ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, September 9, 2011 21:21 - 2 քննարկում

Հայաստանը բազմազգ պետություն է, որտեղ հայերը փոքրամասնություն են

Հայաստանն ամենևին ազգային միատարր պետություն չէ, ինչպես շատերս ենք կարծում: Ավելին, հայերն այս պետության մեջ անգամ փոքրամասնություն են կազմում: Այդ իրողության զանազանումն այնքանով է դժվար , որ այլազգիներն էլ ունեն հայկական անձնագրեր և նրանց ազգանուններն էլ են ավարտվում “յան” վերջածանցով: Խնդիրն այն է, որ որոշ ոլորտներում այլազգիներն ավելի որոշիչ դիրք ու լիազորություններ ունեն, քան հազարամյակներով այս հողի վրա ապրող հայ ազգը:

Միթե դեռ որևէ մեկը կասկածում է, որ բնապահպանական ոլորտում հայերը բացարձակ փոքրամասնություն են: Եթե այդպես չլիներ, ապա 9 մլն ազգի համար հայրենիք դարձած այս լեռնային հրաշք երկրի բնությունը չեն հոշոտվի թշնամու պես: Դա հաստատող օրինակները գիտե յուրաքանչյուր քաղաքացի և դրանց թվարկումները կարող է հատորյակ կազմել:Եթե դատաիրավական համակարգում հայերը փոքրամասնություն չլինեին, ապա ինչպես կարող էին տեղի ունենալ վերջին տարիներին մարդկանց անօրինական հետապնդումներն ու խոշտանգումները, անգամ` զոհերը: Եթե կառավարական վերին օղակներում հայերը փոքրամասնություն չլինեին , ապա ինչպես է հնարավոր երեք տարում երկրից ու ժողովրդից գողանալ 14 մլրդ դրամ և չպատժվել, ինչպես իր հաշվետվություններում ներկայացրել է ԱԺ Վերահսկիչ պալատը: Սա այն դեպքում, երբ երկիրը գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում:

Միթե որևէ մեկը կասկածում է, որ հայերը փոքրամասնություն են առողջապահության ոլորտում: Ապացուցելու կարիք չկա , գնացեք Վայքի շրջան և կհամոզվեք: Հետո եկեք Երևանի հիվանդանոցները և տեսեք , թե ինչպես են ծարահեղ աղքատության հասցնում այն հայ ընտանիքներին, որոնք դժբախտություն են ունեցել տանը հիվանդ ունենալու: Միթե դեռ որևէ մեկը վստահ է, որ կրթության ոլորտում հայերը մեծամասնություն են: Ինչպիսի միամտություն: Նախ բարձրագույն բուհական կրթության իրավունք են վաստակում “դեմքի բութ արտահայտությամբ” այլազգիները, հետո միայն վճարովի կամ ոչ նախընտրած մասնագիտությամբ թույլ են տալիս բարձրագույն կրթություն ստանալ հայ երեխաներին:

Որպեսզի համոզվեք , որ հայրեը փոքրամասնություն են այս երկրում, պարզապես դուրս եկեք փողոց և նայեք ձեր շուրջը: Կտեսնեք փողոցում քայլող համեստ հագ ու կապով , բայց հպարտ դեմքով հայ աղջիկների ու տղաների: Իսկ եթե հայացքներդ շրջեք փոքր ինչ, կտեսնեք թանկարժեք մեքենաներից արհամարհանքով նրանց նայող այլազգիների, որոնց դեմքի բութ ու անկուշտ արտահայտությունն ու վզների հաստությունը վկայում է , որ առնվազն տափաստանային ցեղերի ներկայացուցիչներ են:

Հիմա որոշ քաղաքական և հասրարական գործիչներ միամտաբար կարծում են , որ այս երկիրը հայերի հայրենիքն է և զարմանում են, թե ինչու են մարդիկ լքում այն: Իսկ ինչ անի հայը, եթե սեփական երկրում փոքրամասնություն է և զրկված է սեփական ճակատագիրը տնօրինելուց: Նա գերադասում է այլ երկրում այլ ազգի առաջ վիզ “ծռել”, բայց կերակրել իր ընտանիքը, քան սեփական երկրում “վիզ” ծռել այլ ազգի առաջ, բայց չկարողանալ կերակրել իր ընտանիքը: Հիամ ասեք տեսնեմ, ինչպես կարող է զարգանալ և բարգավաճել մի երկիր, որտեղ բնիկ պատմական ժողովուրդը ապրում է աղքատության մեջ , փորձելով վաստակել օրվա հացը, իսկ այլազգիներն ամեն օր միլիոնավոր դրամներ են ծախսում միայն շքեղության և ռեստորաններում ու թանկարժեք զվարճանքի վայրերում ժամանակ անցկացնելու վրա: Միթե որևէ մեկը կարծում է, որ այլազգին կարող է հանկարծ խղճի խայթ զգալ և մի քանի դրամով օգնել ազքատ հայ ընատանիքներին, որոնց ստրուկի պես ծառայացնում իր ցոփ կյանքն ապահովելու համար: Իհարկե ` ոչ: Այս երկրում ոչ մի այլազգու չի մտահոգում հայերի ճակատագիրը: Հայերը արտագաղթում են և հեռու չէ այն օրը երբ այլևս երկրում ոչ մի հայ չի մնա: Կմնան միայն այլազգիները, որոնք կարող են անգամ երկրի անվանումը փոխել

http://www.armweeklynews.am/i3/main/msep/msep2004.html



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գէորգ Գալայճեան
Sep 10, 2011 16:02