Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 8, 2009 0:55 - 3 քննարկում

«Զգուշացեք, պաշտպանության նախարարը աքացի է տալիս»

Ինչո՞ւ տանել, ո՞ւր տանել ապականված պատմությունը:

Պարոն Քիրեմիդջյան,Ձեզ գրածս նամակից հետո միայն լսեցի վերջին երկու օրերի հաղորդումները,նվիրված Վ.Սարգսյանի 50-ամիա տարեդարձին:Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նամակս գնահատելու և ընթերցելու համար:Վազգեն Սարգսյանն այն պահում էր իր չհրկիզվող պահարանում,իր իսկ խոստովանության հորս առաջ,ասելով,որ՝ « ամեն անգամ երբ բացում եմ  սեյֆս  ու աչքս ընկնում է էդ նամակին,ոսկորներս իրարից անջատվում են:Բա ես էդ մարդն ե՞մ,բա արժե՞ր որ Սվետան էդ նամակը գրեր»:
Պարոն Քիրեմիդջյան,այնքան շատ են հիշողություններս այդ մարդու,կասեի՝ այդ ՉԱՐԻՔԻ մասին,որ չգիտեմ, թե որը գրեմ:Նախ ասեմ,որ նրան «սպարապետ» հորջորջած այդ կնոջ մասին ես չգիտեի,բայց գիտեի,որ Արարատի կուլտուրայի պալատում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ,երբ դեռ երգչուհի Ալլա Լևոնյանը, Ավշար գյուղից մի սովորական աղջնակ,իր գրած երգն էր երգել,նվիրված դահլիճում նստած Վազգենին,այնտեղ  նրան փառաբանող տողերում նշել էր «սպարապետ» կոչումը:Վազգենը բարձրացել էր բեմ,գրկել համբուրել աղջնակին և…  հարթել նրա ճանապարհը մինչև մեծ բեմ,մինչև ճանաչում,այդպիսով հաստատուն դարձնելով նաև իր երանելի կոչումը՝ «սպարապետ»,որն արդեն ավելի հաճախ և ավելի մեծ լսարանների առաջ էր հնչում եգչուհու շուրթերից:
Մանվել Գրիգորյանի վկայությունները ոչ միայն չափազանցություններ են,այլ նաև եղկելի սուտ:Նա ևս երկու օր առաջ «Ազատ Արցախ» թերթին տված իր հարցազրույցում ասում է,որ պետք է մտածել ժողովրդի մասին:Իսկ հետաքրքիր  է, ինչու՞ չի մտածում,ի՞նչն է խանգարում,թե՞ իրեն թվում է սպանությունները,ալան-թալանն ու ահաբեկումները ժողովրդի մասին մտածել են նշանակում:Նույնն էլ Վազգենն էր,որի հեքիաթների վրա կառուցված «փառքի» փլուզմամբ կփլուզվի նաև «գեներալ» Մանվելի «փառքը»,որը նվեր էր ստացել «սպարապետից»,իր հավատարմության համար միայն և ուրիշ ոչ մի բանի:Վազգենը պատրաստ էր հոգին տալ ՇԱՆԶ-ԷԼԻԶԵՅԻ նման փողոց ունենալու համա՞ր:Թե որ դա ճիշտ է,թող հոգին չտար,հոգով փողոց չեն կառուցի,թող թալանած փողերից մի կաթիլ տար ու Երևանում Լենինի պողոտան դարձներ Շանզ-էլիզե:Բայց ախր նրանք անգամ թույլ չէին տալիս,որ այդ փողոցն ու մյուսները լուսավորություն ունենային,չէին կառուցում,չէին փակում անգամ այդ փողոցներում եղած բազմաթիվ փոսերը,թե՞ դա դժվար բան էր Շանզ-էլիզե երազող «հայրենասեր» Վազգենի համար,որի մայրը՝ Գրետան այն տարիներին անամոթաբար փորձում էր հեռուստաէկրանից համոզել մարդկանց,որ իբր նոր-նոր վեր խոյացած իր պարսպապատ ապարանքը կառուցել է իր և ամուսնու աշխատած փողերով,շեշտելով,որ ամբողջ կյանքը ուսուցչուհի է աշխատել,թքած ունենալով իր հետ միասին դպրոցում աշխատած այն ուսուցիչների վրա,որոնք երևի իրենց աղքատիկ ու հին տներում կաթվածի էին հասել իրենց կոլեգայի նման ճչացող սուտը լսելով,քանի որ չէին իմացել,որ ուսուցչի աշխատավարձով կարելի է ընտանիք պահել ու տնտեսել այնքան,որ հետագայում հնարավոր լինի այդպիսի ապարանք կառուցել:
