Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, August 30, 2010 20:43 - 12 քննարկում

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ,
ՍՓՅՈՒՌՔԻ ԱՌԱՋԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ՝
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին

Հարգելի պարոն Աշոտյան , Դիմում եմ Ձեզ, որովհետեւ հիմնականում Ձեզանով է պայմանավորված մեր երկրի՝ Հայաստանի հանրապետության կրթության եւ գիտության խնդիրները: Իսկ դիմումի առիթն է՝«Մինչ ՀՀ իշխանությունները ջանք չեն խնայում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու համար, մեր երկրում տարեկան մոտ 5500 աշակերտ զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից»:
Հարգելի նախարար, այս ի՞նչ ապազգային , հակահայ քաղաքականություն է վարվում կրթության եւ գիտության ասպարեզում:

Պատասխանե’ք, խնդրում եմ իմ մի քանի հարցերին ա) Ինչու համար են 5480 աշակերտ զրկված կրթություն ստանալու հնարավորությունից ,
բ)Ո՞վ է աշակերտներին զրկել կրթություն ստանալու հնարավորությունից: Գ) Ի՞նչ իրավունքով, ի՞նչ նպատակով:
Բ) Ինչու՞ համար է ցածր Հայաստանի ազգային դպրոցի մակարդակը:
Գ) Ո՞վ պետք է բարձրացնի Հայաստանի ազգային դպրոցի մակարդակը:

Պարոն նախարար, Դուք շարունակ պնդում եք,որ Ուսուցիչը պետք է երդվի:

Պարոն նախարար, Ուսուցիչը պետք է երդվի, բայց միայն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ առաջ:

Պարոն նախարար, ու՞մ առաջ եք Դուք երդվել՝՝ վերջ տալ Հայոց լեզվին եւ Հայկական դպրոցին:
Հարգելի նախարար դուք ի վիճակի չեք կրթական լրջագույն խնդիրներ լուծելու: Դուք եւ Ձեր գործընկերները Հայաստանի հայոց լեզվի խնդիրը ստորադասեցին օտարալեզու դպրոցներին, Դուք Հայաստանը վերածել եք անգրագետ պետության: Հիշեք այս տարվա խայտառակ քննաշրջանը,երբ անգամ հարցաթերթիկներն էին սխալներով լեցուն,պայմանականորեն երկու միավորով բարձրացնում էիք աշակերտների ցածր գնահատականները: Հարգելի պարոն Աշոտյան, հայտնի է Ձեր այն արտահայտությունը «թե Հայաստանի ազգային դպրոցները գտնվում են ցածր մակարդակի վրա եւ պետք է բացել օտարալեզու դպրոցներ»:
Հարգելի պարոն Աշոտյան Ձեր կրթական եւ բարոյական քաղաքական մակարդակը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա, որի հետեւանքով դուք ցածրացրել, իջեցրել եք ՀԱՅ ազգային դպրոցի մակարդակը եւ ազգային դպրոցում ցածր մակարդակի վրա պահել օտար լեզուների ուսուցումը:
Պարոն նախարար Ձեզ առաջարկում եմ թողնել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պաշտոնը եւ կրթությունը շարունակել որեւէ Եվրոպական դպրոցում, որոնք առանց օտարալեզու դպրոցներ բացելու բարձր են պահում եւ իրենց ազգային դպրոցը եւ միանգամից ստանում են ուսուցում մի քանի օտար լեզուների:
Ես այս բաց նամակով դիմում եմ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ,
ՍՓՅՈՒՌՔԻ ԱՌԱՋԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ՝
Պարոն Աշոտյանին հեռացնել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության նախարարի պաշտոնից:

ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հայկո
Aug 30, 2010 21:39