Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, February 21, 2011 14:26 - 13 քննարկում

Գիտական անբարեխղճություն՝ վասն հարմարավետության

Հարգելի Խմբագրություն, օրերս կարդացի 16.02.2011 թ., Արմար”  ArmAr.am կայքէջում հրատարակված՝ Արամ Մկրտչյանի հոդվածներից մեկը, որի բովանդակությանն ու գաղափարաբանական ուղղվածությանն անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ “Լույսաշխարհ”-ի էջերում: Խնդիրն այստեղ հոդվածի “գայթակղիչ” վերնագիրը չէ, ոչ էլ՝ Հայոց պետականության խորհրդանիշերի ծագումնաբանության հարցը: Խոսքն այստեղ գնում է ավելի՛ վտանգավոր մի երևույթի մասին, որ կոչվում է՝ «գիտական անբարեխղճություն վասն հարմարավետության»: Եվ այս ամենն արվում է «ազգայինի» անվան տակ, և խառնիճաղանճ մտքերի բառակույտում այնքա՛ն էլ հեշտ չէ հայտնաբերել “ծուղակը”, որի մեջ ակամայից կարող է հայտնվել միամիտ ընթերցողը:
Թեմային առավել հանգամանալից անդրադառնալուց առաջ, կցանկանայի նախ վերոնշյալ հոդվածը ներկայացնել Լույսաշխարհի այցելուներին: Եվ այսպես՝

……………………………………………………………………………………………..

Եռագույնի իրական խորհուրդը
“Արմար”, Փետրվար 16, 2011թ. 09:37

Հայերը և հրեաները համաշխարհային մշակույթի և կրոնի մեջ երբեմն այնքան են եզերվում իրար հետ, որ տարբերակելը դառնում է անհնարին: Ըստ Հին Կտակարանի այսպիսին է տիեզերակարգը` «Երկինքը Իմ աթոռն է, ու երկիրը Իմ ոտքերի պատվանդանը» լավ պրպտելու դեպքում կարելի է աստվածաբանության մեջ գտնել այս նախադասության երկար և ձիգ փիլիսոփայական մեկնաբանությունը , որը, սակայն, չի տալիս մեզ` մեր գլխավոր հարցի պատասխանը: Ի վերջո, Հին Կտակարանի այս նախադասությունը ի՞նչ է փորձում բացատրել: Ելնելով Արարչության դոգմատի բուն դրույթներից և Աստվածաշնչի  ընդհանուր դուալիստական շարադրանքից,  կարող ենք նշել , որ նախադասությունն ունի հետևյալ  փոխաբերական  իմաստը` «Երկինք՝ պետք է աթոռ հասկանալ հայ էթնոսին,  իսկ երկիր՝ պատվանդան` հրեաներին»:
Մեր ներկայացրած պարզաբանումը հիմնավորենք հետևյալ մտքով. «Երուսաղեմը Տիրոջ  աթոռ պիտի անվանեն, ու բոլոր ազգերը այնտեղ՝ Տիրոջ անվան համար Երուսաղեմում պիտի հավաքվեն» (Եսայի 66.1, Երեմիա 3.17): Երուսաղեմում  «Տիրոջ Աթոռը» ներկայացնում է հայ էթնոսը, ահա այս է հիմնական պատճառը, որ մենք հայերս գտնվում ենք Երուսաղեմում: Հայ հրեական դիցահավատամքային փոխհարաբերությունները կանոնակարգված են շատ հստակ, այլ հարց է, որ այս երկու էթնոսներին վերաբերող Հին Կտակարանի դոգմատիկ ճշմարտությունները չեն ներկայացվում այնպես ինչպես ի սկզբանե ամրագրված է: Արարիչ- մարդ փոխհարաբերությունը Հին Կտակարանում ներկայացված է կոնկրետ պայմանականություններով և ուղղակիորեն կապված է

