ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, January 13, 2010 23:59 - չքննարկված

Ուշացած միջոցառում Ադրբեջան փախած 8-17 անգամ դատապարտված Գևորգյան ընտանիքի համար:

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՍԱԺԱՄ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Հունվարի 11-ից հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սկսվեց կրթական գործընթացը: Իսկ թե ինչպե՞ս են լրացնելու կրթական գործընթացը դադարեցնելու պատճառով բաց թողնված դասաժամերը, մանրամասն բացատրություններ տվեց ՀՀ գիտության եւ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երեկ «Հայելի» մամուլի ակումբում եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

«2010 թվականի առաջին ուսումնական օրը աշակերտների հաճախելիությունը եղել է 90 տոկոս: Մշակվել է աշխատակարգ, որով կլրացվի դադարեցված դասաժամերը: Ըստ աշխատակարգի, հունվարի 30-ը կհամարվի 1-ին կիսամյակի վերջին օրը եւ գնահատականների անփոփումը: Մինչ այդ, ուսուցիչները, դասապրոցեսի ընթացքում պետք է լրացնեն 14 օրերի ծրագրերը ու դրանց յուրացումից հետո հունվարի 31-ին կփակեն կիսամյակը»: Առաջին դասարանցիների համար դասաժամերի ավելացում չի լինի եւ նրանց համար մարտի 22-28-ը ներառյալ կլինի գարնանային արձակուրդ, իսկ 2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդի օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: 3-11-րդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար, իսկ մնացած մասը լրացվելու է (5-օրյա ուսշաբաթով աշխատող դպրոցներըՙ շարժական դասացուցակով) նաեւ շաբաթ օրերին: 6-օրյակի դեպքումՙ գործող դասացուցակում կավելացվեն լրացուցիչ ժամեր:

Հունվարի 13-19-ը բոլոր դպրոցներում պատմության դասաժամի հաշվին մեկ դասաժամ պարտադիր պետք է տրամադրվի 1990 թ. Բաքվի ջարդերին եւ այդ մասին բոլոր դպրոցի տնօրեններին ուղարկվել են շրջաբերականներ, նշեց տկն Հովհաննիսյանը: 2010 թ. գերակախնդիրներին անդրադառնալով, նա կարեւորեց ավագ դպրոցների ստեղծումը ու նշեց, որ ներկայումս գործող 48 ավագ դպրոցների թիվն այս տարի կավելանա եւս 50-ով, բարեկարգված, հագեցած անհրաժեշտ գույքով, լաբորատոր սարքավորումներով: Մյուս կողմից, 5-6 տարեկան երեխաների հաճախումը մանկապարտեզ աճել է մեծ տոկոսով եւ մանկապարտեզներին ուղարկվել են բոլոր մեթոդական ձեռնարկներն ու նախադպրոցական ծրագրերը, նշեց տկն Հովհաննիսյանը ու տեղեկացրեց. «Այն բոլոր համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզներ, ստեղծվում են նախադպրոցական դասարաններ, դպրոցների հիմքի վրա»: Ներկայումս գործող 160 մանկապարտեզներից միայն 52-ն է ջեռուցվում եւ հունվարի 20-ից շատերը կբացվեն (մարզերում), իսկ Երեւանումՙ փետրվարի 1-ից: «Ազգի» հարցերին պատասխանելով տկն Հովհաննիսյանը շեշտեց «դրամահավաքության խնդրի վերջը եկել է եւ որեւէ տնօրեն կամ ուսուցիչ չեն կարող կապ ունենալ այդ երեւույթի հետ: Իսկ դասագրքերում եղած թերությունները, բացթողումները անչափ մտահոգիչ են եւ այդ հարցը գտնվում է անմիջական նախարարի ուշադրության կենտրոնում, հավաստիացրեց նա: Ուսուցիչների դիտողությունները մանրակրկիտ ուսումնասիրվում են եւ դրանք շուտով կստանան լուծումներ: Իսկ այն հարցին, թե ո՞ւր են գնացել 640 դպրոցների ինտերնետային կապի ու համակարգիչների համար հատկացված գումարները, տկն Հովհաննիսյանը նշեց «կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կպարզի, թե այդ գումարները փոշիացվել, թե՞ ծախսվել են նպատակային»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