ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 20, 2011 11:24 - 1 քննարկում

Ո՞վ պայթեցրեց Չեռնոբիլը, ո՞վ խորտակեց Սպիտակը, ո՞վ կործանեց Սովետը, ո՞վ աղետի ենթարկեց լեհական կառավարությանը… ո՞վ:

Հունվար 20, 2011 | 18:14

Լեհաստանում ոչ ոք չի վիճարկում լեհական կողմի ահռելի սխալները, սակայն ռուսները կարող էին խոստովանել իրենց ինչ-որ սխալներ։ Նման կարծիք է արտահայտել լեհ խորհրդարանական Տադեուշ Իվինսկին Time-ին տված հարցազրույցում՝ խոսելով Լեհաստանի նախագահի օդանավի կործանման մասին, հայտնում է InoPressa-ն։

Նա նաեւ ավելացրել է, որ ռուսները «չակնարկեցին, որ իրենց կողմից եւս ինչ-որ լավ  բան կարելի էր արած լինել»։

«Ի՞նչ պատճառով, օրինակ, ռուսական օդանավակայանը չէին փակել, եթե եղանակն այդքան վատ էր։ Եւ ինչո՞ւ  աուդիոձայնագրության մեջ դիսպետչերը աղետից մի քանի վայրկյան առաջ ասում է օդաչուին, որ նա «կուրսի վրա է»։

Չպատասխանելով այդ հարցերին՝ ռուս քննիչները հայտարարեցին, որ գործը փակվել է, սակայն երեքշաբթի նրանց իրադարձությունների բոլորովին այլ տարբերակ ներկայացվեց. Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլլերը ավիավթարի զգալի մեղքը դնում է ռուս դիսպետչերների վրա»,- ասված է հոդվածում։

Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի  համաձայն, օդաչուները սխալվել էին բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրենց վրա գործադրված ճնշումների պատճառով, ինչն էլ բերել էր վայրէջք կատարելու սխալ որոշման եւ աղետի։

Աղետի մասին զեկույցի նախագիծը Լեհաստանին տրվել էր 2010 հոկտեմբերին։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տոիսկը փաստաթուղթն անընդունելի էր համարել։

Նշենք, որ ՏՈՒ-154 ինքնաթիռը, որի գտնվում  էին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, առաջին տիկինը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանում՝ Սմոլենսկի մոտակայքում, վթարի էր ենթարկվել 2010 թվականի ապրիլի 10-ին։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

david_metsahogi
Jan 21, 2011 9:58