Այդ «հայրենասեր սպարապետի» մասին կարող եմ ավելացնել և մի հիշարժան դեպք,եղած բազմաթիվներից,որը տիպիկ բնորոշում է նրա իրական կերպարը:
Ջոկատի 15 անդամներ արդեն բանտերում էին:Գերագույն դատարանում մեծ ընդմիջումներով տեղի էր ունենում դատը:Մեր ձերբակալումն ուղղակի ահաբեկել էր Աշոտ Նավասարդյանին,որը ոչ միայն լրիվ խզել էր կապը մեզ հետ ու նույնիսկ իր հարսանիքի քավորը հանդիսացող իր վաղեմի գաղափարական ընկեր՝ Հակոբջան Թադևոսյանի ու նրա ընտանիքի հետ,այլ նույնիսկ ամեն բան անում էր սիրաշահելու ՀՀՇ-ի պարագլուխներին:Այդ օրերին իր կարեցածի չափ մեզանով հետաքրքրվում էր միայն ԱԻՄ-ը,որի փոխնախագահ հանդիսացող Արամազդ Զաքարյանը ոչ մի դատավարություն բաց չէր թողնում,միշտ ներկա էր,նրա կազմակերպմամբ ու պնդմամաբ նկարահանվում էր դատը,հոդվածներ էր գրում թերթերում,ԱԻՄ-ը բողոքներ էր ներկայացնում ամենուր և այլն:Այդ ժամանակ,1992թվականին,Գորիսի պարետ էր նշանակվել Պարույր Հայրիկյանը:Ջոկատի տղաներից 17-ը դրսում էին ,որոնք կապ էին պաշտպանում Սամվելի և Արամազդի հետ ու հենց Սամվելի հրամանով մեկնել էին Գորիս-Լաչին ռազմաճակատային գիծ կռվելու:Այդ օրերին Վազգեն Սարգսյանը,լաաա՜վ  հարբած վիճակում, իր վարորդի հետ միասին, գնում է Գորիս իբր ստուգումների:Հասնում է սահմանային գիծ ճիշտ մարտի ընդմիջման պահին,կամ գուցե հենց այդ պահն է ընտրում գծին մոտենալու համար:Անտառի եզրին,ծառների տակ նստած հանգստանալիս են լինում զինվորները:Գորիսցի մի ծերունի,տանից իր կռվող որդու համար հաց է բերած լինում և որդու ու նրա մարտիկ ընկերոջ հետ նստած հաց ուտելիս են լինում:Հանգստացող զինվորների մեջ շրջող և նրանց տեղին անտեղին ամենակեղտոտ հայհոյանքներ շռայլող հարբած Վազգենը հանկարծ նկատում է ծերունու և նրա որդու հետ ծառի տակ նստած մարտիկին,Սամվելի ջոկատի Խաչիկ Մեջլումյանին,որին և մյուսներին գիտեր շատ վաղուց և անձամբ:Խաչիկն այդ ժամանակ արդեն վիրավոր էր,նրա ձախ հոնքի վերևի մասում՝ ճակատի գանգոսկրի մեջ խրված գնդակ կար,որը բժիշկները չէին համարձակվում հանել:Տեսնելով Խաչիկին,մոտենում է ու ասում՝ «արա՞,դու էն Սամոյի ֆանատիկներից չե՞ս»:Լսելով պատասխանը,սկսում է հայհոյել:Անմիջապես միջամտում է ծերունու որդին,ասելով թե ի՞նչ է արել մարդը,որ եկել ես ու կռվող տղին հայհոյում ես:Վազգենը հանկարծակի հարձակվում է այդ տղայի վրա,կեղտոտ հայհոյանքների ուղեկցությամբ սկսում բռունցքներով ու քացիներով նույնիսկ, արյունոտելու աստիճան ծեծել,միջամտում են ծերունին՝ ծեծվողի 72ամյա հայրը ու