Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 28, 2011 2:30 - 1 քննարկում

Ինչո՞ւ Քոչարյանի անունը լսելիս Արտյոմ Խաչատրյանի քաքն ու ցեռը իրար են խառնվում: Կարդացեք ստորեև և դիտեք նկարը…

26.11.2011

«Ընդդիմադիրների»՝ նախագահ Սարգսյանից ազատվելու  (և հակառակը) գրագետ աշխատանքի կազմակերպման առիթով

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Երկրորդ նախագահի շահերը սպասարկող ԶԼՄ-ներն արագացնում են իրադարձությունները։ Օրեցօր էլ ավելի շատ «վերլուծական» նյութեր են հրապարակվում, որոնք ապացուցում են նախագահ Սարգսյանի՝ իր պաշտոնին գտնվելու, էլ չենք խոսում նրա շրջապատի վնասաբերությունը։ Եվ օրեցօր ավելի մեծ թվով նյութեր են հրապարակվում, որոնք ապացուցում են Ռոբերտ Քոչարյանի անփոխարինելիությունը և նրա՝ իշխանություն վերադարձի անհրաժեշտությունը։ Իհարկե, նախագահ Սարգսյանի վնասաբերության հաշվով քոչարյանական հրապարակումները ճիշտ են, միայն թե ի վիճակի չեն ասել ողջ ճշմարտությունը, այն է. չի կարող վնասաբեր չլինել և ոչ մի քաղաքական գործիչ, եթե աշխատում է անկախ ՀՀ-ում, քանի որ անկախ ՀՀ-ում սույն պատմական պահին և տեսանելի ապագայում հնարավոր է ընդամենը պլուտոկրատական պետության գոյությունը, և բոլոր երեք նախագահներն էլ ակամա գլխավորել են պլուտոկրատական ռեժիմներ, ընդ որում՝ նրանցից ոչ մեկը նույնիսկ կես քայլ չի կատարել այդ ռեժիմը վերացնելու համար։ Բայց սա չէ գլխավորը և ոչ էլ սա է սույն մեկնաբանության առարկան։ Նման հրապարակումներին արձագանքելն, իհարկե, անիմաստ է, մանավանդ որ անձամբ ես նախագահ Սարգսյանի թիմի անդամ չեմ, իսկ նա իմ պաշտպանության կարիքը չունի։ Բայց ցնցել է քոչարյանա-ծառուկյանական պարբերականի այսօրվա հրապարակման ավարտը։ Արժե բառացի մեջբերել հայրենական «քաղաքական» մտքի այդ գլուխգործոցը. «7 օրն» ամեն ինչ կանի նաև, որ Սերժ Սարգսյանը չվերարտադրվի, իսկ հետագայում մասնակից կդառնա Նոր Հայաստանի ձևավորմանը և ազգային–դեմոկրատական թավշյա հեղափոխության իրականացմանը» (http://7or.am/archives/83946)։ Քոչարյանա-ծառուկյանական հրապարակախոսության վերջին բացահայտումների առիթով մի քանի նկատառում հայտնենք։
Առաջին. այն, որ Հայաստանում թավշյա հեղափոխության մասին խոսում են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և այլք, դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, քանի որ այս դեպքում գործ ունենք քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն Արևմուտքի աջակցությունը և արևմտյան կողմնորոշում, 1998-ից ի վեր երբեք չեն եղել երկրի ղեկավարությունում, տարբեր պատկերացումներ ունեն համազգային նշանակության առանցքային հարցերի վերաբերյալ։ Բայց երբ թավշյա «հեղափոխականությունը» վերագրում են Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին, ապա դա արդեն, ինչպես ասում են, անիմանալիի ոլորտից է։ Հավանաբար, իր 55-ամյակի պատվին, որը պրն Ծառուկյանը մեծ թափով նշեց նոյեմբերի 25-ին Դուբայում, նոյեմբերի 26-ին նա Երևանում ճոխ սեղաններ գցեց որոշ պարբերականների աշխատակիցների համար, իսկ սրանք էլ, հարբելով, սկսեցին, ահա, նման բաներ գրել…
Երկրորդ. ամեն անգամ, երբ նայում ես քոչարյանա-ծառուկյանական մամուլը, ռացիոնալ եզրահանգման ես գալիս, որ այն ֆինանսավորվում է բացառապես նախագահ Սարգսյանի ռեսուրսներով, քանի որ քաղաքականապես անկողմնակալ ընթերցողի գիտակցության մեջ (նշենք, որ մամուլի բոլոր տեսակները հրատարակվում են բացառապես անկողմնակալ լսարանի համար. օրինակ, ի՞նչ օգուտ ունեն դաշնակները «Երկիրը» դաշնակների համար հրատարակելու վրա փող ծախսելուց, որոնք առանց այդ էլ իրենցն են, հետևաբար՝ նրանք թերթը հրատարակում են ուրիշների համար՝ նրանց իրենց կողմը գրավելու նպատակով), շնորհիվ նման հրապարակումների, սոսկ զզվանք է առաջանում Քոչարյանի կերպարի ու նրա թիմի հանդեպ։ Սակայն պարզ է, որ քոչարյանական մամուլը նախագահ Սարգսյանը չի պահում. նրան իր ձրիակերներն էլ հերիք են, որոնցից օգուտ ստանալ նրան նույնպես չի հաջողվում, այնպես որ դժվար է հասկանալ, թե ինչու պետք է փող ծախսել սեփական անձն արատավորելու համար։
Երրորդ. Հայաստանում այդպես էլ չսովորեցին աշխատել հանրային կարծիքի հետ՝ լրատվամիջոցների միջոցով։ Բայց դեռ ուշ չէ և կարելի է ինչ-որ բան սովորել մինչև ընտրությունները մնացած վեց ամսում։ Անկեղծ խորհուրդ երեք ճամբարներին էլ (տերպետրոսյանական, քոչարյանական, սարգսյանական). դիմեք դաշնակից երկրների պոլիտտեխնոլոգների օգնությանը, նրանց կես տարով այստեղ հրավիրեք, որպեսզի նրանք աշխատեն ձեր «տեխնոլոգ-վերլուծաբանների» հետ և սովորեցնեն նրանց թեկուզև այն բանին, որ զզվանք չառաջացնեն ձեր անձերի հանդեպ։ Այլապես 2012թ. մայիսի վերջին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, երբ հաղթանակ կտոնեն բոլոր երեք նախագահների երեք ճամբարներն էլ, երկրում կսկսվի համազգային մի ցռիկ, որը խաղաղ քաղաքացիական բնակչության ջրազրկման աստիճանով կարելի կլինի համեմատել միայն միջնադարյան ժանտախտի համաճարակների հետ, որը կվերածվի համազգային աղետի։

Հետգրություն
Կարելի է Մոսկվա չգնալ և ուսուցման համար դիմել «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ, որը հրատարակում է «Ազգային գաղափարը»։ Ձեռք բերված գիտելիքների որակը համարժեք կլինի մոսկովյանին, բայց ծախսերը՝ շատ ավելի քիչ։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 30, 2011 10:47