Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 3, 2012 14:32 - 7 քննարկում

Գոնե համարձակություն ունեցեք բարձրաձայն խոստովանելու, որ այսօր արդեն Իսրայելը հայության ամենավտանգավոր թշնամիներից է…

   Գոնե համարձակություն ունեցեք բարձրաձայն խոստովանելու, որ այսօր արդեն Իսրայելը հայության ամենավտանգավոր թշնամիներից է

Իսրայելն Ադրբեջանին և Թուրքիային հավասար մեղսակից է Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված հանցագործությունների համար:

Եվ այժմ էլ իր մեղսակցության չափն ավելացնում է, փորձելով հայության թշնամի կոչվելու համար “մրցակցել” անգամ Թուրքիայի հետ:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը 2009թ-ի հունիսին Բաքու կատարած այցելության ժամանակ հրապարակավ հիշեցրել էր, որ Իսրայելը մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի զինված ուժերին 90- ական թվականներին Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի ժամանակ: Մինչ օրս Իսրայելի ռազմական աջակցությունը Ադրբեջանին ոչ մի օր չի դադարել:

Իսրայելը փորձում է ազդել Հայաստան-Ադրբեջան սպառազինությունների միցավազքի վրա և հզորացնել Ադրբեջանին` նրան ռազմական գործողություններ սկսելու համարձակություն հաղորդելով: Այլապես ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ Իսրայելը 1.6 մլրդ դոլարի անօդաչու թռչող սարքեր է վաճառում և հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի դեսպանը Թեհրանում հայտարարում է, որ այդ զենքն օգտագործվելու է Լեռնային Ղարաբաղում: Այս պարագայում արդարացված և հիմնավոր է Իսրայելի ղեկավարությանը համարել հայության թշնամի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հետ միասին:

Եթե մինչ օրս Իսրայելին կարելի էր համարել Հայաստանի հետ ոչ այն է ` բարեկամական, ոչ այն է` ոչ բարեկամական երկիր, ապա Ադրբեջանի հետ գործարքից հետո այդ երկիրը և նրա ղեկավարությունը այս սերնդի և հաջորդ սերնդի համար պետք է համարվի թշնամի:

Հայաստանի արտգործնախարարությունը, ինչպես միշտ, չի գնահատել Իսրայելի և Ադրբեջանի միջև կնքված գործարքը և թե որքանով է այն վտանգում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Եթե արտգործնախարարությունը դիվանագետների մասնագիտությանը բնորոշ վախ ունի ճշմարտությունն ասելու, ապա նրա փոխարեն ես և իմ նման մտածողներն ենք ասում.” Այո, այսօր, Ադրրբեջանի հետ գործարքից հետո, Իսրայելը հայության ամենավտանգավոր թշնամիներից մեկն է”:

Հովսեփ Վարդումյան

03.03.12



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԳԱՐԵԳԻՆ
Mar 3, 2012 14:54