Խաչիկը,և այս անգամ Վազգենը թողնելով տղային հարձակվում է ծերունու ու Խաչիկի վրա,բռունցքներով այնպես է հարվածում երկուսին,որ երկուսն էլ տապալվում են գետին,հետո սկսում է քացիներով հարվածել Խաչիկին:Որպեսզի պաշտպանի վիրավոր գլուխը,Խաչիկը դեմ է անում ձռքերը,ինչի արդյունքում քացի տվող «սպարապետը» ոտքի հարվածներով կոտրում է Խաչիկի աջ ձեռքի երեք մատները՝ միջնամատը,մատնեմատը և ճկույթը:Թողնելով ցավից ոռնացող Խաչիկին տապալված,հիմի էլ  հարձակվում է ծերունու վրա,անխնա ծեծելով ու արնոտելով  ծերունու
գլուխը:Կատաղության գագաթնակետին հասած «հայրենասեր սպարապետը»,հանում է ատրճանակը,չորս կողմից այս դեպքին ականատես զինվորների աչքի առաջ պահում գետնին տապալված արյունլվա ծերունու գլխին ու կարգադրում չոքել իր առաջ:Ծերունին չոքում է:Նրա վարորդը հասկանալով,որ չափն անցած «սպարապետը» պատրաստվում է գնդակահարել ծերունուն,ուշքի է գալիս նետվում առաջ,կախվում է Վազգենի թևից ու գոռում,թե ՝ մի խփի,մեծ մարդա,էս ի՞նչ ես անում,արի գնանք,ու խանգարելով նրան կրակել,քաշում է որ հեռացնի այդ վայրից:Վազգենը թափ է տալիս իրան,պոկվում վարորդի ձեռքից և ատրճանակն ուղղում վարորդի վրա ասելով,թե՝ հեռու գնա,թե չէ հմի կգյուլլեմ:Հետո հետ է դառնում չոքած ու գլխիկոր ծերունուն,և հանկարծ նկատում նրա վզից կախված ոսկե շղթան՝ խաչով:Մոտենում է,բռնում խաչն ու շղթան,քաշում պոկում է ծերունու վզից,ու գցում գրպանը ասելով՝.«էս քեզ չի հասնում» և հայհոյելով ու օրորվելով հեռանում է:Խաչիկը Գորիսից ետ է գալիս,գալիս է Արամազդի մոտ,պատմում եղելությունը հետո մի նամակով պատահածը հաղորդում է Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Սամվելին ու հաջորդ դատին Սամվելի կանչով եկավ դատարան:1992-ի այդ օրվա դատը սկսվեց Սամվելի հայտարարությամբ,Խաչիկի հետ պատահած դեպքի առիթով:Խաչիկը բարձրացրեց և ցուցադրական ցույց տվեց կոտրված ու վիրակապված մատները,դատարանին ներկայացնելով բժշկի տեղեկանքը:Սամվելը պահանջեց դատակոչել Վազգեն Սարգսյանին,ինչն իհարկե մերժվեց դատարանի կողմից,ինչպես նրան ու Վանոյին դատակոչելու մյուս պահանջները:Մի քանի օրից Արամազդ Զաքարյանի հեղինակությամբ,այս դեպքի մանրամասները պատմող  մի հոդված տպագրվեց «Անկախություն» թերթում:Հոդվածի վերևում քացի տվող էշ էր պատկերված և վերնագիրն էր՝ «Զգուշացեք,պաշտպանության նախարարը աքացի է տալիս»:Մինչև օրս էլ ապրում է Խաչիկ Մեջլումյանը,Արտաշատի շրջանի Մասիս գյուղում:Ահա,սա էր Մանվելի գովերգած «հայրենասեր» սպարապետը,որին ՀԱԲ-ի քաղ գծով հրամանատար,լուսահոգի պարոն Վարդանը,բանտից ինձ գրած մի նամակի մեջ անվանել էր սպարաԾԵՌՏ:Իսկ Մանվելը խաղում է ՝ դու ինձ,ես՝ քեզ,խաղը:Նաև իզուր չի ասված՝ ասա ընկերդ ո՞վ է,ասեմ՝ ով ես դու….
Հարգանքներով՝ Սվետլանա



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hrayr
Mar 9, 2009 17:34