ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, March 19, 2011 10:37 - 2 քննարկում

Հայաստանը չի կարող կասեցնել ռուս-թուրքական մերձեցումը.

Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը տեղավորվում էր 90-ականների ընդհանուր տրամաբանության մեջ, երբ Թուրքիան համարվում էր տարածաշրջանում ատլանտյան քաղաքականության ակտիվ առաջնորդ: Այս տեսանկյունից Հայաստանի հակաթուրքական տրամադրությունները տեղավորվում էին Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակներում: Այսպես ստեղծվեց համագործակցությունը Մոսկվայի և Երևանի միջև` ելնելով երկու կողմերի ռազմավարական հետաքրքրություններից, թեև բավական շուտ մոռացվեց այն հանգամանքը, որ Հայաստանը ԽՍՀՄ փլուզման կողմնակից ավանգարդիստների կողքին էր: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:

«Այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանն ու Թուրքիան բավական լարված հարաբերություններ ունեին, Հայաստանը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն էր տարածաշրջանում: Սա, ի դեպ, պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերը ավելի շատ ինտեգրվեցին Ռուսաստանի հետ, քան Ադրբեջանը, ինչպես նաև նրանով. որ Ռուսաստանը չէր ընդդիմանում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիային:

Ներկայումս իրավիճակը փոխվում է. որովհետև փոխվում է Թուրքիայի դիրքորոշումը: Համապատասխանաբար, Հայաստանը` Ռուսաստանի հետ իր բարեկամական քաղաքականությամբ հանդերձ, մի փոքր կորցնում է իր կարևորությունը Մոսկվայի համար: Եվ, ընդհակառակը, ավելի ու ավելի է զարգանում ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական համագործակցությունը:

Դա շատ լավ հասկանում են Երևանում, որը, ամենայն հավանականությամբ, փորձում է ամեն գնով իր կարևորությունը ընդգծել Ռուսաստանի աչքերում:

Իհարկե, հայերին կարելի է հասկանալ: Նրանք գործում են իրենց ներքին տրամաբանությունից ելնելով և համապատասխան արձագանքում են աշխարհաքաղաքական փոփոխություններին: Սակայն հարկ է նշել, որ Ռուսաստանը ամեն դեպքում չի դավաճանի Հայաստանին, որը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերը: Մեկ այլ հարց է այն, որ Ռուսաստանը տարածաշրջանում գործելու է բացառապես իր շահերին համապատասխան:

Հայերը զգում են, որ Մոսկվայի և Անկարայի, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների մերձեցման պայմաններում, իրենց կարևորությունը Ռուսաստանում մի փոքր փոխվում է: Այդ իսկ պատճառով արձագանքում են այնպես, ինչպես կարող են: Սակայն ինչ-որ կերպ ռուս-թուրքական հարաբերություններին խոչընդոտելու հայերի փորձը սեփական հնարավորությունների գերագնահատում կարող է համարվել: Հայաստանը պարզապես չի կարողանա կասեցնել այդ գործընթացը: Նա այդպիսի ռեսուրսներ չունի: Իսկ այն շանտաժը, թե «մենք կարող ենք մերձենալ ԱՄՆ-ի հետ, այստեղ չեն անցնի», – ասել է Դուգինը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

LEVON
Mar 19, 2011 13:06