հայ և հրեա էթնոսների հետ, որտեղ խստորեն պահպանված է նրանց փոխհարաբերությունների անխախտությունը:
Շարունակենք ներկայացնել Հին Կտակարանի դոգմատիկ ճշմարտությունները:
Հին Կտակարանը  նշում է. «Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր» (Գործք. 7.2), իսկ ավելի ճշգրիտ Կասդյաց կամ Քաղդյաց երկրի ՈՒր քաղաքում (Ծննդ.11.28):Մենք այսօր արդեն գիտենք ,որ Կասդյաց, կամ Քաղդյաց տարածքը Մեծ Հայքի տասնհինգ աշխարհներից մեկն էր Կորդվաց լեռան շրջանում:
Ղևոնդ Ալիշանը «Յուշիկք հայրենեաց հայոց» գրքի առաջին հատորում նույնպես գրում է, որ հրեաների Աբրահամ նահապետը ծնվել և բնակվել է Միջագետքում: Ըստ Հին Կտակարանի՝ Արարչի առջև առաջին զոհասեղանը, ջրհեղեղից հետո, պատրաստվել է Մասիս սարի վրա՝  Նոյ նահապետի ձեռքով (Ծննդոց 8.20): Դրանից մի քանի հազար տարի անց  երկրորդ զոհասեղանը  պատրաստեց  Աբրահամը Մորիա լեռան վրա, երբ Իսահակին պետք էր զոհաբերեր: Երրորդ զոհասեղանը պատրաստվեց  Սողոմոնի կառուցած Աստծո Տաճարում: Ամենավերջին զոհասեղանը  դարձավ սուրբ Խաչը, որպես զոհասեղան Հիսուսի համար: Այսպիսով առաջին զոհասեղանը, ըստ Հին Կտակարանի, պատրատվել է Հայաստանում՝  Արարատ սարի վրա և վերջին զոհասեղանը պաշտոնապես ընդունվել է հայոց եկեղեցու կողմից:
Հայ հրեա դիցահավատամքային փոխհարաբերությունների հաջորդ անխախտությունը Արարչական մի խորհրդանիշ է, որը աստվածաբանության <!–more–>մեջ <!–more–>հայտնի է որպես «Արարչի պաշտամունքի շարժական խորանի վարագույր»: Խորանի վարագույրն իր գույներով նույնպես Արարչական դոգմատ է, ինչպես նաև դոգմատ է նրա կրելու պատմական իրավունքը :Աշխարհի պետություններից շատերը իրենց դրոշների համար երեք գույն են ընտրել` ըստ իրենց իմացած խորհուրդների: Այս առումով բացարձակապես տարբերվում են մի քանի պետությունների դրոշներ, որոնց թվում է նաև Հայոց Պետականության դրոշը:
Մենք անդրադառնանք մեր Հայոց Պետականության դրոշին կամ հայկական եռագույնին: Ինչպես բոլոր խորհրդանշանները, նույնպես և մեր պետության դրոշը, որոշակի հոգևոր խորհուրդ է պարունակում, որն անմիջապես  կապվում  է կոնկրետ խնդիրների հետ: Ըստ Հին Կտակարանի,  Հին ուխտի մեջ այսպես է ներկայացված այն դրոշը, որը հիմա մենք կրում ենք` «Նրբահյուս բեհեզից, կապույտ, ծիրանի և կրկնակի կարմիր կտավից տասնշերտանի վարագույրով խորան կպատրաստես» (Ելք 26.1): Կատարենք պարզա- բանում. այստեղ Խոսքը

