Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, October 8, 2011 10:28 - 16 քննարկում

ՔՈՉԱՐԻՆ ՊԱ՞Ր Է, ԹԵ ՆԱԽԱՆՇԱՆ…

Հայերը հաղթանակները տոնում են քոչարի պարելով: Այն տղամարդու պար է և կատարվում է խմբային: Հետաքրքիր է բառի ստուգաբանությունը, որով ոչ ոք չի զբաղվել: Հավանաբար դա այսպիսին է. «քոչարի»= «քոչ» + «արի»: Որտեղ առաջին մասնիկը հայերենում համնկնում է համայնքի, խմբի, ընկերության, ազգային պատկանելության հետ: Քոչել, քոչվոր բառերը նշանակում են մի տեղից անցնել մյուսը, հանուն նոր կենսաբանական տարածքի, լավ ու ապահով կյանքի: «Արի» բառը նշանակում է տղամարդ, «ար» մասնիկը ինքնին հասկանալի է, դա արարչի գլխավոր մասնիկն է, արական, առնական, մարդ և այլն: Պետք է կարծել, որ «պար», «պարել» բառերը սերտ կապ ունեն «արի» բառի հետ, որը համընկնում է «արիները պատ կազմած պատնեշում են վտանգը և հաղթում թշնամուն: Նրանց կուռ շարքերը անխորտակելի են, անքակտելի» գաղափարին: Բարձրագույն հաղթանակը համայնքը, ազգը, մարդկանց խումբը պետք էր նշել մի հատուկ պարով, որը իր մեջ պետք է ներառներ վերոհիշյալ տարրերը: «Քոչարի» պարում կանայք, երեխաները, թույլերը, ֆիզիկական թերություններ ունեցողները տեղ չունեն: Պարի ռիթմը հստակ է և պարզ առանց ավելորդ շարժումների:
Այս գաղափարը ծնվեց, երբ դիտում էի Հայաստանի ֆուտբոլային հաղթանակը Մակեդոնիայի թիմի դեմ: Հրապարակում քոչարի պարող միմյանց հետ միայն ազգային պատկանելությամբ կապված տղամարդիկ էին, ոգեշնչված հաղթանակի ոգով: Այս պարին զարմանքով անդրադարձել և նկարագրել են բազմաթիվ աշխարահռչակ օտարներ:
Քոչարյան ազգանունը գենետիկական կապ ունի քոչարի պարի հետ: Այդ հազվագյուտ ազգանունը միշտ ունեցել է առնականության, չափավորության, համբերության, մեղմության, նպատակամղվածության, արիականության նախանշաններ:
ՍՈԿՐԱՏ



16 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մերուժան
Oct 8, 2011 11:41