Պատճառը մեկն է. առաջարկած գինը՝ 1 կգ ճակնդեղին 25 դրամ, ձեռնտու չէ:

Չնայած այն խոստումներին, թե կառույցը կմեղմի գործազրկությունը մարզում, շիրակցիներին ճակնդեղ ցանելու և մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կընձեռի, գյուղացիներն ամենևին էլ ոգևորված չեն: Օրինակ Ախուրյանում Ճակնդեղ այս տարի քչերն են ցանել։ Ու առհասարակ գտնում են, որ ճակնդեղի բիզնեսը գյուղացուն ոչինչ տալ չի կարող:

-Ճակնդեղ մշակելը ձեռք չի տալիս, որովհետև էժան է: Ճականդեղի 1 կգ-ի համար վճարում են 25 դրամ, հեկտարից էլ ամենաշատը 2,5 տոննա ճակնդեղ դուրս գա: Բացի այդ, ճակնդեղ ո՞վ է մշակելու։ Հեչ մարդ էլ չի մշակելու, շատ դժվար է: Եթե եկամուտը շատ լինի, հնարավոր է անել, բայց գյուղում մարդ չի մնացել, սաղ գնացել են, մենակ թոշակառուններն են մնացել։ Իրենք էլ չեն կարող ճակնդեղ մշակել,-ասել է Ախուրյան համայնքի բնակիչ Գրիգոր Ավագյանը:

Շատ ախուրյանցիներ համաձայն են գործարանի հետ աշխատել, սակայն որոշ պայմաններ են առաջարկում. եթե գործարանատերերը գյուղացուն տեխնիկական խնդիրներով օգնեն, անգամ պատրաստ են թեկուզ 15 դրամով էլ աշխատել։ «Գյուղացին ուղղակի տեխնիկական ու նախնական ներդրումների խնդիր ունի,-բացատրում են գյուղացիները,-իսկ շատերն ուղղակի համոզված էին, թե չկա այլ տարբերակ, քան բարձրացնել մթերվող ապրանքի գինը»:

Ախուրյանցի Հակոբ Աղաջանյանը նշում է.

-1 կգ-ը  25 դրամով  շահավետ կլինի այն ժամանակ, երբ ծախսերի որոշ մասը հոգա գործարանը։ Եթե էդպես չեն անելու, մեզ համար միևնույն է՝ շաքարի գործարանը կաշխատի՞, թե ոչ: Եթե իրենց պայմաններն են թելադրելու, ապա մենք առաջարկվող գնով չենք կարող աշխատել։

Ախուրյանցի մենատնտես տիկին Մարինեն այս տարի փորձնական կարգով ճակնդեղ ցանել է։ Եթե արդարացնի իրեն, հաջորդ տարի կաշխատի գործարանի հետ։ Ասում է, թե անցած տարիների փորձը թույլ է տալիս ենթադրել, որ ճակնդեղ արտադրելը ձեռնտու չէ: Նախ՝ որովհետև արտադրողականությունն է ցածր, և ապա՝ կարտոֆիլ արտադրելն ավելի հեշտ է ու մարդկային միջամտություն քիչ է պահանջում, ավելի շատ տեխնիկական է, քան ճակնդեղի դեպքում է:

Առայժմ գործարանատերերը հրաժարվում են հումքի համար առաջարկած 25 դրամից ավելին վճարել, իսկ հաջորդ շաբաթ թողարկվելիք շաքարավազի առաջին արտադրանքը կիսաֆաբրիկատ շաքարեղեգից է, որ ներկրվել է Հարավային Ամերիկայից:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