Աստծո պաշտամունքի շարժական խորանի մասին է, որի վարագույրի գույներն ու նկարագիրն Արարիչն է տվել: Ըստ Հին Կտակարանի, ի սկզբանե հայտի են գույները և նրանց հերթականությունը, սակայն Հին Կտակարանի շարադրանքից հայտնի չէ, Մովսեսից առաջ կա՞ր մեկը, ով իրավունք ուներ կրելու այն, պատասխանը ակնհայտ է, իրոք` այդ մեկը եղել է Մովսեսից և Աբրահամից առաջ: Այսպիսի շարունակություն է  ստանում պատմությունը. Արարիչը  հանձնարարում է Մովսեսին պատրաստել վարագույրը` ըստ ի վերուստ տրված գույների։ Ի վերուստ տրված  եռագույներով վարագույրին հաջորդ անգամ հանդիպում ենք Սողոմոնի հետ կապված: Եռագույնով վարագույրը կախվում է Սողոմոնի կառուցած տաճարի խորանում: Խորանի հետնամաս իրավունք ուներ մտնելու միայն այդ տարվա քահանայապետը, որը, ըստ Հին Կտակարանի, Մելիքսեդեկն էր կամ Սասնա Ծռերի Մելիքսեթ քահանան, վարագույրից այն կողմ քահանան կարող էր անցնել միայն նախապես զոհ մատուցելով:
Հին ուխտում ի վերուստ տրված եռագույնը  հիշատակվում է նաև հրեաների գլխավոր ռաբիների լանջապանակի պատրաստման ժամանակ (Ելք 39. 8): Լանջապանակը  ոսկյա թերթիկ է, որը ունի մի թզաչափ երկարություն և նույնքան լայնություն, պատված կապույտ, ծիրանի և կարմիր կտավով,  որի վրա ամրացված են  տասներկու թանկագին քարեր, քարերի վրա փորագրված են Իսրայելի տասներկու ցեղերի անունները: Բայց երբ հրեական սինոդը մերժեց Հիսուսին և խաչեց նրան, այդ բոլոր քարերը իսպառ խամրեցին: Այսպիսով, ըստ Աստվածաշնչի, հրեաները զրկվեցին ի վերուստ Արարչի կողմից տրված մեկ թզաչափ եռագույնը կրելու իրավունքից: «Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում և խրատում եմ» (Հայտն. 3.19): Նոր Կտակարանի այս միտքը այն անջրպետն է, որը բաժանում է մեզ մյուս աշխարհից և հնարավորություն տալիս մեզ խոսելու հայ էթնոսին պատկանող Աստվածաշնչյան դոգմատիկ հաջորդ իրավունքի մասին: Մենք հայերս  Արարչի վարագույրը իր եռագույնով որպես պետական դրոշակ կրելու իրավունքը վերահաստատել ենք  մեր անցած դաժանագույն ճանապարհով:
Աշխարհի տիրակալները գիտեն, մենք էլ իմանանք, հայ էթնոսը ունի կապույտ, ծիրանի և կարմիր եռագույնը կրելու բացառիկ իրավունքը, որը շեղակիորեն ամրագրված է Աստավծաշնչում և հայտնի է որպես Կասդյաց, կամ Քաղդյաց աշխարհ: Սակայն Հին Կտակարանում հայտնի Արարչական այս հերթականությունը խախտված է մեր հայոց եռագույնում, թե ով և ինչու խախտեց հասկանալի է, իսկ երբ պետք է ուղղվի կարծում եմ  դա ևս հայտնի է: Մեր Արարչությամբ ապրելու Հայոց Պետական Իրավունքը ամրագրված է, խորհրդանշված և  վերահաստատված է երկնքում, իսկ երկրի վրա այն ներկայացված է համայն աշխարհին որպես պատվիրան Եռագույնի դոգմատով:

Մենք պետք է իմանանք, թե ի՞նչ խորհրդանշանի կրողներ ենք և պետք է նաև իմանանք Արարչական իրավունքը տրված չէ խաղալու համար, բայց նաև պետք է հասկանանք, որ անդատապարտ կարող ենք  հատել  դոգմատիկ Արարչական սահմանը, մենք մեր Մեծ Զոհաբերությունը արել ենք և դրոշակը  ճիշտ եռագույնի դասավորությամբ կրելու իրավունքը հաստատել ենք արյամբ:
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գերմանիա

………………………………………………………………………………………………

ԳԻՏԱԿԱՆ ԱՆԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆ ՎԱՍՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ

