ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, September 9, 2012 22:24 - 2 քննարկում

Մի խորհրդավոր պետության ավազակ վարչապետի ճարպիկության մասին…

«Նաիրիտի» եւ Տիգրան Սարգսյանի խորհրդավոր պատմությունը

2012-09-07 15:29:57

Դեռ մեկ տարի էլ չկա, ինչ այն ժամանակվա ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը բաց նամակով դիմեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին եւ լրատվամիջոցներին, որտեղ անդրադառնում էր «Նաիրիտ» գործարանում «պետական միջոցների խոշոր չափերի` 31 միլիոն դոլարի հափշտակության ուսումնասիրությանը»:
Միայն նշված թիվը` 31 միլիոն դոլար, պետք է որ շարժեր դատախազության կամ ԱԱԾ-ի ուշադրությունը, բայց այսօր ունենք մի վիճակ, երբ Հարություն Առաքելյանը գաղտնի հեռացել է Հայաստանից, իսկ Տիգրան Սարգսյանը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ ավերել Հայաստանի տնտեսությունը:
Իսկ Հարություն Առաքելյանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել էր ուսումնասիրություններ եւ բավական հետաքրքիր բացահայտումներ արել: Մասնավորապես նամակագիրը պնդում է, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆուտ ստեռլիգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:
Առաքելյանը պնդում է, որ «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է:
Եւ մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել այս անհետացած գումարները գտնելու համար: Ավելին, «Նաիրիտը» մնում է նույն կարգավիճակում եւ, կարծես թե, օգտագործվում տարատեսակ նմանատիպ գործարքներ իրականացնելու համար: Հարություն Առաքելյանը պնդում է, որ այս ամենի ետեւում կանգնած է Տիգրան Սարգսյանը: Նրան հսկայական աջակցություն է ցուցաբերել, ինչպես պնդում է Առաքելյանը, վարչապետի եղբայրը` Աշոտ Սարգսյանը` «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենը:
Հարություն Առաքելյանը եկել է այն եզրահանգման, որ «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման` սննկացման կանխամտածված գործառույթ: Նա պնդում է, որ 2006-2011 թթ ընկած ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ իրականցավեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվեցին հարյուր միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր:
Իրավիճակն այժմ չի փոխվել, եւ չի էլ փոխվի, քանի դեռ վարչապետի պաշտոնում բազմած է կովերի պտուկների մասնագետ, Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածման ջատագով Տիգրան Սարգսյանը:

Արման Կարապետյան 



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARORDUHY
Sep 9, 2012 23:33