ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, November 13, 2011 9:52 - 1 քննարկում

Հատուկ շնորհակալության Լորենց Արաբիացու կողմից, Հայաստանի բոլոր կառավարություններին և նախագահներին ‘Հայաստանը առանց Հայերի” ծրագրի բարեհաջող իրագորՙծման համար:

«Շատ մեղք են գյուղի կանայք»,- մեկը մյուսի մասին այսպես են արտահայտվում Գեղասարի կանայք, մեկնաբանելով իրենց տղամարդկանց բացակայությունը՝ գյուղից, որ հեռացել են արտագնա աշխատանքների եւ տարիներով մնացել օտարության մեջ:

Գեղասարում գրանցված է 943 մարդ, կեսը տղամարդիկ են, որոնց ճնշող մեծամասնությունը մեկնել են Ռուսաստան: Դվար է մատնացույց անել մի տուն, որի տանտերը կամ որդին տանը լինի: Գնացածներն էլ տեղները պնդացնելուց հետո իրենց մոտ են կանչում գյուղում մնացած ծանոթ-բարեկամ մյուս տղամարդկանց, սրանք էլ իրենց հերթին են գնում ու այսպես շարունակ։

Գեղասարում դպրոցահասակ 97աշակերտ կա, տարեկան միջինը ծնվում է 10 երեխա։ Ինչպե՞ս են ծնվում այդ երեխաները, եթե տղամարդիկ բացակայում են,- հարցին Գեղասարի գյուղապետը կես լուրջ կես կատակ պատասխանել է՝ «Հենց որ գալիս են արտագնա աշխատողները… այդ պահից իննը ամիս հաշվի էլի, այ էդ ժամանակ է լինում»:

Գյուղի ղեկավարին սակայն մտահոգում է, որ 25-30 ընտանիք ընդմիշտ հեռացել են գյուղից, սակայն ընտանիքներից ոմանք իրենց ծնողներին հետները չեն տարել՝ թողել են գյուղում միայնակ: Իսկ նրանք թեպետ գիտեն, որ իրենց երեխաները էլ գյուղ չեն վերադառնա, սակայն աչքները մեկ է՝ ճամփին է:

Ալավերդու «Անկյուն+3»ՀԸ

Արտագաղթը Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկն է։ Ազգային Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011-ի հունվարի մեկից մինչեւ հոկտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել է 829 հազար 412 մարդ, ետ է վերադարձել 737 հազար 264 քաղաքացի։

Գյումրիում արտագաղթը նոր թափ է հավաքել։ Ընտանիքն ընտանիքի ետեւից ընդմիշտ լքում են երկիրը, չունենալով ետ դարձի հույս։ Արտագաղթը հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի։

Գյումրիում բնակվող Գրիգորյանների բազմանդամ ընտանիքը նույնպես կլքի Հայաստանը։ Որոշումն ընդունել է ընտանիքի հայրը՝ 55 ամյա Սամվել Գրիգորյանը։ Ըստ նրա՝ պատճառը սոցիալական դժվար պայմաններն են։ Սամվել Գրիգորյանը տարիներ առաջ արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան եւ միայն վերջերս է վերադարձել տուն, սակայն աշխատանք գտնել նրան չի հաջողվել։ Գործազուրկ հայրը որոշել է նորից բռնել գաղթի ճամբան, այս անգամ՝ ընտանիքի հետ։ Այժմ ննրանք վաճառում են տունն ու գույքը եւ շուտով կլքեն հայրենի Գյումրին։

«Եթե նախկինում կար աշխատանքային միգրացիա հացկացությունը, երբ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին ետ էր վերադառնում, այժմ արդեն այդ նույն քաղաքացիները մեկնում են օտար երկիր եւ որոշ ժամանակ անց՝ կանչում նաեւ ընտանիքն ու հարազատներին»,- ասում է «Երաշխիք քաղաքացիական կենտրոն» ՀԿ համակարգող Ալվարդ Մինասյանը։

Անցած 9 ամիսների ընթացքում Շիրակի մարզից ընդմիշտ հեռանալու որոշում են կայացրել 651 քաղաքացիներ։ Նույն ժամանակահատվածում Հայաստան է վերադարձել 1436 մարդ։ Սակայն ներկայացվող տվյալներն անգամ, ըստ Ալվարդ Մինասյանի՝ արտագաղթի իրական պատկերը չեն արտացոլում։

Գյումրիի «Գալա» ՀԸ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Smerch
Nov 13, 2011 21:45