Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, January 5, 2011 1:33 - չքննարկված

Ինձ միշտ ուրախացնում է մեր հասարակության առողջ և տրամաբանական դատողությունը…

Հարգելի Ռոլանդ
Ձեր դիտողություները « Լույս Հայաստանի տնտեսությանը » Հոդվածի և ԼույսԱշխարհ կայքի վերաբերյալ մեր Խմբագրությունը անխոս հաշվի կառնի : Պետք է ձեզ տեղեկացնեմ որ տվյալ հոդվածը , մեր կողմից ստեղծված louyseconomy բլոգի խմբագրականն է, որը միգուցե թերի է հարցադրումներով սակայն նպատակ ունի երկու բառով ներկայացնելու բլոգին և հայտնելու շոշափվելիք թեմաները :
Մենք նպատակադրված ենք այս բլոգի միջոցով, որը վերածվելու է կայքի , ոչ միայն տեղեկատվություն տալ, այլ փորձելու ենք օգնել Հայ գործարարին և հասարակությանը հասկանալ շրջապատի տնտեսական գործառույթները, մտածել նորովի, ստեղծել նորը, վերջապես տերը լինել սեփական տնտեսությանը և երկրին :Համոզված եմ որ հիմա ժպտում եք և համարում միամիտ ու պաթետիկ :
Ինձ միշտ ուրախացնում է մեր հասարակության առողջ և տրամաբանական դատողությունը, հավատացնում եմ ձեզ եվրոպայի ամենառաջավոր երկրները նման ինտելեկտուալ առողջ հասարակություն չունեն : Բայց մեր երկրին ասես վիճակված լինի մի ծանր , բլոկադային ճակատագիր : Այսօր ամենավտանգավոր բլոկադան դա ինֆորմացիոն բլոկադան է : Ես ամենևին ի նկատի չունեմ քաղաքական իրադարձությունների կամ ընդհանուր տեղեկատվության մասին :
Համոզված եմ ուշադրություն դարձրել եք Հայաստանի այսօրվա տնտեսության էվոլուցիային, նկատել եք շրջապտույտները : Գիտեք նաև Հայստանի ներքին սոցիալ տնտեսական,դեմոգրաֆիական իրավիճակը : Միգուցե նաև ունեք ձեր մտքում լուծումների մոդելներ :Սակայն միայնակ դուք անզոր եք ունայնության դեմ :
Ես ամեն օր , աշխատանքի առումով ,բախվում եմ Համաշխարհային տնտեսական և նորարական հզոր հոսանքի հետ : Ականատես եմ լինում թե ինչպես են թրծվում արդի համաշխարհային տնտեսությունները : Ներկա եմ լինում համաշխարհային նորարության ծնարաններին ու տեսնում թե ինչպես են նրանց ծնում, օգտագործում կամ գողանում : Ինչպես ասում էր երջանկահիշատակ իմ Երեվանյան հարեվանը , « Մարդը պիտի ստեղծի, թե չէ, պետք է լավ աշխատի, թե էտել չի կարողանում պիտի լավ գողանա, թե էտել չկարացավ ուրեմն էտ մարդը էս աշխարհին բեռա » : Հայաստանը այսօր տնտեսության մեջ էլ չի ստեղծում, չի կարողանում աշխատել ինչ ինչ պատճառներով , Գողանալուց ել վերջին շարքերում է :
Գիտեք հարգարժան Ռոլանդ, ունենալով մեծ պարտքի զգացում մեր հայրենիքի նկատմամբ, ես անընդհատ վերհիշում եմ մի դրվագ որը ինձ չի թողնում հանգիստ ապրել :
Նստած ենք մի սեղանի շուրջ ես, իմ ընկերները ու Ադրբեջանցի ծանոթ ուսանողներ : ադրբեջանցիներն են մեզ կանչել բարիդրացիական, ուսանողական ճաշի : Սեղանին ոչինչ չկա բացի մեր դեմ դրված ճաշից : Սակայն սիրալիր ընդհանուր մթնոլորտում, կա սառը լարվածություն, : Ղարաբաղից մի բառ անգամ չկա, բայց բոլորիս մտքներում Ղարաբաղն է : Իմ ընկերները նախընտրում են որ որոշ նուրբ հարցերի շուրջ ես խոսեմ, սառնասրտությանս և կատակով տակից դուրս գալու որակի համար : Իրենց մոտից ևս հիմնականում մի հոգի է խոսում, Սաֆիկ անունով մի տղա : Կողքից կան նաև ևս երկու մոլդովացի ուսանողներ և ուշադիր հետեվում են մեր խոսակցությանը ասես լուռ դատավորներ լինեն : Ջահելի խելքա էլի .
