ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, June 6, 2011 20:38 - 2 քննարկում

Հիվանդ Թուրքիան կառողջանա՞, եթե կիրառվի սովետմիության կազմալուծման դեղատոմսը…

Թուրքական գլխավոր ընդդիմությունը 1 միլիոնանոց միտինգ է կազմակերպել

Հունիս 06, 2011 | 13:26

Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը  Ստամբուլի Քազլըչեշմեյի հրապարակում 1 միլիոնանոց նախընտրական հանրահավաք է իրականացրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ասելով. «Նա ինչ էլ ասի, իմ սրտում միայն մարդկությունն է։ Քեմալի հանգստությունը կհաղթի Ռեջեփի զայրույթին։ Նա այսօր Ադանայում խոսեց՝ ասելով, թե ես Իսրայելին աջակցում եմ։ Մի՞թե նա չէ  Մեծ Մերձավոր Արեւելքի նախագծի համանախագահը, մի՞թե նա չէ ԱՄՆ-ում հրեաների մեծ մրցանակը ստացողը։ Այդ ինչպե՞ս է հիմա առյուծ կտրել։ Նրա ատամները կհանեմ, մի անհանգստացեք»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

CHP-ի գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը պնդել է, թե հանրահավաքին մասնակցելու համար ճանապարհ եկածների նկատմամբ  արհեստական արգելքներ են ստեղծվել:

Հաջորդ օրը նույն հրապարակում հանրահավաք է արել Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, թե իր հանրահավաքն ավելի բազմամարդ է՝ թերահավատորեն վերաբերելով ընդդիմության հանրահավաքին 1 միլիոն մարդու մասնակցության թվաքանակին։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Jun 7, 2011 12:22