ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 31, 2010 8:56 - չքննարկված

«Նաիրիտ» գործարանի ներկայիս ողբերգական իրավիճակի շուրջ

ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի* 2008 թվականի աշնանից սկսած «Նաիրիտ» գործարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հրապարակային ուսումնասիրություններին ի պատասխան պատկան մարմինները չցուցաբերեցին համարձակություն հերքելու կամ հաստատելու մեր կողմից բազմիցս հրապարակված անօրինականությունները, այլ ընտրեցին ճղճիմ «պաշտպանություն», որն իրականացրեց վարչապետ- «Նաիրիտ»  գործարանի տնօրինություն-«Ազգ»- «Հայոց աշխարհ»- «Գոլոս Արմենիի»  տանդեմը:

Նրանց գործելաոճը դարձավ ՀՌԱԿ-ի հետ առնչություն ունեցող քաղաքացիներին աշխատանքից ազատելու լայնամասշտաբ եւ ստոր քայլերը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հանդեպ հետախուզման կեղծ ու վարկաբեկիչ լուրեր տարածելը (փաստաթղթեր կեղծելու միջոցով «Նաիրիտին» չտրված արհեստականորեն պարտք գոյացնելով), ՀՌԱԿ-ին նույնանուն կուսակցության ստեղծումը ու օրինախախտումներով հանդերձ ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցումը, «Նաիրիտ» գործարանի ղեկավարության կողմից հեռախոսային ահաբեկումները  ՀՌԱԿ  կենտրոնական գրասենյակի աշխատակիցների հանդեպ եւ այլն…

Արհամարհելով մեր հադեպ իրականացրած ստորությունները’ մենք զերծ մնացինք նույն ոճով իրենց պատասխանելու գործելաձեւից’ չնայած այն հանգամանքին, որ հանձնախմբի հավաքագրած տվյալների մեջ կան փաստեր, որոնք վերաբերում են վարչապետի եղբոր’ ներկայիս ղեկավարի, «Նաիրիտ» գործարանի փաստացի սեփականտեր Վահան Մելքոնյանի իննսունական թվականներին Պետմատում աշխատած տարիներին: Ինչպես նաեւ խորամուխ չենք լինում «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանի առնչությանը հոկտեմբերի 27-ին, նաիրի հունանյանից ստացած ինչ-որ նվերներին’ ֆրանսիական օծանելիքի տեսքով, կամ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի սփյուռքյան վաշխառու գործունեությանը… Այս ամենի վերաբերյալ փաստերն առկա են…

ՎԵՐՋԻՆ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վերը թվարկածով հանդերձ ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը շարունակեց իր գործունեությունը ու պարզեց, որ, փաստորեն, իրականություն դարձան մեր բոլոր կանխատեսումները գործարանի անգրագետ կառավարման շուրջ եւ 2006 թվականից մինչ օրս, «Նաիրիտ»-ի ապաշնորհ ղեկավարության աշխատաոճի եւ կառավարության’ ի դեմս Էներգետիկայի նախարարության «շահութաբեր աչքակապության» արդյունքում գործարանը հասցվեց սննկացման եզրին’ կուտակելով շուրջ 300 մլն դոլար պարտք, որից 200 մլն-ը’ Հայաստանից դուրս գտնվող կազմակերպություններին: Իսկ վարկային գումարները հիմնականում մսխվեցին կաուչուկի արտադրությունը բուտադիենի հումքի անցնելու «ծրագրի»  անվան  տակ: Սա է պատճառը, որ  համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են ներդրումներ կատարել ու համագործակցել հեքիաթասաց  ՀՀ վարչապետի եւ «Նաիրիտ» գործարանի «ղեկավարության»  հետ, քանի որ ակնառու է, որ վերջիններս չեն տիրապետում իրական տեխնիկա-տեխնոլոգիական ներկայիս վիճակին, հակառակ պարագայում բազմաթիվ անգամ չէին ստի’ «մեկամսյա ժամկետում» բուտադիենի հումքի վրա կաուչուկի արտադրության թողարկման մասին հայտարարություններ անելով եւ չէին ընկնի ողորմելի վիճակի մեջ:

Փաստորեն, «Նաիրիտ» գործարանի 10% սեփականատեր հանդիսացող  ՀՀ կառավարության կանխամտածված թողտվությամբ, Հայաստանը համաշխարհային մենաշնորհային արտադրության կորստի շեմին է, որի արդյունքում կփակվեն հազարավոր աշխատատեղեր  ու արտադրական տեխնոլոգիաներ թե’ գործարանում, թե’ նրանից  դուրս:

ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը փաստելով «Նաիրիտի» ներկայիս ողբալի վիճակը, մշակել է գործարանի առողջացմանն ուղղված քայլերի առաջնահերթությունների փաթեթ, որն էլ պատրաստ է ներկայացնել պատկան մարմիններին, բայց ոչ գանձագողերին:

ՀՌԱԿ   տնտեսական   հանձնախումբ

———————————————————————————————————-* Ծանուցում. ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը գործում է 1997 թվականից, որը մինչ օրս ղեկավարում է Հարություն Առաքելյանը: Հանձնախմբում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող վաստակաշատ մասնագետներ: Անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարության ու հանրության դատին է ներկայացվել տնտեսական-տարածաշրջանային  ռազմավարական  բազմաթիվ  հայեցակարգեր եւ նախագծեր:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