ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 8, 2008 20:03 - 2 քննարկում

ԻՆՁ ՓՐԿԵ´Ք, ՄԱՐԴԻՔ

Հոգնած ու լքված ինքս ինձանից,
Քայլում եմ մոլոր օտար երկրում.
Հուսախաբ, անմիտ, անիմաստ կյանքից,
Ես իմ ծնունդն եմ անվերջ անիծում

Ասես թե լինեմ արմատից պոկված,
ՈՒ դեն շպրտված մի վայրի ծաղիկ.
Իմ հող ու ջրի բույրին կարոտած,
Մեռնում եմ իզուր, փրկեցե´ք մարդիք

Ինձ տարե՜ք, տարե՜ք տնկեք մեր այգում
Հողից հայրենի, զեփյուռից անուշ
Շուրթերիս կիջնի անեղծ մի եղյամ
Սրսփուն ցողն այդ բալասան ու բույժ
Նորից կբուրեմ ու կշողշողամ
Ինձ փրկե´ք մարդիկ,
Որ չմահանամ …

Սոնա Արշունեցի
Բրյուսել, 2007թ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

gvg
Dec 9, 2008 0:25