ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, May 5, 2012 2:47 - 2 քննարկում

Ախ Լեյլա՜, Լեյլա՜, դու էլ ճահիճը մտա՞ր: Ափսո՛ս:

Լեյլա Սարիբեկյանը՝ «առաջին գծում». երգչուհին մեկնաբանում է երեկվա միջադեպը

2012-05-05 13:40:09
«Երբ այդ միջադեպը եղավ, մենք կոնկրետ այդ ամեն ինչի մեջ էինք: Մենք տեսանք այդ երիտասարդների հոգեվիճակը: Այդտեղ ավելի շատ ո՛չ թե մարմնական վնասն էր, այլ՝ հոգեբանական վիճակը:»

Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լեյլա Սարիբեկյանը՝ անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին:

«Մենք շոկային իրավիճակի մեջ ենք, այնպիսի վիճակ էր, որ իմ աչքի առաջ եկավ Սարդարապատի միջոցառումը, որի ականատեսն էի ես, նույն տեղում կարող էի ես հայտնվել, այսինքն՝ մի քանի մետր այս կողմ էի, իմ երեխան էլ կարող էր այդտեղ կանգնած լիներ: Պատկերացրեք, որ ներքին այդ լարվածությունը այնքան մեծ ու ուժեղ էր, որ չգիտեմ՝ ինչ ասեմ: Բայց հետո, երբ եկան ասացին, որ որևէ լուրջ պատահար չկա, ավելի շատ վախեցած իրավիճակ է: Միայն հետո պարզվեց, որ ավելի շատ այրվածքներ կան, և այլն և այլն»,-ասաց նա և հավելեց, որ երբ մյուս երեխաները փուչիկներով եկել էին, իրենց աչքերին էին նայում, թե՝ ի՞նչ են անելու, նրանք էին մեծը և պետք է այդ երեխաների կողքը կանգնեին:

«Իմ ընկերները ինձ խնդրում էին մի բան ասեի, մի բան երգեի, բոլորը ինձ դիմեցին և ես իմ պարքը համարեցի բեմ դուրս գալ, և այդ լարված վիճակից հանել ժողովրդին: Երեխե՛ք, մենք ձեզ հետ ենք, ոչ մի շատ վատ բան չի եղել, զոհ չկա, թեթև ինչ-որ բաներ: Երեխաները սպասում էին ինչ-որ խոսքի: Ես չգիտեմ, որտեղից ուժ գտա բարձրացա բեմ, և փորձեցի ինչ-որ խոսք ասել, ասել, որ ժողովուրդ ջան իմ երգի միջոցով հազար ու մի փորձություն ենք անցել ու պետք է միասին հաղթահարենք այդ պահը: Իմ բեմ ելնելու իմաստն այն էր, որ միասին հաղթահարենք, որովհետև դրանից հետո պետք է լիներ նախագահի ելույթը: Իսկ ինձ խնդրում էին փրկել այդ իրավիճակը: Եվ ես եղա այդ փրկող օղակը, որովհետև իմ կարծիքով կար մարդ, որ ինքը պետք է սատար կանգներ և խոսք ասեր, ոգևորեր և ինչ-որ հանգստություն բերեր: Ես իմ երգով, իմ ընկերների խնդրանքով բեմ բարձրացա», – ասաց երգչուհին, բայց և հավելեց, որ ինքը հոգեպես պատրաստ չէր բեմ բարձրանալուն:

«Ի՞նչ բեմ բարձրանալու մասին է խոսքը, միանշանակ ես առաջին հերթին մայր եմ, հետո նոր՝ մնացածը, ի՞նչի մասին է խոսքը: Իմ ընկերները հետո ինձ շնորհակալություն էին հայտնում, ու ասում՝ ոչ ոք չէր անի այն, ինչ արեցիր դու: Ես շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ սատար կանգնեցին, որ ես երգեմ: Այդտեղ երգելու հարցը չէր: Դրանք ավելի շատ խոսք էին, քան երգ: Եվ եթե մենք անցել ենք հազար ու մի փորձություն՝ սա էլ կանցնենք: Այստեղ երգելու խնդիր չկա», – ասաց Լեյլա Սարիբեկյանը և զարմացավ, թե ինչես կարելի է ասել, թե իրենք համերգ են շարունակել, ըստ երգչուհու, դա խոսք էր:

«Ո՞նց կարելի է ասել մեր նման մարդկանց, իմ կամ Արսեն Գրիգորյանի մասին ասել, որ մենք համերգ ենք շարունակել: Դա համերգ չէր, ուղղակի դա այն խոսքն էր, որ մենք ուզում էին ասել մենք ձեզ հետ ենք: Եթե ես փախնեի այդտեղից, դա կնշանակեր, որ առաջին գծից դու փախնում ես: Ո՞նց թե, բա դու չմնա՞ս քո երիտասարդների կողքին, բա չիմանա՞ս՝ ի՞նչ, ո՞նց, և այլն և այլն», – ասաց Սարիբեկյանը, և  անդրադառնալով մի քանի կարծիքների, թե այդ ելույթներն անբարոյական էր, ասաց. «Եթե ինչ-որ մարդիկ դա համարում են անբարոյական, նախ թող նայեն այդ երկրի համար ինչ են արել, կամ՝ ինչ դեր ունեն»:

Գայանե Համբարձումյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գևո
May 6, 2012 0:52