ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, January 19, 2012 16:22 - 5 քննարկում

Տնտեսական և քաղաքական կայունությունն ու անվտանգությունը շաղկապված է Պետական կառուցվածքից :Ինչպիսի՞ Պետական կառուցվածք Հայաստանի համար : Մաս Ա

Ինչու՞ 1992 թվականին Հայաստանը ընտրեց Պրեզիդենտական Հանրապետության ուղին : Չէ որ Հայաստանը ՍՍՀՄ ի փլուզումից հետո դարձել էր փաստացիորեն Պառլամենտական երկիր :
Ինչպես բոլոր ՍՍՀՄ ի նախկին Հանրապետոթյուններում ամեն հնգամյակ սկսվում է Պրեզիդենտական շոու-բալետ ընտրությունները :Հետո հաղթած նախագահը հինգ տարի կռվում է ընդիմության դեմ , մ իանձնյա վարում տնտեսությունը և ներքին ու արտաքին քաղաքականությունը : Այնուհետև հաջորդ նախագահը գալով մատնանշում է նախկինի սխալները ու ամեն ինչ սկսում նորից : Հետո նախկինը արդեն ընդիմություն դարձած ձգտում է իշխանության որպիսի « շտկի » իրեն հաղթածի սխալները տնտեսության և քաղաքականության մեջ : Մենք ապրում ենք անընդմեջ քաղաքական և տնտեսական վերուվարի ու լարվածության մեջ : Այսպիսի պայմաններում ոչինչ կայուն չէ և ոչինչ հնարավոր չէ ձեռնարկել : Մեր հանրապետությունները անընդհատ « անցումային » շրջանում են , մեկ դատարկությունից անցնելով մյուսը :
Երբ Սովետական Հայաստանի միամիտ բնակիչը գնում էր անկախության հանրաքվէի ըտրելու անկախություն նշելով այո թե ոչ , չեր մտածում թե ինչպիսի կառուցվածք պետք է ունենա նորանկախ Հանրապետությունը : Ինչու՞ Հայաստանի քաղաքացին չէր ընտրում թե ինչպիսի հանրապետություն է ուզում ունենալ: Հայաստանի վզին փաթաթած պռեզիդենտական հանրապետության կառուցվածք դատապարտել է Հայաստանին տնտեսական և քաղաքական կաթվածահարության : Բոլոր հետեվանքները տնտեսության բոլոր բնագավառներում, ինչպես նաև այն դեմոգրաֆիական աղետը, որը հիմա ապրում է Հայաստանը վերջին տարիների մասսայական միգրացիայի պատճառով, ուղիղ կապված է ներկա պետական կառուցվածքի հետ : Այսինքն քաղաքական և տնտեսական կուրսի ղեկը մեկ մարդու ձեռքում է և նրա վրա կարելի է ազդեցություն ունենալ ըստ նրա թուլությունների :Նրա սխալները նրան պաշտոնանկ չեն անում, նա կարող է մնալ ղեկին այնքան ինչքան կարող է պահել ղեկը, մինչև նրանից կխլեն ղեկը :և այդպես շարունակ : Ասենք եթե այդ ղեկավարը թուլություն ունի խաղալու նկատմամբ , ապա նրան կարելի է խաղացնել այնպես որ խաղի դնի Պետական և ազգային սկզբունքները քանի որ նրա կարծիքով « ֆուտբոլային քաղաքականություն » ը կարող է « հաղթել » այնպես, ինչպես հաղթում է շախմատային քառյակը :Միայն այս դեպքում խաղը նմանվում է կազինոյի որտեղ արդյունքում ոչ ոք չի հաղթում բացի կազինոյի տերերից :
Օրենսդիր մարմինը, ազգային ժողովը նույնպես այսպիսի տեսք ունի : Սակայն սա կախված է ամբողջովին Պրեզիդենտի ազդեցությունից : Ավելին, ոչ միայն օրենքի նախագծերը « գծում » են կառավարությունում, այլ որևվիցէ մի օրենքի առաջարկ պատգամավորների կողմից հանկարծ եթե անցնի, նախագահը կարող է չստորագրել և չվավերացնել : Այդպսի դեպքեր եղել են Տեր Պետրոսյանի նախագահության ընթացքում : Հիմա օրենքի առաջարկ երբեվիցէ չի լինում : Օրենսդիր մարմինը շատ հազվադեպ է հետ ուղարկում նախագիծը : Կարելի է հիշել միայն մեկ կամ երկու դեպք վերջին տանըհինգ տարիների ընթացքում : Ազգային ժողովում հաղթում է մեծամասնությունը, որը անմիջապես Պռեզիդենտական է :Դեռ ավելին , Նախագահը կարող է ցրել ազգային Ժողովը երբ ցանկանա : Ասենք եթե ազգային ժողովը սկսել է չենթարկվել իրեն նա կարող է այն չեզոքացնել և վերափոխել այնքան մինչև իրեն կբավարարվի :
