ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 12, 2011 11:53 - չքննարկված

Երջանիկ ապուշների թագավորություն կամ գողը տնից, եզը՝ երդիկից…

Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Արզաքանցյանը ոսկի են արդյունահանելու. նրանց շահը գերակա է

Էդիկ Բաղդասարյան

11:12, 9 մայիսի, 2011

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասում:

ԱԺ նիստերին Տիգրան Արզաքանցյանը գրեթե չի մասնակացում, եւ եթե հայտնվում է Հայաստանում, նշանակում է’ եկել է ինչ-որ գործարքի համար: Ապրիլին Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում էր, եւ երբ անցած շաբաթ Կառավարության ընդունած որոշումներից մեկից հայտնի դարձավ գործարքի մասին, պարզ դարձավ նաեւ Արզաքանցյանի’ Հայաստան գալու շարժառիթը: Նա եկել էր, որպեսզի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Կառավարությունում ներկայացնի «գերակա շահի» հերթական փաթեթը:

Ըստ այդմ’ 3,22 հա սեփական հողերի կատեգորիան պիտի փոխվի եւ, «բացառիկ’ գերակա հանրային շահ» ճանաչելով, տրվի «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2011-ի մարտի 15-ին այդ ընկերությանը տվել է լեռնահատկացման ակտ 41,1 հա տարածքի համար: Սակայն նշված հողատարածքի սահմաններում 3,22 հա-ը սեփականության իրավունքով պատկանում է այլ սեփականատիրոջ, «ինչը խոչընդոտում է ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը»: Այդ խոչընդոտը Կառավարությունը պարտավոր էր վերացնել, եւ դրա համար «գերակա հանրային շահի» անցած շաբաթվա «հերոսներ» դարձան Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Իսկ Կառավարության որոշման մեջ «գերակա հանրային շահը» հիմնավորվել է այսպես. «…Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքավայրի շահագործման նախագծով նախատեսվում է կատարել կապիտալ ներդրումներ շուրջ 6 մլն դոլարին համարժեք դրամի չափով: Տարեկան նախատեսվում է արդյունահանել 150 հազար տ հանքաքար, որի վերամշակման արդյունքում սպասվում է ստանալ 1100 կգ ոսկի, որի դիմաց կվճարվի մոտ 222,7 մլն դրամի չափով բնօգտագործման վճար, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված հարկեր եւ տուրքեր:

Բացի այդ, կապահովի նաեւ ՀՆԱ-ի աճ»: Ահա այդ հիմնավորումից եւս մի սրտաճմլիկ նախադասություն. «Հանքավայրի շահագործումը կնպաստի նաեւ Կոտայքի մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, բարձր վարձատրվող շուրջ 300-450 աշխատատեղերի ստեղծմանը եւ կմեղմացվի Կոտայքի մարզի Մեղրաձոր եւ դրան հարակից համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը»:

Հայաստանի տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտում որեւէ բան չի կարող փոխվել, քանի դեռ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած են, քանի դեռ Կառավարության որոշումներում հանրային գերակա շահը օգտագործվում է պատգամավորների կամ այլ պաշտոնյաների բիզնեսի բարգավաճման համար: Ոչ ոք Հովիկ Աբրահամյանին չի արգելում բիզնեսով զբաղվել, նրա բիզնես ոլորտներն անթիվ են, ունեցած ձեռնարկությունները’ բազմազան, թող գնա եւ զբաղվի, բայց թող հեռանա Ազգային ժողովից: Տիգրան Արզաքանցյանը մեկ տասնյակից ավելի հանքային լիցենզիաներ ունի, կոնյակի գործարան’ Ֆրանսիայում, այլ ձեռնարկություններ եւ իր ժամանակի մեծ մասն էլ անցկացնում է Ֆրանսիայում: Մոսկվայում հայտնի ծեծկռտուքից հետո Արզաքանցյանն այդ քաղաք գրեթե չի գնում: Անհասկանալի է, թե նրա ինչին է պետք պատգամավորի մանդատը, ի վերջո, բիզնես կարող է անել’ վճարելով ում պետք է: Մնում է մտածել, որ նա ցանկանում է «փախցնել» նաեւ հարկատուներիս փողերը: «Կողքից եկած փող է, չի խանգարի»,- երեւի մտածում է գործարար պատգամավորը:

