ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, June 6, 2011 2:53 - չքննարկված

Վահան Հովհաննիսյանը խոստովանել է, որ 1995-ին իր ձերբակալման հրամանը տվել է Սերժ Սարգսյանը

Վահան Հովհաննիսյանը խոստովանել է, որ 1995-ին իր ձերբակալման հրամանը տվել է Սերժ Սարգսյանը

Հունիս 06, 2011 | 13:31

ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հունիսի 6-ին խոստովանել է, որ իրեն դավաճանել է հիշողությունը, երբ «Սիվիլիթաս» հիմնադրամում հայտարարել է, թե 1995թ. «31»-ի գործով իրեն ձերբակալելու հրամանը տվել է Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, թեեւ իրականում հրամանը տվել էր ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանը:

«Ես ներողություն եմ խնդրում, շփոթվել եմ, թե ով եւ երբ է մեր կալանքի վերաբերյալ հրաման տվել, բայց անցել է արդեն 20 տարի… իսկ ով է կոնկրետ հրաման տվել իմ կալանքի վերաբերյալ, Դավիթ Շահնազարյանը, թե Սերժ Սարգսյանը… Այդ կապակցությամբ պետք է հիշեցնեմ հայտնի ռուսական ասացվածքը- хрен редьки не слаще: Գլխավորը, որ ձերբակալությունների մասին հրամանները բխում էին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, իսկ Շահնազարյանը եւ Սարգսյանն ի պաշտոնե կատարում էին նրա հրամանները»:

Նշենք, որ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունից հետո Դավիթ Շահնազարյանը ասուլիսում հայտարարել էր, թե իր ձերբակալած դաշնակցականներն առ այսօր բանտերում են, իսկ Վահան Հովհաննիսյանին եւ մյուս պատգամավորներին ձերբակալել է Սերժ Սարգսյանը: «Թող դաշնակցականներն իրենց հարցերը պարզեն Սերժ Սարգսյանի հետ»,- ասել էր Շահնազարյանը` միաժամանակ նկատելով, որ ՀՅԴ-ն մոռացել է իր պատմությունն ու 2008-ին ընդգրկվել կոալիցիայի կազմում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