ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, April 1, 2012 23:08 - չքննարկված

Սուտ մի՛ տարածեք, «Ըստ Վարդենիսի լեռների լանջերից բխող սառնորակ ու հավաստի աղբյուրների…»:

Հակասությունների կծիկ. Կողմնորոշվեք, պարոնայք

Անցած շաբաթվա ընթացքում մեր մամուլում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հրապարակումները կրկին շատ էին, բայց այս անգամ աչքի էր զարնում այդ հրապարակումների բովանդակության հակասականությունը: Դեռ կարելի է հասկանալ, որ նույն թերթում երկրորդ նախագահին վերաբերող տրամագծորեն հակառակ տեղեկություն ու տեսակետ է թափանցում: Դե, ասենք, տարբեր հեղինակներ են և նույն բանի շուրջ տարբեր դիրքորոշում ունեն: Բայց որ նույն հոդվածի սկիզբն ու վերջն են հակամարտության ու հակառակության մեջ, վերջը հերքում է սկզբին, սկիզբն էլ պայքարում միջնամասի դեմ, և բոլոր այդ մասերը զենք են վերցնում առողջ տրամաբանության դեմ, դա արդեն փոքր-ինչ ծիծաղելի է:

Հույժ “խորաթափանց” ոչ անհայտ վերլուծաբանը, բազմաբառ, բազմիմաստ հետևություններով ուղղակի գլխապտույտ է առաջացնում, ասես ընթերցողին նարկոզ է ուզում տալ, որպեսզի գլխի չընկնեն, որ իր խորախորհուրդ եզրակացություններն ուղղակի անհեթեթություն են: Հոդվածի սկզբում պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի ռեսուրսները սպառված են` չկա ոչ հասարակական պահանջ, ոչ միջազգային աջակցություն, հոդվածագիրն, այնուամենայնիվ, նրան “բաշխում” է վարչապետի պաշտոնը, հիմա էլ եզրակացնելով, որ առանց նրա մասնակցության մեր քաղաքական կյանքն անհնար է պատկերացնել: Անհնար է Ռոբերտ Քոչարյանին ընդհանրապես դուրս թողնել քաղաքական պրոցեսներից: Հենց այստեղ ուզում ենք հարցնել. եթե կարծում եք, որ նույնիսկ Ռուսաստանում Ռոբերտ Քոչարյանն արդեն միայն թոշակառու է ընկալվում, ապա ինչո՞ւ և ինչպե՞ս էիք պնդում, որ նա Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղի հարցն ու տարածաշրջանային այլ խնդիրներ էր քննարկում: Համ էլ, ըստ ձեր հավաստումների, ներքաղաքական պայքարում օժանդակություն ակնկալում:

Թե որոշ վերլուծաբաններ և թե որոշ քաղաքական գործիչներ սովորություն ունեն ուղղակի ջայլամի պես գլուխները ավազի մեջ թաղելու, որպեսզի չտեսնեն իրականությունը: Բայց ջայլամները գլուխները ավազի մեջ խրած, կարծեմ սսկվում են, ծպտուն չեն հանում` իրենց կարծիքով թաքնված մնալու համար: Իրականությունը տեսնել չցանկացող մեր գործիչները պարզապես փակում են աչքերն ու մի հանգի գոռում-գոչում: Նրանք չեն ուզում հասկանալ, որ երեք-չորս տարվա վաղեմության բլեֆները, երկրորդ նախագահի հասցեին հնչող վարկաբեկիչ տեսակետները, կորցրել են ուժն ու թարմությունը: Այո, կեղծիքն էլ լինում է թարմ կամ հնացած: Կարճ ասած, եթե այդքան վստահ եք, թե Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական վերադարձի շանս` ինչո՞ւ եք ապա այդքան իրար խառնված: Հասկանում ենք, երևի երբեմն գլուխներդ հանում եք ավազի միջից, նայում իրականությանը, տեսնում այն հազարավոր մարդկանց, ովքեր մեր հարցումների /և ոչ միայն մեր հարցումների/ ընթացքում հայտարարում են, որ սատարում են հենց Քոչարյանին, գիտակցում եք, որ նրանք փոքր մասն են միայն այդպես մտածող մեծ բանակի, և մի թեթևակի դող է անցնում ձեր մարմնով:

Կամ եթե Քոչարյանը չունի ոչ ժողովրդի համակրանքը, ոչ միջազգային աջակցություն, ոչ էլ քաղաքական հենարան երկրի ներսում, ապա ինչի՞ եք ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի նախընտրական ցուցակը ձեր թեթև ձեռքով “տանում” Ռոբերտ Քոչարյանին` հաստատման, որտեղից, ըստ ձեր “հավաստի” տեղեկությունների, հենց երկրորդ նախագահն էլ ջնջում է Վարդան Բոստանջյանի անունը:

Պարոնայք, կողմնորոշվեք: Կամ ունի Ռոբերտ Քոչարյանը վերադարձի մեծ հնարավորություն ու հասարակական պահանջ և դուք դրա դեմ եք պայքարում: Կամ էլ կարծեք, որ չունի ու հանգիստ ապրեք:

Այսքանից բացի, անցած շաբաթ մեր լրատվամիջոցները մի փոքր էլ ծամծմեցին Պուտին-Քոչարյան հանդիպման թեման ու անցան առաջ: Բայց առաջ անցնելով, այդ հանդիպման մի նոր առիթ հորինեցին: Ըստ Վարդենիսի լեռների լանջերից բխող սառնորակ ու հավաստի աղբյուրների, պարզվեց, որ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի օգնությունն է խնդրել ոչ թե աշխատանք ստանալու հարցում, այլ որպեսզի Մոսկվայում թե մերձմոսկովյան ինչ-որ շրջանում գտնվող սեփական ինչ-որ քոթեջներ վաճառի: Հետո պարզվեց, որ լուրըՎարդենիսի սառնորակ աղբյուրներից չէր, այլ երեք տարվա վաղեմություն ունեցող, ոչ այն է քաղաքական, ոչ այն է կիսաէրոտիկ www.mgpublications.com կայքից:

Ընդ որում, ինչպես նշեցինք, այդ տեղեկությունը վերաբերում է 2008 թվականին: Որպես երկրորդ նախագահի թեև ոչ պաշտոնական կայք, բայց պաշտոնապես հայտարարում ենք, որ Ռոբերտ Քոչարայանը շատ բան է կարողանում անել, սակայն չի կարող 2012 թվականից հայտնվել 2008 թվական: Այն էլ “չերեզ” Սինգապուր:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