Կա՞ն արդյոք այլ Պետական կառուցվածքներ որոնք ի վիճակի են պահելու տնտեսական և քաղաքական կուրսը կայուն և անվտանգ : Եվրոպայի ամենաուժեղ և կայուն տնտեսությունները ունեն այլ պետական կառուցվածք քան մերն է : Թվենք դրանցից մի քանիսը` Գերմանիա, Չեխիա,Իտալիա, Սկանդինավյան երկրներ,ինչպես նաև Անգլիան և Շվեյցարիան : Սրանք տարբեր կառուցվածքներ ունեցող երկրներ են և չի կարելի նրանց նայել մի անկյունից : Սակայն նրանց միջև կա մի ընդհանրություն Պետության տնտեսության ղեկին նստածը ,ցանկացած սխալի դեպքում կարող է դուրս շպրտվել սեփական պառլամենտական պալատի կողմից, կամ պալատների կողմից եթե երկպալատանի է :
Ֆրանսիական « Հանրապետությունը » ճգնաժամի մեջ է : Այն համակարգը որը որդեգրել է Հայաստանը, տնտեսական ճգնաժամի պատճառով դարձել է իրավական և քաղաքական որոշումների սխալների կոմեդիա : Ի տարբերություն Գերմանիայի որտեղ կանցլերը շատ զգույշ պետք է քայլի որովհետև ցանկացած սխալ քայլ նրան կարող է դուրս հրել : Բազմաթիվ անգամ Գերմանիաի Պառլամենտի երկու պալատները միանալով մեկ ժամվա մեջ փոխել են կանցլերին : Նույնիսկ դեպքեր են եղել երբ սեփական կուսակցությունը իսկ պաշտոնանկ է արել կանցլերին :
Տնտեսական ամենակայուն երկիրը Եվրոպայում այսօր Գերմանիան է : Պետք է այստեղ նշել նաև Չեխիային որպես բացառիկ տսնսեսություն ունեցող երկիր : Այս փոքր երկրի Նախագահները միշտ ամենահաջողն են եղել և նրանց վարած տնտեսական քաղաքականությունը ի նպաստ ժողովրդի է եղել միայն մի պատճառով : Այստեղ պռեզիդենտին ընտրում և հանում է հսկայածավալ պառլամենտը : Պրեզիդենտը նախագահում է պառլամենտում , ենթարկվում պառլամենտի կարծիքին, եթե համաձայն չէ համոզում է պառլամենտին ,հակառակ դեպքում պաշտոնաթող լինում :
Հայաստանին իհարկե պետք է չէ կրկնօրինակել , այլ ուսումնասիրելով Պետական կառուցվածքի այն հիմունքները որոնք պարունակում են իրական ժողովրդավրություն և տնտեսաության կայունությանը ի նպաստ են , վերագտնել և հիմնել սեփական պետական կառուցվածքի սկզբունքները :
Հաջորդիվ ; որտեղի՞ց Գերմանական ռացիոնալ Պառլամենտարիզմը, ի՞նչից այն առաջացավ և ինչ է՞ այն: Ինչպիսի՞ կառուցվածք Հայաստանի համար : Կարո՞ղ է լինել պառլամենտ առանց մեծամասնության : Կա՞ արդյոք աշխարհում երկիր որտեղ պառլամենտը կազմված է Արհմիություններից (Այո Լիբիա, Մասամբ Վենեսուելա, Ինչ որ չափով Բելոռուսիա) : Ի՞նչ կարող է տալ արհմիությունների մասնակցությունը պառլամենտում : Միապալա՞տ թե, երկպալատանի պառլամենտ :Ինչպիսի՞ն է եղել Հայկական Պետական և իրավական կառուցվածքը,Ինչպիսի՞ զուգահեռը Հայկական Պետության և իրավահամակարգի,  Հռոմեական Հանրապետության այնուհետեվ կայսրության միջև : Ինչպիսի՞ հիմք պետք է վերցնի Հայկական արդի Պետականությունը,Պատմական Պետականությունից և կա՞ն արդյոք սկզբունքներ որոնց վրա կարելի է հենվել (հարց Արթուր Արմինին) : Վերջապես ինչպիսի՞ Պետական կառուցվածք Հայաստանի համար :

Հովհաննես Մարգարյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԳԱՐԵԳԻՆ
Jan 19, 2012 18:18