Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, July 4, 2012 5:16 - 1 քննարկում

Ինչո՞ւ «Հարսնաքարում» մոմավառության ժամանակ չհնչեց «Լե՜-վոն նա-խա-գա՛հ»: Կբացահայտվեիք, չէ՞…

ՀՀԿ-ի նկատմամբ ունեցած իմ հակակրանքը երբեք չի տարածվել այս մարդու վրա, երևի ես նրան վատ եմ ճանաչել՝ այդ պատճառով, բայց միգուցե այն բանի համար, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսեց լավ խաղալ, ու դրանում նրա դրական դերն անժխտելի էր:
Էլի եմ կրկնում, «Հարսնաքարում» կատարվածը սահմռկեցուցիչ հանցագործություն է ու դրա բոլոր մեղավորներն արժանի են խիստ պատիժների, սակայն ինձ դուր չի գալիս, երբ այս ողբերգական դեպքն այդ աստիճան քաղաքականացվում է: Ես կարծում եմ, եթե այն պատահած լիներ սովորական քաղաքացիների հետ՝ այսքան աղմուկ չէր բարձրանա: Ոմանց անչափ անհրաժեշտ է, որ մշտապես շեշտվի տուժածների ռազմական բժիշկներ լինելու և զիվորոկան կոչումներ ունենալու փաստը ու ոչ մեկը չի ասում, որ տղաները համազգեստներով չեն եղել, իսկ դա նշանակում է, որ նրանք եղել են սովորական քաղաքացիական հագուստներով… Նորմալ հայաստանցու համար դա շատ կարևոր է, այլ բան է , երբ ձեռք են բարձրացնում սովորական քաղաքացու վրա, այլ բան, երբ տուժողը Հայոց Բանակի սպան է: Սովորական մարդկանց լարերը գռգռող այս փաստն է, որ այսօր անազնիվ քաղաքական ուժերը շահարկում են: «Հարսնաքար» մոմավառության գնացածները իրենց կատարած քայլի իմաստն ամբողջությամբ արժեզրկեցին իրենց գոռում գոչյուններով: Դրանց մեջ միայն բացակայում էին «լեվո՜ն Նա-խա-գա՜հ» կոչերը…
Այս կայքում ադմինները շատ դիպուկ նկատել էին…«Հեռվից երևում են ՀԱԿ-ի ականջները»:
Երեկ Պարոնյան 20 հասցեում, ԵԿՄ կենտրոն կառույցի նախկին գրասենյակի շենքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք զինամթերք, իսկ իշխանությունների մեջ մարտի 1-ի մեղավորներ փնտրողները բերանները ջուր են առել: Չէ՞ որ այդ զենքերն իրավապահների դեմ օգտագործելու համար էին բերվել դեպի նախագահական պալատը տանող ամենակարճ ճանապարիհի վրա գտնվող այդ շենքը ու երջանիկ պատահականությամբ դրանք չեն կարողացել օգտագործվել: Հետևանքների մասին մտածելը նույնիսկ սարսափեցնում է:
Այս ինչո՞ւ եք պապանձվել ՀԱԿ-ի սադրիչներ, դե դուրս ելեք փողոց, պահանջեք լինչի դատաստան մեղավորների համար: Լռում եք ու ես գիտեմ թե ինչու, որովհետև դա ձեր զինապահեստն էր և այն նախատեսված էր դիվային գործողությունների համար՝ հանդեպ մեր պետության ու պետականության :
Հուսանք, որ այս քողարկված հանցագործությունն էլ կբացահայտվի ու մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան՝ և այս անգամ ոչ մի համաներում նրանց չի փրկի:

SMERCH



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գևո
Jul 4, 2012 14:06