ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, May 5, 2012 5:33 - չքննարկված

Ծառուկյանն այլընտրանք է ներկայացնում. Բ. Հարությունյան

01-05-2012 11:33

 

Հարցազրույց «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական-հետազոտական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանի հետ:


– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արտաքին ինտեգրացիոն քաղաքականությունը:
– Հայաստանի ինտեգրացիոն կուրսը հասկանալու համար պետք է հետևել այն քայլերին, որոնք իրականացնում են հայրենի իշխանությունները. այն է Հայաստանը վարում է իրավիճակային, պարտքաբեր արտաքին քաղաքականություն, այնպիսի տպավորություն է, կարծես, վարկեր բերելուց բացի, այլ նպատակ չունեն, որ երկիր գնում փող ենք ուզում: Ահա այս «սկզբունքով» էլ իրականացվում է ինտեգրացիոն քաղաքականությունը և բոլորին էլ ասում են, թե բաց են համագործակցության համար` առանց նախապատվությունը տալու որևէ մեկի երկրի կամ միության: Եթե մի քանի տարի առաջ Հայաստան ի վիճակի էր վարելու փոխլրացման քաղաքականություն, ապա այժմ այդ հնարավորությունը սպառվել է: Տեսեք , եթե ժամանակին Եվրասիական ընտանիքի կազմավորման մասին ընդհամենը խոսում էին վերլուծական շրջանակներում, ապա այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում Եվրասիական միության կազմավորման ուղղությամբ`2015թ. հունվարին իրողություն դարձնելու հրամայականով: Մինչ երկմտում ենք Եվրոպա թե Եվրասիա, կյանքն առաջ է գնում, հավատացած եղեք շատ մոտ ապագայում կանգնելու ենք կամ-կամի ընտրության առջև:
– Ի՞նչն է խանգարում իշխանություններին ընտրել հիմնական ինտեգրման ուղի:

– Իշխանությունների, կամ ավելի հստակ ՀՀԿ ի «փառահեղ» քաղաքականության արդյունքում «հաջողվել է» մի քանի միլիարդ պարտք ավելացնել երկրի ուսերին`ինչպես արևմուտքից, այնպես էլ ՌԴ -ից, իսկ եթե Հայաստանը ընտրի իր համար գլխավոր ինտագրացիոն ուղի, ապա կզրկվենք բոլորից պարտք վերցնելու անհիմն հնարավորությունից, մոնոպոլ տնտեսական քաղաքականության վերջն էլ կգա, ինչը չի բխում իշխանության նեղ անձնական շահերից:
-Ինչու՞ պետք է ինտեգրվենք Եվրասիական միությանը, և ոչ թե Եվրոպական միությանը
– Նախ ասեմ, որ Եվրոմիությունում մեզ չեն սպասում, տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ-ին չի կարող անդամակցել և դրա համար էլ Եվրոպայում մտածել են մի շարք համագործակցության ֆորմատներ`Արևելյան համագործակցության ծրագիր, Եվրոպայի հարևաններ,Եվրանեսթ և այլն: Անդրադառնալով Եվրասիական միությանը, ասեմ ճիշտ ժամանակն է մասնակցության հայտ ներկայացնելու կազմավորման աշխատանքներին` առաջ տանելով մեր պետության շահերը, քանի որ մենք չունենք, ընդհանուր սահման այդ միության հետ, ուրեմն մեզ պետք է տրվի նաև որոշակի արտոնություններ, ի դեպ Եվրոմիության հետ նույնպես չունենք ընդհանուր սահման: ուզում եմ նաև առանձնակի նշել մեր թիվ 1 ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դերը`որպես Եվրասիական միության դոմինանտ ուժի:
– Քաղաքական ուժերից որո՞նք են կողմնակից Եվրասիական միությանն Հայաստանի անդամակցությանը

– Իհարկե կան ուժեր , որոնք կողմ կամ առնվազն ողջունում են Եվրասիական միությունը, օրինակ ՆԺԿ, ՍԻՄ, ՀԿԿ… բայց կոալիցիոն կուսակցություններից ՀՀԿ-ն որևէ էական քայլ չի կատարում ՄԻության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ՕԵԿ-ը նույնպես, իսկ ահա ԲՀԿ-ն բավական հետաքրքիր մոտեցումներ է ի հայտ բերում: Վերջերս ռուսական մամուլին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը առանձնակի կարևորեց Եվրասիական միության դերը`ներկայացնելով այլընտրանք ներկայիս, մեղմ ասած, անհեռանկար և անտրամաբանական արտաքին քաղաքականությանը:Ժամանակացույցը միացված է`2015թ. էլ հեռու չէ: Կողմնորոշվեք պարոնայք:

Զրուցեց Արմինե Կիրակոսյանը

«168 ժամ»

Maxinfo.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