Եւ, բնականաբար, այս «գերակա հանրային շահը» պարզեցման կարիք ունի, ճիշտ կլինի’ ամեն անգամ Կառավարության որոշումներում նշվեն պաշտոնները եւ անուն, ազգանունները: Ասենք’ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի վարչական շրջաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ եւ հատկացնել ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Աբրահամյանին, կամ Սյունիքի մարզի Քաջարանի տարածքը հատկացնել գործարար Մաքսիմ Հակոբյանին կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Մեղրաձորը’ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ այսպես շարունակ: Սրանով ամեն ինչ կընկնի իր տեղը:

 

ՏպելIn EnglishНа русском
Մեկնաբանություններ (7)
1. Varaz Syuni in Amsterdam17:33 – 9 մայիսի, 2011

HOYAKAP hodvats e. Hatkapes hodvatsi VERJIN 2 ALINEAN (paragrafnery)…. Inchpes yes el im commentnerum BAZMATIV angam asel em….. Aysor Hayastany HIMNOVIN AREVANGVATS e mafios-criminal-anhayrenaser OLIGARXNERI koxmits: 5%-y BRNA-ZAVTEL e 95%-i PETAKAN UNETSVATSKY u PETAKAN KARUYTSNERI mijotsov pashtpanum e ir unetsvatsky 95%-i DEM….. Sa ayl xoskerum kochvum e OLIGOPOLIA. Aysinkn, erkiry gntvum e KATVATSAHAR VICHAKUM u CHI SHARJVUM…. Srank en Hayastani aysorva hamar 1 VOXERIM TSHNAMINERY. U irenk ORENK/”ORENK” en grum HENTS IRENTS SHAHERI hamar.

2. Varaz Syuni in Amsterdam01:25 – 10 մայիսի, 2011

CHGITEM te inchu chi tpvel im naxord commenty aystex………….Hamenayn deps NORITS KRKNEM SA: Hodvatsy SHAT chisht e. Aysorva Hayastanum mafios-criminal OLIGARXNERY BRNA-ZAVTEL en erkri VOXCH HARSTUTIUNY. Isk PETAKAN KARUYTSNERY ogtagortsum en IRENTS DIRKERY pahelu HAMAR….. Ayspisi SYSTEMUM spasel DRAKAN POPOXUTIUNNER uxaki MIAMTUTIUN e, mexm asats.

3. Varaz Syuni in Amsterdam01:43 – 10 մայիսի, 2011

Qajarantci- INCHU? Vor Kajarani Pxndza-Mol. Combinati MAFIAN u “գործարար” Մաքսիմ Հակոբյանը ( ir PATGAMAVOR XAXATSOX txayi het) VERJNAKANAPES KORSTANEN Haravayin Syuniki AMBOXCH Eco-Systemy?…………………. Nayir 4 koxmd u VOXBA te inchi en veratsel “KO” Kajaran kaxak anvanvatsy- RADIATIAYI u HANKAYIN TAPONNERI mi AXBAVAYRI.

4. Qajarantci00:44 – 10 մայիսի, 2011

Hangist togheq Qajarany ev qajarantcinerin! Dzer gortsov zbaghveq.

5. Հովնան21:14 – 10 մայիսի, 2011

Էս մարդը` Հովիկը, Մոնումենտի անտառները կտրեց, ապարանք շինեց, նույնը` իր նմանները: Սրանք շարունակելու են աղտոտել մայրաքաղաքի ու երկրի օդը բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով` քանի դեռ հավի կարգավիճակից մեր ժողովրդի ստվար զանգվածները չեն որդեգրել մարդու կարգավիճակ

6. Aram04:43 – 12 մայիսի, 2011

Unfortunately this misbehavior of the oligarcs will continue, unless the people and the oppossition political parties put a stop to it, or let these oligarcs and the buyers from them know that these assets, they claim and sell, do belong to the people,and eventually will be returned to the people of Hayastan whose predecessors fought and died for those assets.

7. haykUS21:30 – 12 մայիսի, 2011

Again and again. This oligarchs will end up killed by masses for their greed and I will be happy to see they executed for sucking blood from country.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