Նախ անհրաժեշտ է անրադառնալ հոդվածագրի հայերեն գրավոր լեզվի չիմացությանը:
Օրինակ, մեջբերում՝ «Ըստ Հին Կտակարանի այսպիսին է տիեզերակարգը` «Երկինքը Իմ աթոռն է, ու երկիրը Իմ ոտքերի պատվանդանը» լավ պրպտելու դեպքում կարելի է աստվածաբանության մեջ գտնել այս նախադասության երկար և ձիգ փիլիսոփայական մեկնաբանությունը, որը, սակայն, չի տալիս մեզ` մեր գլխավոր հարցի պատասխանը»:
Հայերենի շարահյուսությանն անհարիր ու խառնափնթոր նման նախադասությունները բազմաթիվ են այս հոդվածում: Զարմացնում են նաեւ հոդվածագրի հնարովի, հայերենի լեզվին անհարիր եւ անհեթեթ դարձվածքները. օրինակ՝ «Երկինք՝ պետք է աթոռ հասկանալ հայ էթնոսին…», «դուալիստական շարադրանքից…»եւ այլն:
Այժմ անցնենք հոդվածի բուն էության քննությանը:
Հոդվածը միտված է «գիտական անբարեխղճություն՝ վասն հարմարավետության» քծնանքով: Քաղաքական պնակալիզությամբ հրեական սարքել հայոց մշակույթի այս կամ այն անդաստանը՝ նոր բան չէ: Սակայն, ըստ հոդվածագրի, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի խորհուրդը բխեցնել հրեական խառնիճաղանճ կրոնական խորհրդապաշտությունից, կամ հայկական մշակույթը հրեականի հետ նույնացնել՝ արդեն չափից դուրս է: Հոդվածը սկսվում է հեղինակի բուն նպատակայնությունը ներկայացնող նախադասությամբ՝ «Հայերը և հրեաները համաշխարհային մշակույթի և կրոնի մեջ երբեմն այնքան են եզերվում իրար հետ, որ տարբերակելը դառնում է անհնարին»:

Տարբերակելն անհնարի՞ն է: Մի՞թե: Մշակույթ՝ նախեւառաջ նշանակում է. գենոտիպ, լեզու, ազգային էությունից բխած երաժշտություն, ճարտարապետություն եւ այլն: Հայերենը՝ Հնդ-Եվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզու է, եբրայերենը՝ սեմիտական: Ի տարբերություն հայերի յուրահատուկ գենոտիպի, հրեաները չունեն գենոտիպի հավաքական տիպականություն: Եկեղեցական մեր շարականները, ճարտարապետությունը եւ այլն, որեւէ առնչություններ չունեն հրեականի հետ: Ավելին, գաղտնիք բացահայտած չեմ լինի, բոլորին է քաջ հայտնի, որ հայերը եւ Հայկական լեռնաշխարհի վաղնջական պետականությունները  Հին Կտակարանում հայտարարվում են՝ թշնամի: Հարց է առաջանում. ի՞նչ նպատակ է հետապնդում հոդվածագիրը:
Նախքան հոդվածի «դոգմատիկ ճշմարտություններին» անդրադառնալը, ընթերցողի ուշադրությունը ցանկանում եմ միանգամից սևեռել հոգեբանական այն հնարքի վրա, որի շուրջ հյուսված է այս ողջ շարադրանքը: Խոսքը գնում է հոդվածագրի կողմից “Հին կտակարանի” հնգամատյանը՝ “Թորան”, որպես քննախուզության միակ և անառարկելի աղբյուր, իսկ հրեից նահապետների մասին պատումները՝ «Հայ-հրեա դիցահավատամքային փոխհարաբերությունների անխախտություն» ներկայացնելու մասին:

Միանգամայն աննկատ, բայց հաստատամտությամբ, ընթերցողի մեջ ներարկվում է մի միտք, որ այս երկու աղբյուրնե՛րն են այն ելակետը, որոնց միջոցով պետք է լուսաբանվեն երևույթները: Ահա այստե՛ղ է գլխավոր ծուղակը. հեղինակի կասկածելի «ճշմարտություններին» այնքա՛ն էլ չհավատացող միամիտ մարդը, հրապարակ նետված կեղծ ու ապազգային դրույթներին պատասխան տալու ակնկալիքով, փոխանակ հիմքից կոտրելու այս ողջ թյուրիմացության ողնաշարը, կարող է ձեռքը վերցնել “Հին կտակարանը” և, բնականաբար, խճճվել դավանաբանական խնդիրների խառնափնթոր սարդոստայնում:

