ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 29, 2010 4:25 - 2 քննարկում

ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ՊՆԴՈՒՄ Է ԱԼԻԵՎԸ

WiliLeaks կայքը հաղորդում է,-
«Ես համոզված եմ, որ ՌԴ նախագահի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անկեղծ են եղել»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիլյամ Բերնսի հետ զրույցում: Ալիևը հիշեցրել է, որ Մեդվեդևն անձամբ 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ : «Այսպիսով, ցանկացած անհաջողություն այս հարցի շուրջ առաջընթացի հասնելու համար կարող է հանգեցնել Մեդվեդևի հեղինակության նվազեցմանը: Սոչիում Մեդվեդևը փորձել է համոզել Սարգսյանին առաջընթացի հասնելու անհրաժեշտության մեջ: Սակայն, տարօրինակ է, որ հայերը ոչ միայն դիմադրում են առաջընթացին, այլ նաև իրականում ետ են կանգնում ավելի վաղ համաձայնեցված կետերից: Ես նաև կարծում եմ, որ վարչապետ Պուտինն իր առանձին կարծիքն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Ես ապացույցներ չունեմ, բայց զգում եմ դա»,- ասել է Իլհամ Ալիևը, հաղորդում է WiliLeaks կայքը:
Ալիևը զրույցի ընթացքում ասել է, որ Մեդվեդևը նոր ինտելեկտուալ սերնդի առաջնորդ է, որը շրջապատված է մարդկանոցով, որոնց չի կարողանում վերահսկել: «ՌԴ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ճանաչում Մեդվեդևին որպես առաջնորդ: Նրանց թիմերի միջև առճակատման նշաններ կան, թեև դեռ չկան Պուտինի և Մեդվեդևի անձնական հարաբերությունների միջև: Մենք ասում ենք. «երկու գլուխ մի կաթսայում չես եփի»,- ասել է Ալիևը Բերնսի հետ զրույցում:

29 նոյեմբերի 2010 – 12:10 AMT 08:10 GMTPanARMENIAN.Net –



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Nov 29, 2010 17:16