Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, December 27, 2010 1:39 - 1 քննարկում

ԱՌՋԵՎՈՒՄ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄԵՆԱՄԱՐՏ, – Ս. Սարգսյանը թիկունքում ունի հոգնած և փախչելու պատրաստ կուսակցություն, Ռ.Քոչարյանը թամբում է Քուռկիկ Ջալալին և ձեռքին է Հուր Կեծակին…

  • article's photo

    Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ բավական էր Հայաստանի քաղաքական դաշտում հերթական ալիքի բարձրացման համար: Մոտենում է ժամանակը, երբ պետք է հայտարարել առաջիկա ընտրական արշավին մասնակցելու մասին, այդ պատճառով էլ պոտենցիալ թեկնածուների ցանկացած շարժում գնահատվում է նրանց հավակնությունների տեսակետից:Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ հրապարակային քաղաքականություն, առայժմ ոչ ոք չի կասկածում: Հարցն այն է, թե ինչ հավակնություններ նա ունի: Մտադի՞ր է պայքարել նախագահի պաշտոնի համար, թե համաձայն է վարչապետի պաշտոնին: Ըստ ամենայնի, հենց այս խնդիրը ոչ մի կերպ չեն կարողանում իրար մեջ լուծել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Այն, որ Սերժ Սարգսյանը լինելու է նախագահի թեկնածու, շտապել է հայտարարել Հանրապետական կուսակցությունը:

    Շատ բանով Քոչարյանի հավակնություններից է կախված Հայաստանում քաղաքական պայքարի ապագան: Եթե նա համաձայնում է վարչապետի պաշտոնին, նրան փաստացի աջակցող Բարգավաճ Հայաստանը, ՀՅԴ-ն եւ այլ ուժեր կմիանան կառավարող Հանրապետական կուսակցությանը, եւ ընդդիմությունը կրկին կմնա դեմ առ դեմ հզոր բիրտ ուժի դիմաց, որը տիրապետում է փողին, հեռուստաեթերին, ընտրահանձնաժողովներին:

    Այլ հարց է, եթե Քոչարյանը չցանկանա լինել երկրորդը, ինչպես արեց Պուտինը Ռուսաստանում: Հնարավոր է, Պուտինը հանդիպման ժամանակ Քոչարյանին խորհուրդ է տվել չհամաձայնել նման քայլի, քանի որ, չնայած նույն Պուտինի հսկայական ազդեցությանը եւ Մեդվեդեւի “հնազանդությանը”, Պուտինի դիրքերը Ռուսաստանում բավական թուլացել են, եւ նախագահի աթոռին վերադառնալու համար նրա հնարավորությունն ամենեւին էլ 100 տոկոս չէ:

    Այն, որ Քոչարյանը չի համաձայնի երկրորդական դերի, վկայում է նրա նախորդ գործունեությունը:Հարցն այն է, թե կհամաձայնի՞ արդյոք այդ դերին Սերժ Սարգսյանը:

    Հավակնությունների պայքարը շարունակվում է եւ սպասում հանգուցալուծման: Եթե Քոչարյանը չկարողանա հաղթահարել հավակնությունները, ձգտի նախագահի աթոռին եւ հայտարարի ընտրությանը մասնակցելու մասին, դա կնշանակի, որ նա պատերազմ է հայտարարում Սերժ Սարգսյանին: Այդ դեպքում նախընտրական արշավը հայաստանում բավական հետաքրքիր կարող է լինել եւ նույնիսկ քիչ ինչ ազնիվ, քանի որ իշխանական երկու ճամբարները կփորձեն խանգարել միմյանց` կեղծելու ընտրությունը:

    Սակայն Սերժ Սարգսյանին պատերազմ հայտարարելու համար անհրաժեշտ է ապահովել թիկունքը: Հնարավոր է, Քոչարյանը ցանկացել է ստանալ Պուտինի աջակցությունը, եւ այն, որ հանդիպման մասին տեղեկությունը հայտնվել է մամուլում, կարող է նշանակել, որ Քոչարյանը ստացել է խոստում եւ այդ մասին որոշել է զգուշացնել Սարգսյանին:

    Իսկ ո՞ւմ աջակցությունը կփորձի ստանալ Սերժ Սարգսյանը: Արդյոք նա “խաղադրույք կդնի” Մեդվեդեւի վրա, թե կնախընտրի արեւմտյան աջակցությունը:

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արմեն .Բ
Dec 27, 2010 2:05