Սակայն, այդ երբվանի՞ց ենք սկսել հնգամատյանի պատումներո՛վ որոշել Հայ Տեսակի տեղը երկնքում կամ երկրի վրա: Այդ երբվանի՞ց են ազգային ծրագրերից խոսող հայ մտավորականները աբրահամների ու մովսեսների՝ “Հին կտակարանում” շարադրված վարքից, և նրանց ցեղային՝ հոդվածագրի կողմից «արարիչ» հորջորջվող աստծո խոսքերի՛ց, բխեցրել մեր իրավունքներն ու պարտականությունները:

Բացահայտելով իբրև ճշմարտություն ներկայացված այս շարադրանքի աներևույթ առանցքը, արդեն զարմանալի չէ, թե «գիտական անբարեխղճություն՝ վասն հարմարավետության» մոտեցմամբ ինչ «գիտական» թեթևամտությամբ է հեղինակն ազդարարում՝
ա/ «Հայերի և հրեաների մշակութային և կրոնական եզերումների,
բ/ դրանց տարբերակման անհնարինության»,
դ/ “Հին կտակարանում” իբրև թե ամրագրված հայոց «դոգմատիկ» իրավունքների, հայ գաղափարաբանությունը հրեական «ճշմարտությունների» պրիզմայով անցկացնելու անհրաժեշտության մասին:

Կցանկանայի անդրադառնալ հատկանշական մեկ ա՛յլ հնարքին, ըստ որի զարգանում է հոդվածի տրամաբանությունը: Կոնկրետ հիշատակված որևէ փաստ՝ հեղինակի կողմից ստանալով հեղհեղուկ և խիստ կասկածելի մեկնաբանություն, օգտագործվում է ընթերցողին միանգամայն նպատակաուղղված եզրակացության հանգեցնելու համար: Դատեցեք ինքներդ:

Արամ Մկրտչյանը գրում է՝ «Մենք այսօր արդեն գիտենք, որ Կասդյաց, կամ Քաղդյաց տարածքը Մեծ Հայքի տասնհինգ աշխարհներից մեկն էր Կորդվաց լեռան շրջանում»:

Հիշեցնեմ հեղինակին, որ Կորդվաց աշխարհը՝ Կորճայքն է կամ Կորդուի՛քը, որը չնչին իսկ աղե՛րս չունի հոդվածում հիշատակված ՈՒր քաղաքի և առավել ևս՝ Աբրահամի քոչվոր ցեղի ներկայացուցիչների կասկածելի տեսիլքների հետ:

Եզրափակելով, կցանկանայի շեշտել հետևյալ նկատառումները:

Ա.- Հայի ու հրեայի միջև տարբերություններն այնքան են, որքան որ բնությունից տարբեր են իրար հակոտնյա երկու տեսակներ՝ նստակյացն ու քոչվորը, որքան որ տարբեր են արարողի և ավերողի հոգեբանությունները, ստեղծողի ու գողանալով սեփականացնողի բարոյական արժեքները:
Բ.- Մեր պատմությունն ու հավատամքը եզերված չէ՛ հուդայականի հետ և ո՛չ էլ պայմանավորված է Յահվեական թաքնախորհուրդներով:
Գ.- Գաղափարաբանական բնույթի դատողություններն ամենևին էլ չե՛ն ենթադրում մտքի խճճվածություն և շարահյուսական շեղումներ: Դրանք առավել մատչելի են՝ պարզ, կուռ և հայեցի մատուցման դեպքում: Ինչպե՞ս կհրամայեք հասկանալ հետևյալ միտքը. «հայ էթնոսը ունի կապույտ, ծիրանի և կարմիր եռագույնը կրելու բացառիկ իրավունքը, որը շեղակիորեն ամրագրված է Աստավծաշնչում և հայտնի է որպես Կասդյաց, կամ Քաղդյաց աշխարհ»:
Եվ սրա նման անհեթեթ գլուխկոտրուկներն այս հոդվածում բազմաթիվ են:
Դ.- Հայոց Պատմությու՛նն է մեր հոգու բոլոր գանձերի շտեմարանը:

«Գիտական անբարեխղճություն՝ վասն հարմարավետության» քաղաքական քծնանքով դուք հայ ժողովրդի գիտակցության մեջ սպանում եք հայ ազգատեսակի Ոգու պաշտպանողականությունը:

Գևորգ Հովհաննիսյան



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Sevyan Ashot
Feb 22, 2011 0:36