Դեռևս խոսակցությունը անշառ, կշռադատված անեկդոտներից անցնում էր ազգային կերակրամանին ,երբ իմ ընկերներից մեկի աչքերում ցասումնային փայլ տեսա, որն ասում էր թե մեր ազգային կերակրամանից գողանում են Դոլման ինչու՞ էս լռում : Դե իհարկե, ադրբեջանցին պատմում էր մոլդավացուն իրենց ազգային դոլմայի յուրահատկությունների մասին : Ես ել ստիպված պետք է միջամտեի, բայց քանի որ Դոլմայակռվից ես հեչ ուժեղ չեմ, տակտիկա ընտրեցի : Ես ևս սկսեցի գովել ադրբեջանական դոլմայի առանձնահատկությունները, չնայած երբեք այն չեմ փորձել, պատմելով թե, ինչպես է օգտագործվում խաղողի տերևը, լիբանանում, պարսկաստանում, մերձավոր արեևլքում : Ազնվորեն, ես շատ քիչ բան գիտեի դրա մասին , մնացածը հորինում էի, ստեղծելով նոր ճաշատեսակներ որոնց մասին պատմելուց ես ինքս ել իմ ունկնդիրների նման զարմանում էի : Հետո եկա Հայաստան ու պատմեցի հայկական դոլմայի առանձնահատկությունների մասին : Ահա այստեղ մոլդավացին ախորժակով նայեց իր ամանի ուսանողական կիսաեփ ճաշին ու պատկերացնելով որ հայկական Դոլմա կարող էր լինել այնտեղ, սկսեց ախորժակով այն խժռել :Իմ պատասխանից ընկերներս բավարարված էին, իսկ ադրբեջանցիների հայացքը ասում էր որ գնահատեցին հնարամտությունս :
Ղարաբաղի մասին այդպես ել չխոսեցինք, սակայն Երբ բաժանվում էինք մեր սեղանակից ադրբեջանցիները մեզ խոստացան նավթի շնորհիվ իրենց տնտեսությունը հասցնել այնպիսի մակարդակի որ լավ գնով Հայաստանը մեզանից գնեն : Մերոնք ել խոստացան որ որ այդ ժամանակ Հայաստանը կհասցնեն այնպիսի նոմինալի որ նավթը արժեք չի ունենա որեվիցե բան գնելու համար Հայաստանում :
Անցել են մի քանի տարիներ, մենք դեռ Ղարաբաղյան հաղթանակի գինարբուքի մեջ ենք և չենք նկատում թե ինչպես են մեր երկիր մտնում հաղթանակի համար , « աստծո պարգև » Տրոյական ձիերը :Միամտորեն հավատալով որ թշնամին հարձակվելու է առջևից : Պատմությունից ել դաս չքաղած ,Հույսներս ել հաստատ դրել ենք հարեվան բարի դրացի երկրների վրա : Ստրասբուրգյան ոդիսականներ պատմող Հեռուստատեսությունը մոռացել է պատմել թե ինչպես Ռուսաատանը Հայաստանին պատժեց Ադրբեջանի հետ իր հարաբերությունների պարզման ժամանակ ,նրա համար որ Հայաստանը պաշտպանելով իրեն մոտիկացել էր Ռուսական շահերին : Ես կենդանի ականատես, վկան եմ :Երեք թվին էր : Հայաստանը ընկրկեց և զիջեց Ադրբեջանին դիվանագիտական բանավեճում : Չնայած դա ավելի էական ազդեցություն չունեցավ, բայց ակընհայտ դարձավ որ Հայաստանը նորից եկել է իր թղթե շերեփով : Հեյ ՜ գիտի Խրիմյան Հայրիկ :
Հաճախ լինում եմ Ռուսատանում ու տեսնում որ այստեղ ևս Հայաստանի համար շուկայի շատ խնդիրներ կան, չնայած Հայաստանը ներկա է , Հայերն ել լավ տեղ ունեն այստեղ,բայց … սա թողնենք հետո :
Հիմա ես կուզենայի ձեզ ասել որ մեր երկիրը այնպիսի տեղում ու ժամանակաշրջանում է որ ասես ամեն անգամ պետք է լինել լավագույնս պատրաստված : Դաշտային պատերազմների ժամանակը ավարտվել է : բայց նույնիսկ այստեղ պետք է շատ զգոն լինել և կառուցել պետության տնտեսական սահմանները : Երբ ազատամարտիկները կռվում էին որսորդական հրացաններով Գրադի դեմ, չէին մտածում որ իրենց ձեռքին որսորդական հրացաններ են : Նրանք կռվում էին ոգով, ու հաղթեցին : Մենք ել առել ենք մեր « որսորդական հրացանները » ու էտպես միամիտ հարցադրումներով աշխարհազորայինի պես մեր երկիրն ենք պաշտպանում ոնց կարողանում ենք : Մենք ել էս ձևով ենք մեր պարտքը տալիս :
Հարգելի Ռոլանդ թե ձեր մոտ ավելի լավ զենք կա, ու համամիտ եք մեզ հետ, միացեք` : Կկռվենք ոնց պատահի, կանենք ինչ կկարողանանք, եթե մի բանել չստացվի կիմանանք որ արել ենք ինչ կարողացել ենք :
Մի քիչ երկար ստացվեց բայց համոզված եմ որ մեր մեջ ամեն ինչ պարզվեց :
Լավագույն ցանկություններով ԼույսԱշխարհի ադմինիստրացիայի անդամ. H.M.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