ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, January 13, 2010 15:23 - 2 քննարկում

Այս հարցը կքնարկվի ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ, մասնակցե՛ք;

ՏԵՍԵԼ ԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԱՀԱՑԵԼ ՖՅՈՒՐԵՐԸ

  • article's photo

    Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 65 տարի անց հնարավոր է դարձել լսել Ադոլֆ Հիտլերի մահվան մասին վկայությունների ձայնագրությունները: Այս մասին գրում է իտալական La Republica-ն:Պարբերականը նշում է, որ մինչև վերջերս Հիտլերի մահվան ականատեսներ Օտտո Գյունշեի (Հիտլերի օգնականը) և Հայինցա Լինգեի (ֆյուրերի անձնական սպասավորը) վկայությունները Մյունխենի պետական արխիվում խիստ գաղտնի էին պահվում:

    Բերխտեսգադենի դատարանը 1952թ. հետաքննություն սկսեց, որպեսզի համոզվի, որ Հիտլերին մեռած համարելու համար հիմքեր կան: Գործում վճռորոշ դեր են ունեցել հենց այս երկու վկաները, որոնց ցուցմունքները լսելուց հետո՝ 1956թ., դատավորներն Ադոլֆ Հիտլերին մեռած համարեցին:

    Վկաները գրեթե միանման ցուցմունքներ են տվել. երբ նրանք մտել են բունկեր, Հիտլերը նստած է եղել աթոռին, գլխին հրազենային գնդակի բացվածք, իսկ Եվա Բրաունը պառկած է եղել բազմոցին՝ առանց հրազենային վնասվածքների, և հավանաբար թունավորված է եղել:

    Գերմանական դատարանի վճիռը բացառիկ նշանակություն ունեցավ, քանի որ դաշնակիցների հաղթանակից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Խորհրդային Միության լրատվամիջոցներն ու հատուկ ծառայությունները կասկածում էին, թե բունկերում հայտնաբերված այրված մարմինները Հիտլերն ու Բրաունն էին: Այդ ժամանակ նույնիսկ շշուկներ կային, որ ֆյուրերին հաջողվել է փախչել և թաքնվել ինչ-որ տեղ Արգենտինայում, կամ լատինամերիկյան ինչ-որ երկրում, կամ էլ Անտարկտիդայում տեղակայված գերմանական գիտահետազոտական բազայում:

    Հիտլերի մահվան փաստի հավաստիությունն ամենից շատ հետաքրքրում էր Իոսիֆ Ստալինին, որը հրամայել էր վերոհիշյալ երկու վկաներին գտնել և բերել Մոսկվա, որտեղ նրանց տարիներով հարցաքննել են: Սակայն Ստալինը չէր հավատում ո՛չ վկաներին, ո՛չ էլ հատուկ գործակալներին, որոնք վկաներից խոստովանություններ էին կորզում:

    Գյունշեն և Լինգեն Գերմանիա են վերադառնում խրուշչովյան դարաշրջանում Խորհրդային Միության և Գերմանիայի հարաբերություններում նկատվող ջերմացումից հետո, սակայն նրանց հարցաքննումը շարունակվում է նաև հայրենիքում:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

jafar
Jan 14, 2010 1:17