ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 23, 2008 14:10 - 2 քննարկում

Գրպանի Էլեկտրոկայանը՝ Ինը Վոլտային

Մութ էր…
Սենյակումս փակված,
Պառկել ու լսում էի Բախի պաղատանքն Աստծուն։

Մութ էր,
Ու հիշեցի օրերս հին,
Երբ հայրս մոմի լույսի տակ,
Սաղմոս էր երգում Աստվածաշնչային։

Ու այդ մթության մեջ,
Հիշում եմ, ծնվում էին գյուտեր,
Գյուտարարներ էին շինվում՝ տեղի՜ն, անտեղի՜ն։

Շինվում էին մարդիկ.
Շինու՛մ էին մարդկանց՝
Անգիտակցությունից ծլած բարակ ճյուղերին,
Խելագարված ծնողների գրկերում մութ։

Հիշում եմ անակնկալ գոռոցն իմ,
Ինը վոլտանի մարտկոցից բխած,
Անգիտական փորձարկման պահին։

Հիշում եմ, ու զարմանքով խորհում,
Ինչու՞ եմ սսկվել մինչեւ օրն արդի,
Ինչու՞ չեմ ասել, “Ապրե՛ս,
Պարոն Լիդեռ՝ Քո՛ռ…

…Ձեր շնորհիվ եմ հիշում անցյալն իմ մութ,
Մութ, բայց ջերմագին,
Մարտկոցից բխած ինը վոլտային”։

Նոյեմբեր 10, 2007
Հակոբ Գեւորգյան
Լոս Անջելես, Քալիֆորնիա



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Nov 27, 2008 21:09